Նման տեղեկություն ստանալիս անհապաղ դիմել իրավապահ մարմիններին եւ տեղեկացնել մեզ. Մելոյանը՝ ընտրակաշառք բաժանելու լուրին
Մենք դատարան ենք ներկայացրել եւ ներկայացնելու զրպարտության ու վիրավորանքի փաստով հայցադիմումներ՝ մեր դեմ հնարավոր զրպարտությունները կանխելու, եւ դրանք կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սահմանադրագետ, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Ոչ» քարոզչական կողմի ներկայացուցիչ Գոհար Մելոյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Հարգելի ընկերներ, քաղաքացիներ, լրտավամիջոցների ներկայացուցիչներ.
Վերջին օրերի ընթացքում գրանցվեցին դեպքեր, երբ ֆեյսբուքյան գրառումների միջոցով տարբեր անձինք հայտնում էին՝ «Ոչ» քարոզչական կողմի կողմից ընտրակաշառք է բաժանելու մասին, ինչի կապակցությամբ «Ոչ» քարոզչական կողմը դիմել է ՀՀ դատախազություն՝ անհապաղ քրեական գործ հարուցելու, նկարագրված դեպքերի փաստական հանգամանքները բացահայտելու եւ նմանաբնույթ հայտարարությունների իսկությունը հաստատվելու դեպքում՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով։
Մեր՝ «Ոչ» քարոզչական կողմի ներկայացուցիչներիս համար, այս քարոզչական կողմի ձեւավորման նպատակներից է եղել նաեւ հենց վերոնկարագրյալ իրավիճակների կանխումը եւ վերահսկումը, ուստիեւ՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելուն զուգահեռ, մենք դատարան ենք ներկայացրել եւ ներկայացնելու զրպարտության ու վիրավորանքի փաստով հայցադիմումներ՝ մեր դեմ հնարավոր զրպարտությունները կանխելու, եւ դրանք կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով։
Հետեւաբար, «Ոչ» քարոզչական կողմի վերաբերյալ նմանաբնույթ տեղեկատվություն ստանալու դեպքում խնդրում ենք անհապաղ դիմել իրավապահ մարմիններին եւ/կամ տեղեկացնել մեզ»։


















































Արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում ապրիլի 5-ի հանրաքվեն Սահմանադրության ուժով հետաձգվելու է. Գոհար Մելոյան
«Ոչ»-ի շտաբի նպատակը հանրաքվեի գործընթացը վերահսկելն է. Գոհար Մելոյան
3-րդ տարբերակ եղել է․ սահմանադրագետը հակադարձում է նախագահականին
Պահանջված պարզաբանում ԱԺ իշխող խմբակցության շտապողականության վերաբերյալ. Գոհար Մելոյան
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից