Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վաշինգտոնը ներկայումս բանակցություններ չի վարում Թեհրանի հետ Սպերցյանը լիովին պատրաստ է եվրոպական ուժեղ առաջնություն տեղափոխվելուն Աշխարհի միլիարդատերերի համակցված կարողությունը հասել է պատմական առավելագույնի Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան 21.01.2026 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Համբարձումյան փողոցում Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Համբարձումյան փողոցում Եկեք ամեն մեկը իր ներքին գործերի վրա կենտրոնանա․ Միրզոյանը՝ Լավրովին Այո, Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար և նույն պայմաններով օգտվելու են և՛ արտահանման, և՛ ներմուծման հնարավոր պայմաններից. Նիկոլ Փաշինյան Ըստ վարչապետի՝ Երասխ–Սադարակ հատվածում երկաթուղու վիճակը ուսումնասիրվել է այն վերաբացելու համար Պուտինը և Զելենսկին հասել են այն կետին, երբ կարող են միասին համաձայնության գալ, եթե չգան, հիմար են․ Թրամփ Տարբեր աղբյուրներից կրկնվող տեղեկություններն ընկալվում են որպես ավելի հավաստի Չինաստանի սմարթֆոնների շուկան կրկին գլխավորել է Apple-ը

Վաշինգտոնը ներկայումս բանակցություններ չի վարում Թեհրանի հետՍպերցյանը լիովին պատրաստ է եվրոպական ուժեղ առաջնություն տեղափոխվելունԱշխարհի միլիարդատերերի համակցված կարողությունը հասել է պատմական առավելագույնիԱզգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան 21.01.2026Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Համբարձումյան փողոցումԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Համբարձումյան փողոցումԵկեք ամեն մեկը իր ներքին գործերի վրա կենտրոնանա․ Միրզոյանը՝ ԼավրովինԵրեխաներին թույլատրվում է սխալվել. Բեքհեմը արձագանքել է որդու՝ Բրուքլինի մեղադրանքներինԱյո, Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար և նույն պայմաններով օգտվելու են և՛ արտահանման, և՛ ներմուծման հնարավոր պայմաններից. Նիկոլ ՓաշինյանԸստ վարչապետի՝ Երասխ–Սադարակ հատվածում երկաթուղու վիճակը ուսումնասիրվել է այն վերաբացելու համարՊուտինը և Զելենսկին հասել են այն կետին, երբ կարող են միասին համաձայնության գալ, եթե չգան, հիմար են․ ԹրամփՄի քանի ռոտվեյլերներ հարձակվել են երեխաների վրա՝ հարուցվել է քրեական գործԲարոն Թրամփը վերականգնել է իր հարաբերությունները նախկին ընկերուհու հետՔեթի Փերին հայտնվել է Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումում Ջասթին Թրյուդոյի հետՑմահ ազատազրկման են դատապարտել Ճապոնիայի նախկին վարչապետի սպանողինՄեր ընտանիքը մեծանում է. Ջեյ դի Վենսի կինը հայտնել է 4-րդ հղիության մասինՌուսաստանցի կինը Դուբայից 34 միլիոն ռուբլու արժողությամբ Cartier-ի՝ չհայտարարագրված զարդեր է դուրս բերելԱնտարկտիդայի պինգվինները ստիպված են փոխել բազմացման սեզոնըՏարբեր աղբյուրներից կրկնվող տեղեկություններն ընկալվում են որպես ավելի հավաստիՀարսնացուն փեսացուի դավաճանության մասին հայտնել է հարսանեկան արարողության ժամանակՉինաստանի սմարթֆոնների շուկան կրկին գլխավորել է Apple-ը Հայաստանն առաջին անգամ կմասնակցի Մալթայի արվեստի բիենալեինՇունը շաբաթներ շարունակ սպասել է մահացած տիրոջըԲարիում կանցկացվի «Հայաստան. աղաղակող քարերի թագավորությունը» խորագրով կոնֆերանսԴեռ պետք է պարզաբանումներ լսենք, թե ինչ նկատի ունի ԱՄՆ նախագահը. Պեսկով«Խաղաղության խորհուրդը» կարող է փոխարինել ՄԱԿ-ինՎրաստանից արտաքսել են 15 երկրից ապօրինի ներգաղթյալներիԹրամփը հանձնարարել Է Իրանի հարցով «վճռական» ռազմական տարբերակներ մշակել․ The Wall Street JournalՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՊարեկային ծառայության Երևանի և մարզերի ծառայողները հայտնաբերել են օրինազանց վարորդներին (տեսանյութ)Իսրայելը քանդում է Երուսաղեմում գտնվող ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակըՀԱԵ բարենորոգման խորհուրդը կոչ է անում չեղարկել արտերկրում Եպիսկոպոսաց ժողով գումարելու որոշումըՄասկը կոչ է արել հրաժարվել առաջատար չաթ-բոտիցՀՀ վարչապետը դատավորների ընտրության կամ նշանակման որևէ փուլում իրավասություն չունի. Արդարադատության նախարարությունՖրանսիան դիմել է ՆԱՏՕ-ի ռազմակшն վարժանքները Գրենլանդիայում անցկացնելու համար. Մակրոնի գրասենյակՕդի ջերմաստիճանը վաղվանից կբարձրանա 8-10 աստիճանով. սպասվում է առանց տեղումների եղանակ. Վաշինգտոնը ճեղքվում է ներսից․ APՌուսաստանի ՆԳ նախարարը Ուկրաինան անվանել է լատինամերիկյան քրեական խմբերի «փորձադաշտ»Կասեցվել է «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ի հացի արտադրամասի արտադրական գործունեությունըՄթնոլորտային օդի պահպանության ոլորտում արձանագրվել է 617 իրավախախտման դեպքԽիզախ քայլ ենք արել, հանրությունը թող չզարմանա. Ֆինանսների նախարարը՝ պարգևավճարների մասին«Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվել է խաղաղության պայմանագիրը» Թրամփի թվով 143-րդ ձեռքբերումն էԷմանուել Մակրոնը լքել է Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումըՆԱՏՕ-ն ներսից քայքայվում է․ ԼավրովՌուսաստանում գրանցվել է նավթագազային եկամուտների կորստի ծավալըԵվրամիությունը պատրաստում է Արկտիկայի անվտանգության նոր փաթեթՀեռու չէ այն օրը, երբ հայկական բեռները կանցնեն ուղղակիորեն Ադրբեջանի տարածքով. ԱլիևՀունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել է օրենքըԳրենլանդիայի հարցում նահանջ չի լինելու․ ԹրամփԱԲ-ն կրթական համակարգում․ հնարավորություններ և  ռիսկեր
Թոփ-լուրեր

Նոր Հայաստան. Պարգևավճարների օլիմպիադա

2019թ. մինչ օրս պետական տարբեր կառույցներում, անհասկանալի պարբերականությամբ վճարվող պարգևավճարների մարաթոն է սկսվել։ Պարգևավճարներն այնքան շատ են ու այնքան համատարած, որ մարդիկ արդեն նույնիսկ կորցրել են հաշիվը։ Պաշտոնական պարզաբանումներից ակնհայտ է դառնում, որ պարգևավճարները տրամադրվում են յուրաքանչյուր ամիս, փաստորեն հավասարեցվելով աշխատավարձի արհեստական բարձրացմանը։ Ըստ լրատվամիջոցներում տեղ գտած բազմաթիվ հրապարակումների պատկերը հետևյալն է.

Կառավարություն

ՀՀ արդարադատության նախարարություն՝ 2019թ. պարգևավճարների ընդհանուր գումարը կազմել է մոտ 466 մլն դրամ։ Նախարար Ռուստամ Բադասյանը 2019թ․ ընթացքում ստացել է 16000 ԱՄՆ դոլար (մոտ 8 միլիոն դրամ) պարգևավճար։ 2019 թվականին նախարարի և 4 փոխնախարարների պարգևավճարների ընդհանուր գումարը կազմել է 56 միլիոն 764 339 ՀՀ դրամ՝ մոտ 119 000 ԱՄՆ դոլար։
ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն՝ պարգևավճարների գումարը կազմել է մոտ 100 մլն դրամ։ Նախարար Հակոբ Արշակյան՝ 2019թ․ մայիս ամսից մինչև տարեվերջ ստացել է 10 միլիոն 159.104 ՀՀ դրամ պարգևավճար՝ մոտ 21000 ԱՄՆ դոլար։
Առողջապահության նախարարություն՝ 2019թ. ընթացքում պարգևավճարները կազմել են 185մլն դրամ։ Նախարար Արսեն Թորոսյան՝ 2019թ. 10 ամիսների ընթացքում ստացել է 14.834.904 դրամ պարգևավճար:
Էկոնոմիկայի նախարարություն՝ 2019թ. ավելի քան 495 մլն դրամ պարգևավճար։ 2019թ. նախարար Տիգրան Խաչատրյանը ստացել է 8.663.115 դրամ պարգևավճար: Փոխնախարարներից Ավագ Ավանեսյանը ստացել է 7.098.190 դրամ, Տիգրան Գաբրիելյանը՝ 5.590.164 դրամ, Արտակ Քամալյանը` 6.188.792 դրամ, Վարոս Սիմոնյանը (պաշտոնավարում է 2019թ. օգոստոսի 22-ից)` 2.843.016 դրամ, իսկ Նաիրա Մարգարյանը (պաշտոնավարում է 2019թ. օգոստոսի 19-ից)` 2.935.612 դրամ պարգևավճար:
ԿԳՄՍ նախարարությունում 2019թ. հատկացվել է` 456.209.093 դրամ պարգևավճար:
ԱԳՆ՝ 2019թ. պարգևավճարների ընդհանուր գումարը կազմել է 325 միլիոն 192 հազար ։
ՀՀ Ֆինանսների նախարարություն՝ 2019թ. ստացել են 524.818.136 ՀՀ դրամ պարգևավճար՝ մոտ 1 միլիոն 100 հազար ԱՄՆ դոլարի չափով։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյան՝ 8 ամսում ստացել է 14 միլիոն 566.488 դրամ կամ մոտ 31000 ԱՄՆ դոլար պարգևավճար:
Շրջական միջավայրի նախարարություն՝ պարգևավճարների ընդհանուր գումարը կազմել է 181մլն դրամ: 2019 թվականի հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում շրջակա միջավայրի նախարարը, նախարարի տեղակալները և գլխավոր քարտուղարը ընդհանուր առմամբ միասին ստացել են 27.367.500 դրամ պարգևավճար:
Արտակարգ իրավիճակների նախարարություն՝ 2019թ. ընթացքում ստացել են 1.800.000.000 դրամ պարգևավճար։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ պարգևավճարների գումարը՝ 405 մլն դրամ։
ՊԵԿ՝ 2019 թվականի պարգևավճարները կազմել են 5.598.360.000 դրամ, որը համարժեք է մոտ 11,8 միլիոն դոլարի։ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը 2019թ. ստացել է մոտ 18մլն․ դրամ պարգևավճար։
ՀՀ կառավարությանը ենթակա Միջուկային անվտանգության կոմիտե՝ 2018թ. մայիսից մինչև 2019թ. դեկտեմբերի ընթացքում վճարվել է 75555.077 հազար ՀՀ դրամ (շուրջ 158 հազար ԱՄՆ դոլար) պարգևավճար:
ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ՝ 2019թ. հուլիսի 1-ից մինչև 2020թ. հունվարի 31-ը ներառյալ պարգևավճարների ընդհանուր չափը կազմել է 82.992.200 ՀՀ դրամ (շուրջ 174 հազար դոլար):
Շուկայի վերահսկողության տեսչական մարմին՝ պարգևավճարների ընդհանուր չափը կազմել է 41.516.581 ՀՀ դրամ (շուրջ 87 հազար դոլար)։
ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներին վճարված պարգևավճարների ընդհանուր չափը կազմել է 131.602.325 դրամ (շուրջ 276 հազար դոլար):
Կադաստրի կոմիտե՝ որպես պարգևավճար հատկացվել է 122մլն դրամ։
Պետական վերահսկողության ծառայություն՝ պարգևավճարների ընդհանուր չափը կազմել է 236մլն դրամ։
Մարզպետարաններ. Գեղարքունիքի մարզպետարանում 2019թ. աշխատակիցներին տրվել է ավելի քան 113 մլն դրամ պարգևավճար, Արմավիրի մարզպետարան՝ 120 մլն դրամ, Արարատի մարզպետարան՝ 118 մլն դրամ, Լոռու մարզպետարան՝ 130մլն դրամ, Շիրակի մարզպետարան՝ 243մլն դրամ, Տավուշի մարզպետարան՝ 103մլն դրամ, Սյունիքի մարզպետարան՝ 133 մլն դրամ։

Ազգային Ժողով

ԱԺ պատգամավորներն ու աշխատողները 2019 թվականին՝ 10 ամսում 14 անգամ պարգևավճար են ստացել։ Պարգևավճարների ընդհանուր գումարը կազմել է մոտ 890.699.308 դրամ (շուրջ 1 մլն. 865 հազար դոլար):

2018թ. դեկտեմբերի առաջին կեսին ԱԺ-ում պարգևատրվել են 3 անգամ՝ 2 անգամ ամսական պաշտոնային դրույքի 100 տոկոսի, մեկ անգամ՝ 20 տոկոսի չափով։ Արարատ Միրզոյանի երկու անգամ 100 տոկոսանոց և մեկ անգամ 20 տոկոսի չափով պարգևավճարը կազմել է մոտ 2 միլիոն 7 հարյուր հազար դրամ։ ԱԺ երեք փոխնախագահները դեկտեմբերին ստացել են 2 միլիոն պարգևավճար, իսկ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները՝ 1 միլիոն 745 հազարական դրամ։

2020 թ․ հունվար ամսվա 17 աշխատանքային օրերի համար Ազգային ժողովի պատգամավորներն ու աշխատակիցները պարգևատրվել են 173.777.983 ՀՀ դրամի չափով, որը համարժեք է շուրջ 362.000 դոլարին։

Երևանի Քաղաքապետարան

2019 թվականի պարգևավճարների ընդհանուր չափը կազմել է 1.930.937.600 դրամ:

Պարգևավճարը պետծառայողի՝ կոնկրետ ժամանակահատվածում կամ կոնկրետ ծրագրի ավարտից հետո կատարած գործունեության անհատական գնահատականը պետք է լինի: Պարգևավճարը չի կարող մշտական լինել, մինչդեռ 2019թ. ընթացքում հսկայական չափերի հասնող պարգևավճարները բոլորովին այլ տրամաբանության մասին են խոսում՝ վերածվելով բյուջեի օրինական յուրացման մեխանիզմի։

Արման Պետրոսյան

«Իմ Ձայնը» նախագիծ