Մասիս Մայիլյանը դուրս մնաց ընտրապայքարից
Երեկ լուր տարածվեց, որ ՌԴ համապատասխան ծառայությունների որոշմամբ Արցախի նախագահի թեկնածու Մասին Մայիլյանի, ինչպես նաեւ նրա հիմնական աջակից Սամվել Բաբայանի մուտքը ՌԴ արգելվել է հինգ տարով։
Այս պահին պատճառի կամ առիթի մասին ճշգրիտ դատողություններ անելը բավական դժվար է։ Ավելին, դրանք հիմա կրում են առավելապես բամբասանքի բնույթ։
Այսուհանդերձ, եթե պաշտոնապես հաստատվի այս փաստը, ապա դա զգալի փոփոխություն կմտցնի Արցախում նախագահական ընտրությունների մրցավազքում։
Պարզ ասած, Մասիս Մայիլյանի հաղթելու, անգամ երկրորդ փուլ դուրս գալու հնարավորություն չի ունենալու: Ավելին, նույնիսկ քիչ թե շատ ձայն հավաքելն էլ անհավանական է թվում ։ Խնդիրը շատ պարզ է։
Մինչեւ մարտի 31-ը բավարար ժամանակ է, որ արցախցին գիտակցի, որ երկիրը չի կարող ունենալ ՌԴ արգելված մուտքով նախագահ։ Սա ուղղակի նշանակում է պարզ անվտանգության խնդիր։ Չճանաչված Արցախի համար տարբեր մակարդակի ռուսական շփումները, խորհրդակցությունները կենսական նշանակություն ունեն։ Ընդ որում, այդ կենսանական նշանակության ճանապարհը միշտ օգտագործվել է Արցախի բոլոր նախագահների կողմից։
Սա սիրել-չսիրելու, նախընտրել-չնախընտրելու, ռուսամետ-արեւմտամետի ընտրության հարց չէ։ Սա արցախցու համար պետական անվտանգության, անձնական, ընտանեկան անվտանգության խնդիր է դառնում։ Իսկապես, այս պահին պատճառների կամ առիթների թեման երկրորդական է։ Սա այն դեպքն է, երբ փաստը, կատարված փաստը՝ ամենակարեւորն է։
Չի բացառվում, որ Ռուսաստանը որպես գերտերություն ուղղակի, առաց ավելորդ սեթեւեթանքի, նման բաց տեքստով է հասկացնում իր դիրքորոշումը Արցախի ընտրությունների հարցում։ Սա ժամանակակից աշխարհի խաղի կանոններից է։
Այդ դեպքում մեր նման փոքր պետությունների (նկատի ունեմ Արցախի) խնդիրն է երբեք չհայտնվել գերտերությունների հակադրման տիրույթում։ Լրիվ հակառակը՝ անհրաժեշտ է անդադար գտնել խողովակներ սեփական շահը համադրելով խոշոր պետությունների շահերին ու ստանալ զարգացման եւ անվտանգության համար անհրաժեշ ռեսուրսներ։ Սպասենք այս լուրի պաշտոնական հաստատմանը կամ հերքմանը։
Գեղամ Նազարյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Visa-ն իր անվտանգությունը հանձնում է արհեստական բանականությանը