Խնդրում եմ ֆիքսեք և նախարարին փոխանցեք. Նարեկ Զեյնալյանը՝ ԱՆ աշխատակիցներին
ԱԺ-ում ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին միավորելու ԱՆ որոշման թեմայով քննարկմանը ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը շատ խիստ տոնով դիմեց առողջապահության նախարարության աշխատակիցներին՝ ասելով, որ նախարարությունը խախտել է սահմանադրական օրենքի պահանջները։ ԱԺ հանձնաժողովը քննարկմանն առնչվող հարցով գրություն է ուղարկել նախարարություն, փետրվարի 6-ին, պատասխանը ստացել են այսօր` քննարկումից կես ժամ առաջ։ «Խնդրում եմ ֆիքսեք և փոխանցեք նախարարին»,-խիստ տոնով ասաց Նարեկ Զեյնալյանը։
Նախքան այդ, նա ձայն էր տվել ԱՆ աշխատակից, «Գլոբալ» հիմնադրամի ներկայացուցիչ Հասմիկ Հարությունյանին և նրան ընդահատեց՝ խնդրելով, որ սահմանափակի ելույթը՝ կրկնվում է։
Վերջինս պնդում էր, որ երկու բուժմիավորումները միացնելու օրինակելի փորձը էստոնականն է, ինչպես նաև` այլ երկրներինը։ ԱՆ աշխատակիցը փորձում էր հիմնավորել, որ մոնոպրոֆիլ հաստատությունները, այդ թվում՝ առողջապահական, խոչընդոտում են առողջապահական հիմնարկների զարգացմանն ու արդյունավետ կառավարմանը։ Նրա խոսքով՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնը ստեղծվել է 30 տարի առաջ, երբ չկար այդ հիվանդության արդյունավետ բուժոււմ, հիվանդները մահանում էին, և անգամ բժիշկներն էին ահաբեկվում ՄԻԱՎ-ՁԻԱՀ վարակակիրներին ու հիվանդներին տեսնելիս, հիմա այլ վիճակ է։
Հասմիկ Հարությունյանը հայտարարեց, որ սա վերաբերում է նաև առանձին պրոկտոլոգիական, սրտաբանական ծառայությունների մատուցմանը, ոչ միայն ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնին։ Ավելին՝ նա անձամբ այն կարծիքին է, որ պետք է ոչ թե «Նորք»-ն ու ՁԻԱՀ-ի կենտրոնը միավորվեն, այլ մի քանի այլ հիմնարկ ևս` ծառայությունն ավելի մատչելի դարձնելու համար։
«Առանձնացված ծառայություններ, միջազգային տեսանկյունից, երբ հիվանդությունն այլևս խնդրահարույց չէ, անգամ հոգեբուժական ծառայությունը կարելի է դիտարկել բազմապրոֆիլ կազմակերպությունների կազմում։ Միավորումները համարվում են արդյունավետ, որպեսզի բարձրանա կառավարման արդյունավետությունը»,-ասաց նա։
Հասմիկ Հարությունյանը նաև, ըստ էության, բողոքեց՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնը
30 տարի ունեցել է բազում դրամաշնորհներ ՄԱԿ-ից և այլ հիմնադրամներից։ Մի բան, որից զրկված են այլ հիվանդությունները։
Մի խոսքով, ԱՆ-ն ցանկանում է ՁԻԱՀ-կենտրոնի ստացած դրամաշնորհներով ձեռք բերված կարողությունները՝ այդ թվում՝ 1 ժամում մինչև 400 թեստ անող բիոքիմական անալիզատոր սարքն օգտագործել այլ հիվանդությունների համար ևս։ Օրինակ՝ հեպատիտ C ունեցող հիվանդների, որոնք հանրապետությունում կազմում են 4 տոկոս կամ 120 հազար մարդ։ Ի տարբերություն, նշեց ԱՆ աշխատակիցը, ՄԻԱՎ-ՁԻԱՀ վարակակիրներն ու հիվանդները 2700 հոգի են։ Հարությունյանն ասում էր, որ եթե նրանց համար էլ նախարարությունը դիմի դրսի հիմնադրամներին, ասելու են՝ ունեք ՁԻԱՀ կենտրոնում մի սարք, որը կարող է ծառայել բոլորին։
Քննարկումը շարունակվում է, և կներկայացնենք նաև կենտրոնի աշխատակիցների տեսակետը։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Որդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացել
Կապանի բնակիչը մեծ քանակությամբ թմրամիջոց էր պահում. քրեական և համայնքային ոստիկանների բացահայտումը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»