ՀՀ իշխանությունները հակապետական վերաբերմունք են ցուցաբերում հանքարդյունաբերության նկատմամբ. բնապահպան
«Լիդիան»-ը սնանկության եզրին է, այս ընկերության նկատմամբ դատական գործընթաց է ընթանում, եւ նման պայմաններում այսօր նրա միակ աջակցությունը Հայաստանի իշխանություններն են, որոնք այս կերպ հակաիշխանական մոտեցում են ցուցաբերում հանքարդյունաբերության ոլորտի նկատմամբ: Այս մասին մարտի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Հայաստանի Կանաչների միության նախագահ, բնապահպան Հակոբ Սանասարյանը:
Նա նաեւ չի բացառել, որ սա կարող է անգրագիտության կամ, ինչն ավելի վատ է, դավադրության արդյունք լինել, եւ չի բացառվում, որ հանքի իրական սեփականատերն այժմ պաշտոն է զբաղեցնում կառավարությունում: «Թեղուտի հարցով իշխանությունները եւս անհասկանալի մոտեցումներ են ցուցաբերում` ընկերությանն ազատելով ավելի քան 23 միլիոն դոլար տարեկան հարկերից:
Ամեն դեպքում, Ամուլսարի խնդիրն ամենասուրն է, բայց հուսադրող գործոն եւս կա. Զերմուկի եւ դրա շրջակայքի բնակիչները գիտակցել են խնդրի լրջությունը եւ ամուր պահում են իրենց դիրքորոշումը, մինչդեռ իշխանությունները, ըստ երեւույթին, ցանկանում են «արյունազրկել» նրանց: Նրանք չեն նահանջի, ուստի կառավարությունը ստիպված կլինի կամ ուժ գործադրել, կամ համակերպվի այն փաստի հետ, որ Ամուլսարը չի շահագործվելու»,- ընդգծեց բնապահպանը:
Սանասարյանը զարմանք հայտնեց առ այն, որ Փաշինյանը, չնայած խելամիտ մտքեր է արտահայտում բազմաթիվ խնդիրների վերաբերյալ, Ամուլսարի հարցում «վիրուսը կարծես թե ուտում է վարչապետի ուղեղը», ինչի մասին վկայում է նաեւ այն, որ «կառավարության ղեկավարը փաստացի համաձայնել է Իվանյանի եւ այլոց կեղծ փաստարկների հետ»:
«Եթե հեղափոխությունից առաջ հանքարդյունաբերության ոլորտում թալանը թաքցվում էր, եւ հասարակության մեջ այդ երևույթը քննադատվում էր, ապա այժմ նույն մարդիկ շարունակում են թալանել մեր երկիրը, բայց առանց վախի կամ խղճի խայթի»,- նշեց բնապահպանը` հավելելով, որ եթե իրավապահ մարմինները ծառայում են պետության շահերին, ապա պետք է ամբողջությամբ զբաղվեն Ամուլսարի հանքի սեփականատերերով:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Որդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացել
Կապանի բնակիչը մեծ քանակությամբ թմրամիջոց էր պահում. քրեական և համայնքային ոստիկանների բացահայտումը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»