«Կողմնորոշվե՛ք, դուք սպիտակ եք` սեւ երանգներո՞վ, թե՞ սեւ` սպիտակ երանգներով». Դավիթ Խաժակյանը՝ իշխանությանը
Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով մամուլում տարածված լուրերին առ այն, որ հարյուրավոր հանձնաժողովի անդամների ԱՅՈ-ի շտաբը ներկայացրել է այն մարդկանց ցանկից, ովքեր նախորդ համապետական ընտրություններին առաջադրված են եղել ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի կողմից: Նա մասնավորապես նշել է, որ մարդկանց սեւացնելու նպատակով քաղաքական բաժանումներն անընդունելի են:
Նա, մասնավորապես, գրել է.
«Երեկ մամուլում տեղեկություն տարածվեց եւ ինքս համոզվեցի, որ հարյուրավոր հանձնաժողովի անդամների ԱՅՈ-ի շտաբը ներկայացրել է այն մարդկանց ցանկից, որոնք նախորդ համապետական ընտրություններին առաջադրված են եղել ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի կողմից:
Քաղաքական ռասիզմ պարունակող մտքեր չեմ արտահայտի: Մարդկանց սեւացնելու նպատակով քաղաքական բաժանումներն անընդունելի են:
Բայց խնդիրն այն է, որ երբ ԼՀԿ-ն իր համախոհներին չարգելեց ներգրավվել ընտրական հանձնաժողովներում, նույն այդ իշխանականները, որոնք հարյուրից ավել միայն տեղամասի նախագահ են ներկայացրել նշածս ուժերից, փարիսեցիաբար շահարկեցին ԼՀԿ որոշումը, պնդելով, որ այդպիսով ԼՀԿ-ն աջակցում է ՈՉ-ին:
Եթե այդ տրամաբանությամբ երկակի ստանդարտներից զերծ մնանք, ապա պետք է պնդենք, որ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն աջակցում են նաեւ ԱՅՈ-ին:
Ավելին, եթե Ազատություն ռադիոկայանը այդ կողմնակալությունը կրողը չէ, ապա այսօր, ինչպես նախորդ դրվագում, պետք է ռեպորտաժ պատրաստի` ներկայացնելով ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի աջակցությունը ԱՅՈ-ին:
Իհարկե իշխանականների տրամաբանության կիրառումը սյուռ կստացվի. իշխանությունները փորձում են ազատվել ՍԴ նախագահից մի հանրաքվեի միջոցով, որի հարյուրավոր հանձնաժողովի անդամներ եւ նախագահներ դեռ մեկ տարի առաջ ներգրավվել են հանձնաժողովներում այդ նույն ՍԴ նախագահին ընտրած ուժերի կողմից:
Հարգելի իշխանականներ, ձեզ կողմնորոշվել է անհրաժեշտ, անբովանդակ շահարկումների գայթակղությանը չտրվելու կամք է անհրաժեշտ:
Ու ընդհանրապես, կողմնորոշվե՛ք, դուք սպիտակ եք` սեւ երանգներո՞վ, թե՞ սեւ` սպիտակ երանգներով:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ Կառավարության կազմը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից