Bentley ընկերությունը ներկայացրել է իր ամենահազվագյուտ եւ թանկարժեք մոդելը
Bentley ընկերությունը եւ բրիտանական թափքային Mulliner հնագույն ատելյեն ներկայացրել են Bacalar բարկետան՝ օրիգինալ հարդարանքով հազվագյուտ ռոտսթերը, որը ստեղծվել է Continental GT կուպեի բազայի վրա։ Նորույթը կդառնա առաջին երկտեղանի Bentley ավտոմեքենան 1930 թվականից եւ կթողարկվի 12 օրինակով։ Գինը սկսվում է 1,5 միլիոն ֆունտ սթեռլինգից, գրում է Motor-ը։
Bacala-կի այցեքարտը զրոյից ստեղծվել է EXP 100 GT թափքի նախատիպի մոտիվներով։ Մոդելի դիզայնով զբաղվել է պալատական Mulliner ատելյեն՝ թափք արտադրող հնագույն ընկերությունը, որը ստեղծվել է 1897 թվականին։
Ընկերության ոճաբաններին արտաքին տեսքի որոշ մանրամասների շնորհիվ հաջողվել է պահպանել ժառանգականությունը։ Continental GTC սովորական կաբրիոլետի հետ նրան ազգակից են դարձնում միայն դռների բռնակները։ Մնացած բոլոր տարրերը ստեղծվել են հատուկ Bacalar-ի համար։
Հարդարանքով՝ վիրտուալ սարքերով, «եռակողմ» վահանակով, տրանսմիսիայի սելեկտրով, Bacalar-ը նման է դոնորային կաբրիոլետին։
Bentley Bacalar-ը ապրանքանիշի նոր մոդելների մեջ ամենաթանկարժեքն ու հազվագյուտն է։ Չնայած մեկնարկային 1,5 մլն ֆունտ սթեռլինգ գնին՝ ռոդսթերների ողջ թողարկումը վաճառված է։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը