Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Գվինեայում 30 մարդ է զոհվել աղբավայրի փլուզման հետևանքով «Վարչաֆեստ 2026»-ի գլխավոր մրցանակը ստացավ Red Line-ը Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում «անգամ մեկ կաթիլ նավթ չի արտահանվի» Հորմուզի նեղուցով. Ռեզայի ՀՀ և ԱՄՆ մասնագետները ներկայացրել են փաստահենք քաղաքականության մշակման համատեղ նախագիծը Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում Մեր ժողովուրդը շատ ավելի վաղ է գլխի ընկել, որ ղարաբաղյան համակարտությունը թակարդ է. Փաշինյան Զբոսաշրջիկների թիվն աճում է՝ ծախսերը՝ նույնպես  Երկաթուղին Հայաստանի սեփականությունն է. վարչապետ Դուբայում բնակարանների ձեռքբերման գործարքները կտրուկ նվազել են Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարը խոսել է իր պաշտոնանկության պատճառների մասին Նոր լուսավորություն՝ Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում Վերականգնվում և արդիականացվում է «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը

Գվինեայում 30 մարդ է զոհվել աղբավայրի փլուզման հետևանքով«Վարչաֆեստ 2026»-ի գլխավոր մրցանակը ստացավ Red Line-ըՏնտեսական պատերազմի շարունակման դեպքում «անգամ մեկ կաթիլ նավթ չի արտահանվի» Հորմուզի նեղուցով. ՌեզայիՀՀ և ԱՄՆ մասնագետները ներկայացրել են փաստահենք քաղաքականության մշակման համատեղ նախագիծըՎթարային ջրանջատում Աբովյան քաղաքումՄեր ժողովուրդը շատ ավելի վաղ է գլխի ընկել, որ ղարաբաղյան համակարտությունը թակարդ է. ՓաշինյանԶբոսաշրջիկների թիվն աճում է՝ ծախսերը՝ նույնպես Երկաթուղին Հայաստանի սեփականությունն է. վարչապետԴուբայում բնակարանների ձեռքբերման գործարքները կտրուկ նվազել ենՈւկրաինայի պաշտպանության նախկին նախարարը խոսել է իր պաշտոնանկության պատճառների մասինՆոր լուսավորություն՝ Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգումՎերականգնվում և արդիականացվում է «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճըՈւսուցիչների կամավոր ատեստավորում. մեկնարկում է հայտերի ընդունումըՏավուշի մարզում քաղաքացին մոտ 6 մետր բարձրությունից ընկել է գետափնյա հատված. նա հոսպիտալացվել էՄ-20 ԱԱ. 70 կգ քաշային Դավիթ Դավթյանը՝ բրոնզե մեդալակիրՀրշեջներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի հարակից տներՈւկրաինայի պաշտպանական բյուջեում 27 մլրդ դոլարի դեֆիցիտ է առաջացել. Կիևը սպասում է ԵՄ օգնությանըՎալտեր Գյուրջինյանը՝ ՖԻԴԵ-ի վարպետՀրդեհ Լոռու մարզի Ջրաշեն բնակավայրում․ հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհըԾանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ15 տարեկանների առաջնությունում Հայաստանն այսօր ունի երկու մասնակիցՀայկ Մարտիրոսյանը «Rubinstein Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի 4-րդ հորիզոնականում էՇենգավիթի համայնքային ոստիկանները համարանիշների գողությունը բացահայտեցին ժամերի ընթացքումՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները քաղաքացուն են վերադարձրել կորցրած 3600 դոլար գումարըՂազախստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրություններըՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանովՎարչապետն ԱԺ-ում ներկայացնում է կառավարության հնգամյա ծրագիրը․ ուղիղԼոռու մարզի մի քանի բնակավայրում գազամատակարարման ընդհատումներ կլինենԵՄ-ն խոստանում է շարունակական աջակցություն տրամադրել Ուկրաինային․ ԿոշտաOzon-ի պահեստները հարձակման են ենթարկվելԻրանցի հաքերները Մեծ Բրիտանիայում էլեկտրակայան են շարքից հանել․ The TelegraphՀՀ քաղաքացիության տրամադրման և դադարեցման կարգերը կվերանայվեն2 քննիչներին ծեծի ենթարկած ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են. ՔԿՀանուն Իսրայելի ԱՄՆ-ն անտեսել է տարածաշրջանում իր դաշնակիցների շահերը. ՂալիբաֆԶինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել էՀայկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնության փոխչեմպիոնՍևանում քաղաքացիները ջրային մոտոցիկլետից ընկել են ջուրըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել էէբոլան ընդլայնվում է սրընթաց կերպովՌուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. ԿլիչկոՖինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա ՄանուկյանըՆյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումովԵրկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում«Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվելՀայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունումՔննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունըՉինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքներըԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունիցՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Պատիվ ունեմ» ծրագրի շահառուների հետ
Հայաստան

«Ի՞նչ անեմ, կախվե՞մ». վարորդ Հրաչյա Հարությունյանին նորից են դատում. բացառիկ հարցազրույց

Ռուսաստանում դատապարտված վարորդ Հրաչյա Հարությունյանի նկատմամբ նոր դատական գործ է մեկնարկում։ Այս անգամ նա ստիպված է կանգնել Հայաստանի քրեական դատարանի առաջ։

Ռուսաստանում աղմկահարույց վթարի պատճառով ազատազրկման դատապարտված վարորդ Հրաչյա Հարությունյանին դարձյալ դատում են, այս անգամ` Հայաստանում։ Քրեական նոր գործի մասին տեղեկությունը հրապարակվել է դատական տեղեկատվական համակարգի datalex.am կայքում։

2013թ. հուլիսին Հրաչյա Հարությունյանը Պոդոլսկի մերձակայքում բեռնատարով բախվել էր ուղևորատար ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ էր մահացել, ավելի քան 60 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել: Նա Ռուսաստանում 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման էր դատապարտվել: 2017թ. հուլիսի 20-ին Հրաչյա Հարությունյանը տեղափոխվեց Հայաստանի Հանրապետություն՝ «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով պատժի մնացած մասը կրելու համար։ Ավելի ուշ դատարանը որոշում կայացրեց պատժի կրումն ազատ ռեժիմով շարունակելու վերաբերյալ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինը ընտանիքի միակ կերակրողն է։ Իսկ 2018թ–ի նոյեմբերի 6-ին Հրաչյա Հարությունյանը համաներմամբ ազատ արձակվեց։

Հիմա էլ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ զրկված լինելով վարորդական իրավունքից` ավտոմեքենա է վարել։

Այս գործով դատական առաջին նիստը նշանակված է առաջիկա երկուշաբթի` փետրվարի 24-ին։

Sputnik Արմենիան սպասվող դատավարության ու քրեական գործի մասին զրուցել է Հրաչյա Հարությունյանի հետ։

 «Իմ սեփական մեքենան որպես տաքսի եմ վարում։ Ասում են` չի կարելի։ Ես էլ ասում եմ` չի կարելի, հարց չկա, ես ընդունում եմ`չի կարելի։ Բայց որ չքշեմ, բա իմ տունն ո՞վ պահի։ Ես վատառողջ, հիվանդ տղա եմ, առողջությանս կեսը թողել եմ Ռուսաստանում, ուրիշ գործ չեմ կարողանում անել։ Չեմ կարողանում նույնիսկ բահ բռնել, ողնաշարի պրոբլեմ ունեմ, ինձ բժիշկն արգելել է 5 կգ–ից ծանր բան վերցնել։ Ես ո՛չ ինստիտուտ եմ ավարտել, ո՛չ կրթություն ունեմ։ Սաղ կյանքս վարորդ եմ եղել, էդ է իմ մասնագիտությունը։ Ուրիշ ի՞նչ անեմ, ո՞նց ընտանիքս պահեմ»,– ասաց Հարությունյանը։

Նրա խոսքով` ինքը վարորդի աշխատանքին է վերադարձել ՔԿՀ–ից դուրս գալուց մի քանի ամիս հետո, երբ գիտակցել է, որ ընտանիք պահելու այլ տարբերակ չունի։

Հարությունյանը պատմեց, որ տան միակ աշխատողն ինքն է։ Կինը չի կարողանում տնից դուրս գալ. 83-ամյա հիվանդ սկեսրայրին է խնամում։ Դուստրն ամուսնացել է ու իր ընտանիքով առանձին է ապրում։ Այդ իրավիճակում, նրա խոսքով, այլ բան չէր մնում, քան նորից նստել ավտոմեքենայի ղեկին, չնայած այն բանին, որ իր վարորդական իրավունքը մնացել էր Ռուսաստանում։ Այդ երկրի իրավապահներն այն առգրավել էին 2014թ–ին ու մինչ օրս չեն վերադարձրել։

«Ես ընդունում եմ`չունեմ իրավունք, բայց կարող էին ինձ ընդառաջել, մի հարցում օգնել։ Ես մի քանի տեղ դիմել եմ, որ իմ վարորդական իրավունքը որևէ կերպ վերականգնեմ, ասել են` դա անհնարին բան է»,– ասաց Հարությունյանը։

Փետրվարի 24-ին մեկնարկող դատավարությանը մասնակցելու է, թե ոչ, Հարությունյանը դեռ չի որոշել, փաստաբան էլ չունի, որ ճիշտ խորհուրդ տա։ Բայց արդեն որոշել է, թե դատարանում ինչ է ասելու, եթե ներկայանա դատին։

 «Ասելու եմ, եթե այդպես է, միանգամից «կանդալները» հագցրեք, տարեք, նստեցրեք։ Իզուր էլ ազատել եք։ Ասեք` ի՞նչ անեմ, կախվեմ, պրծնե՞մ։ Հոգնել եմ արդեն էս դատերից։ Ինչքա՞ն կարելի է նույն վերքի վրա անընդհատ աղ լցնել»,– պատմեց Հարությունյանը։

Նշենք, որ ըստ դատարան ներկայացված նոր քրեական գործի նյութերի` Մոսկվա քաղաքի Տրոիցկի շրջանային դատարանի 2014 թվականի օգոստոսի 4-ին կայացրած դատավճռով Հարությունյանը 3 տարի ժամկետով զրկվել էր տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից։ Այդ դատավճիռը 2017 թվականի օգոստոսի 18-ին ճանաչվել էր նաև Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից:

Բայց իրավապահները պարզել են, որ 2019 թվականի հունիսից մինչև նոյեմբերի 15-ը ներառյալ Հրաչյա Հարությունյանը վարել է իրեն պատկանող «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան։

Այս ամենը հայտնի է դարձել, երբ այդ ավտոմեքենայի վրա ճանապարհային երթևեկության կանոնների խախտման 17 վարչական ակտ է կայացվել։

Ի դեպ, համաներումից հետո Հարությունյանի աները` Վիկտոր Մարտիրոսյանը, Sputnik Արմենիային հայտնել էր, որ իր փեսան Հայաստանում տաքսի է վարում։

armeniasputnik.am