Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջ Սեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոն Գյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրը Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել ԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Մոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառով Սննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄ Շահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Հայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին Վահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Իսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի

«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրը Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել ԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողովՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին10.9 մլն եվրոյի հափշտակության գործով 11 տարի անց հետախուզվող է հայտնաբերվեՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներինՄաշտոցի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողությունը․ կան ձերբակալվածներՔՊ-ն ունի որոշում՝ բավարար ձայնով կողմ քվեարկել Արամ Վարդևանյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրելու համար. ՄանավազյանԳեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄԳլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններՎանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենԱվտովթար «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհին․ 4 վիրավորներից 3-ը անչափահասներ ենԵրևանի և Մոսկվայի տակտիկական պատերազմ․․․ Եվրասիական ճակատումԲանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ և հնարավորություններՎիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետԻսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրըՀայ շախմատիստները առաջատարների շարքում ենԱնոմալ տապ Արևմտյան Եվրոպայում. հունիսն ու հուլիսը գերազանցել են կլիմայական բոլոր նորմաներըԳազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներումԱրարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափԽմեյմիմի ավիաբազան և Տարտուսի ռազմածովային բազան կվերածվեն «համատեղ ուսումնական կենտրոնների»Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջներըՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնըԴաշտավան գյուղի եկեղեցու մոտ տեղի է ունեցել ծեծկռտուք՝ քարերով, մահակներով և կռփազենքով. ՆԳՆ պարզաբանումը
Հայաստան

Պարեն ու աղքատություն․ իշխանություններին միայն աճ ու զարգացում արձանագրած թվերն են հետաքրքրում. Արա Գալոյան

 «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը, անդրադառնալով տնտեսական վիճակագրությանը, նշել է, որ իշխանություններին միայն աճ ու զարգացում արձանագրած թվերն են հետաքրքրում և փորձում են չնկատել «ոչ նպաստավոր» վիճակագրություն արձանագրող տվյալները:

Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Իշխանությունների վերաբերմունքը տնտեսական վիճակագրության նկատմամբ հասկանալի է: Նրանց միայն աճ ու զարգացում արձանագրած թվերն են հետաքրքրում: Հետևաբար փորձում են չտեսնելու տալ «ոչ նպաստավոր» վիճակագրություն ամփոփող հրապարակումները:

Դրանցից մեկը, օրինակ, «Պարենային ապահովություն և աղքատություն. 2019 թ․ հունվար-դեկտեմբեր» ամփոփագիրն է: Վերնագրից իսկ հասկանալի է, որ այն իր մեջ կարող է պարունակել տվյալներ, որ հակասության մեջ են իշխանությունների տնտեսական պատկերացումների հետ: Ուստի պարզապես թվարկենք այն տվյալները, որոնք մեր իշխանությունները կգերադասեն չնկատելու տալ:

Նախ ճշտենք` վերնագրում նշվող 2019 տարեթիվը մի փոքր չափազանցություն է: Վիճակագրական տարեգրերի տվյալների մեծ մասը ամփոփված է 2018-ի թվերով: 2019-ի մասին այս հաշվետվությունում կարելի է ընդգծել, որ մեր արտաքին առևտուրը աննախադեպ էր: Պատմական իմաստով աննախադեպ էր գրանցած բացասական հաշվեկշռի ծավալ-չափով: Արտաքին առևտրում հաշվեկշիռը բացասական է անվանվում, երբ ներմուծումները գերազանցում են արտահանումներին: Մեր պատմության ողջ ընթացքում այս հաշվեկշիռը բացասական է եղել: Անցած տարի բացասական հաշվեկշիռը կազմել է 2 873.5 մլն դոլար, որ երբևէ արձանագրված ամենամեծ տարբերությունն է:

Հետաքրքիր մեկ փաստ` վերջին 2 տարում մեր գյուղատնտեսությունը կրճատվում է: Մինչդեռ արտահանումների մեջ ավելանում է սննդամթերքի մասնաբաժինը: 2019-ին սննդամթերքի կշիռն արտահանման ծավալում 30 տոկոս էր՝ 2018-ի 29 տոկոսի դիմաց:

Այս փաստաթղթի գործազրկության մասին տվյալը մեր իշխանությունները բազմիցս ցիտել են:

2017-ին գործազրկության միջին տարեկան գործակիցը 20.8 տոկոս էր, 2018-ինը` 20.5 տոկոս: Բայց երբեք չեն նշի, որ գործազրկության միջին մակարդակից բարձր ցուցանիշով առաջինը Տավուշի մարզն է` 30.3 տոկոս, ապա Երևանը` 27.4, Կոտայքի մարզը` 25.5, Շիրակի մարզը` 22.9 և Վայոց ձորի մարզը՝ 21.8 տոկոս:

Ամփոփագիրը հայտարարում է, որ 2019-ին միջին ամսական աշխատավարձը կազմել է 182 հազար 673 դրամ: Այնուհետև նշվում է, որ միայն Սյունիքի մարզում և մայրաքաղաքում է միջին աշխատավարձը գերազանցում հանրապետական միջին ցուցանիշը` 266,8 հազար և 201.5 հազար դրամ համապատասխանաբար: Աշխատավարձի չափով երրորդը Արարատի մարզն է` 168 հազար դրամ, որ արդեն պակաս է միջին հանրապետականից: Մյուս մարզերում ավելի ցածր է։

Մյուս տվյալները, որով մեր իշխանությունները չեն հպարտանա, վերաբերում են կրթության ոլորտին: Տարրական դասարաններում ընդգրկված է այդ տարիքի երեխաների 91.1 տոկոսը (2015թ․ այդ ցուցանիշը 91.6 էր): Իսկ հանրակրթության համակարգում ընդգրկված երեխաների քանակը կազմել է 83 տոկոս (2015-ի 86.4 տոկոսի փոխարեն): Այս թվերի կողքին կարելի է տեսնել, որ միանվագ օգնություն ստացող ընտանիքների քանակը մոտ 11.1 հազար է (2015-ին մոտ 15.8 հազար ընտանիք էր):

Պարենային ապահովության և աղքատության մակարդակը նկարագրող հաշվետվության մեջ, բնականաբար, բազմաշերտ տվյալներ կան: Այստեղ կան տվյալներ այն մասին, որ աղքատության մակարդակը նվազում է` 2018-ին կազմել է 23.5 տոկոս (2017-ին 25.7 էր), և աղքատության կրճատման տեմպը զիջում է նախորդ տարվա ցուցանիշին:

Հետաքրքիր են նաև թույլատրված ծառահատումների մասին տվյալները: 2015-ին ծառահատումներ թույլատրվել են 1501 հա տարածքի վրա, 2016-ին` 1940, 2017-ին` 2010, 2018-ին` 2015: Վիճակագրությունը նաև անողոքաբար հրապարակում է, որ 2016-ին ապօրինի հատվել է մոտ 2.2 հազար ծառ, 2017-ին` 30,7 հազար ծառ, իսկ 2018-ին` 12.8 հազար: Սրան զուգահեռ բերվում են տվյալներ, թե անտառվերականգման նպատակով քանի տնկի է արտադրվել ու տնկվել: 2017-ին արտադրվել է 44.2 հազար տնկի, իսկ 2018-ին ընդամենը 12 հազար 821 տնկի (hիշո՞ւմ եք, թե քանի ծառ են խոստանում տնկել մեր իշխանություններն անցյալ և ապագա ծառատունկների բանավոր ծրագրերում: Եթե հիշում եք, ապա պատկերացրեք, թե ինչ բարդ է լինելու վիճակագիրների համար այդ թվերը գրավոր հաշվետվության մեջ տեղադրելու համար)»: