Ամեն ինչ, բացի՝ վարչապետից
Վիրուսի տարածումից մինչև երկրի էպիդեմիոլոգիական վիճակի օպերատիվ տեղեկատվություն տալիս է երկրի վարչապետը։ Ինքն իրեն նշանակել է ՀՀ գլխավոր վիրուսաբան։ Նա՛ է հայտնում թեստավորվածների թիվը և թեստերի պատասխանները։ Սա մեր երկրի ընթացիկ աննորմալություններից ամենասուրն է։
Մինչ այդ խոսում էր դեռևս քննության փուլում գտնվող քրեական գործերից և ինքն իրեն հռչակել էր ՀՀ գլխավոր քննիչ կամ դատախազ։
Հետո կայացնում էր դատավճիռներ՝ ինքն իրեն ներկայացնելով որպես երկրի գլխավոր և միակ դատավոր՝ երդվյալ ատենակալների ամբողջություն։
Շաբաթ-կիրակի օրերին մեկնաբանում է երկրի ռեստորանները և ինքնաներշնչվում, որ երկրի գլխավոր ռեստորանային մասնագետն է։
Պարբերարաբար դառնում է երկրի թիվ 1 վիճակագիրը՝ հիմնականում չճշտված և չստուգված ցուցանիշներ ներկայացնելով, հետո դառնում է երկրի գլխավոր տնտեսագետը, վարչապետի մամուլի խոսնակը։ Իսկ ժամանակ առ ժամանակ դառնում է երկրի հիմնական իրադարձային լրագրողը՝ տարբեր թեմատիկ ռեպորտաժներ ներկայացնելով լսարանին։
Կարո՞ղ է մեկը բացատրել, թե Փաշինյանն ինչո՛ւ է ինքն իրենով փոխարինում բոլոր պետական ինստիտուտները, մասնագետներին։ Հայաստանը վերածվել է մեկ հոգու ռիելիթի-շոուի։ Փաշինյանն ամենուր է , ամեն տեղ՝ ձեր կյանքի ամեն դրվագում։ Իր նոսրացող համակիրների շրջանակը վերածվել է տոտալիտար աղանդի, որը, սակայն, ունի ԱԺ մեծամասնություն և ուժայիններ։ Մնացած հանրությունը տարակուսանքի մեջ է. կդիմանա՞ պետությունը, թե՞ ոչ։
Մարինե Սուքիասյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Որդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացել
Կապանի բնակիչը մեծ քանակությամբ թմրամիջոց էր պահում. քրեական և համայնքային ոստիկանների բացահայտումը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»