ՀՔԾ-ն չի կողմնորոշվում՝ ինչ անել մարտի 1-ի մասին նոր հաղորդման հետ
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրում է․
«Դեռևս հունվարի 29-ին հանցագործության մասին հաղորդում էի ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, որը վերաբերում էր մարտի 1-ի իրադարձություններին։ Մասնավորապես՝ հիմնավոր թվացող փաստական տվյալներ էին ձեռք բերվել, որ մարտի 1-ի բախումները եղել են նախապես ուղղորդված սադրանքի արդյունք, որը կազմակերպել էր ՀՀ ԱԺ նախկին պատգամավորներից մեկը։ Նշված հաղորդումը դատախազությունը ուղարկել էր ՀՔԾ՝ մարտի 1-ի գործին կցելու և համատեղ ընթացք տալու նպատակով։ ՀՔԾ-ն շարունակական անգործություն է ցուցաբերում և որևէ տեսակի պատասխան չի տալիս հաղորդմանը, ավելին՝ ամսից ավել է անգամ ինձ չեն կանչել բացատրություններ տալու։
Տպավորություն է, որ ես և ՀՔԾ-ն տարբեր քրեական դատավարության օրենսգրքեր ենք կարդում։ Իմ կարդացած օրենսգրքում հաղորդումների վերաբերյալ դատավարական որոշումները ընդունվում են 10-օրյա ժամկետում, մինչդեռ ՀՔԾ-ի ունեցած օրենսգրքում նման կարգավորում չկա, հակառակ դեպքում ես կստանայի պատասխան։ Ընդ որում, ՀՔԾ-ն խուսափում է անգամ հաղորդման հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում կայացնելուց, քանի որ նման որոշումը առերևույթ ոչ իրավաչափ է լինելու, քանի որ հիմքերը երկաթյա են»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից