9 բան, որոնք դանդաղեցնում են նյութափոխանակությունը և խանգարում են նիհարել
Ներկայացնում ենք 9 բան, որոնք դանդաղեցնում են նյութափոխանակությունը և խանգարում են նիհարել:
1. Գեներ
Մարսողության վրա մեծապես աղդում են գեները:
2. Կալորիաների անբավարար քանակություն
Երբ օրգանիզմին անհրաժեշտ սննդանյութեր չեն բավարարում, մարսողությունը դանդաղում է:
Ձեզ մի սահմանափակեք չափազանց խիստ դիետաներով և լսեք ձեր մարմնին: 3-4 ժամը մեկ ուտելով՝ կուշտ կլինեք և չափից շատ չեք ուտի:
3. Ջրազրկում
Երբ մարմնում հեղուկը պակասում է, մարսողությունը դանդաղում է: Աշխատեք պարբերաբար ջուր խմել օրվա ընթացքում, ցանկալի է՝ սառը, քանի որ օրգանիզմն էներգիա կծախսի այն տաքացնելու վրա:
4. Ալկոհոլի օգտագործում
Նաև վատացնում է նյութափոխանակությունը:
5. Քնի պակաս
Քնի պակասը մեծացնում է օրգանիզմում կորտիզոլի՝ սթրեսի հորմոնի քանակը, որը մեծացնում է սրտի հիվանդությունների, դիաբետի և ընկճախտի ռիսկը: Ըստ հետազոտողների՝ քնի պակասը մարսողությունը դանդաղեցնում է միջինում 8%-ով և հանգեցնում է ճարպակալման:
6. Ֆիզիկական ծանրաբեռնվածության բացակայություն
Մարզումների ժամանակ էներգիա եք ծախսում՝ այդպիսով արագացնելով նյութափոխանակությունը:
7. Վիտամին D-ի պակաս
Վիտամին D-ն դրականորեն է ազդում նյութափոխանակության վրա և խթանում է աղիներից ֆոսֆատների, կալցիումի և մագնեզիումի ներծծումը:
8. Քրոնիկական սթրես
Քրոնիկական վիճակի հասած սթրեսը դադարեցնում է ինսուլինի արտադրությունը և նյութափոխանակությունը:
9. Ածխաջրերի պակաս
Առանց ածխաջրերի մարսողությունը դանդաղում է, մարդու թուլություն և քնկոտություն է զգում: Ամենօրյա սննդակարգում ավելացրեք ամբողջական հատիկեղենով հաց, մրգեր և բանջարեղեն:


















































4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները