Սկեսուրին խեղդամահ արած հարսը օրեր առաջ ինքնասպանության փո՞րձ էր արել. մանրամասներ ահասարսուռ դեպքից
Հովտաշատում տեղի ունեցած ահասարսուռ սպանության համար որեւէ լուրջ շարժառիթ չի եղել: Այս մասին NEWS.am-ին ասաց համայնքի ղեկավար Հովիկ Թադեւոսյանը:
Նա նշեց, որ 31-ամյա հարսին այնքան էլ լավ չի ճանաչում, քանի որ նա երկար ժամանակ գյուղում չի բնավել, Աբովյանում է բնակվել եւ մոտ 5-6 ամիս է, ինչ վերադարձել են գյուղ` սկեսուրի հետ բնակվելու:
«Մի քանի շաբաթ առաջ էլ էդ հարսը դեղահաբեր էր խմել, տարել էին հիվանդանոց շտապօգնության մեքենայով, բայց չեմ կարող ասել ինքնասպանության նպատակով էր խմել, թե ոչ: Իրենց միջեւ չեմ կարող ասել` ինչ վեճ է եղել, բայց լուրջ բան չի եղել, իբր սկեսուրը լսել է, որ հարսը իր անունով է տունը ձեւակերպել, բայց նման բան չի եղել, տունը վաճառվել է իրենց տարիներ առաջ եւ նույնիսկ չի էլ անվանափոխվել: Կարծում եմ` հարսի արածն անմարդկային է, աբսուրդ է: Չեմ կարծում, որ հոգեկան խնդիրներ ունի, ուղղակի հիստերիկ է, որովհետեւ խեղդել է սկեսուրին ու գնացել հարեւանների մոտ աղմկել, թե սկեսուրս գազից է խեղդվել»,-ասաց գյուղապետը` նշելով, որ 31-ամայ հարսը 3 եւ 8 տարեկան որդիներ ունի:
Համայնքապետը հավելեց, որ իրավապահները դեռ գյուղում քննչական աշխատանքներ են կատարում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2020թ. փետրվարի 29-ին՝ ժամը 13.40-ին «Մասիս ԲԿ» ՓԲԸ-ից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Հովտաշատ գյուղի 75-ամյա բակչուհին իր տանը հանկարծամահ է եղել:
Նախաքննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում պարզվել է, որ կինը հանկարծամահ չի եղել, այլ նույն օրը՝ ժամը 9-ի սահմանում, տանը ծագած վիճաբանության ժամանակ, 31-ամյա հարսը գլխաշորով խեղդելու միջոցով սպանել է իր ամուսնու 75-ամյա մորը:
Փաստի առթիվ Արարատի ՄՔՎ Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 104-րդ (սպանություն) հոդվածի 1-ին մասի հատկանիշով:
75-ամյա կնոջը սպանելու կասկածանքով ձերբակալվել է նրա 31-ամյա հարսը:
Նախաքննությունը շարունակվում է:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Որդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացել
Կապանի բնակիչը մեծ քանակությամբ թմրամիջոց էր պահում. քրեական և համայնքային ոստիկանների բացահայտումը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»