Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, սպասվում է կարճատև անձրև Արևի ամբողջական խավարումը դիտվել է Եվրոպայի որոշ երկրներում Ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Մարտուն Գրիգորյանը Պատերազմող երկրներին պաշտոնապես արգելվել է հյուրընկալել Եվրատեսիլը ՆԳ նախարարն ամփոփել է ՆԳՆ ոստիկանության Երևանի ստորաբաժանումների 2026 թ․ առաջին կիսամյակի աշխատանքը Բնական աղետներից համաշխարհային վնասը կես տարվա ընթացքում հասել է 100 միլիարդ դոլարի «Օդային շախմատ»․ ինչպե՞ս է ԱՄՆ-ն 3 ինքնաթիռով գաղտնի տարհանել Թրամփին ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 13.08.2026 Նոր թվային գործիքով հնարավոր կլինի հաշվարկել կենսաթոշակի և նպաստների չափը Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվում են․ ավտոբուսները կվերադառնան նախկին երթուղիներին Անչափահասի նկատմամբ հոգեկան ներգործության դեպք է բացահայտվել Աճել են երեխաների թունավորման դեպքերը. Ավանեսյան

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, սպասվում է կարճատև անձրևԱրևի ամբողջական խավարումը դիտվել է Եվրոպայի որոշ երկրներում Ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Մարտուն Գրիգորյանը Պատերազմող երկրներին պաշտոնապես արգելվել է հյուրընկալել ԵվրատեսիլըՆԳ նախարարն ամփոփել է ՆԳՆ ոստիկանության Երևանի ստորաբաժանումների 2026 թ․ առաջին կիսամյակի աշխատանքըԲնական աղետներից համաշխարհային վնասը կես տարվա ընթացքում հասել է 100 միլիարդ դոլարի«Օդային շախմատ»․ ինչպե՞ս է ԱՄՆ-ն 3 ինքնաթիռով գաղտնի տարհանել ԹրամփինՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 13.08.2026Նոր թվային գործիքով հնարավոր կլինի հաշվարկել կենսաթոշակի և նպաստների չափըԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվում են․ ավտոբուսները կվերադառնան նախկին երթուղիներինԱնչափահասի նկատմամբ հոգեկան ներգործության դեպք է բացահայտվելԱճել են երեխաների թունավորման դեպքերը. ԱվանեսյանՊուտինին կանգնեցնելու ծրագիր ունենք. ԶելենսկիԳլոբալ բնապահպանական հիմնադրամի տնօրենը կայցելի Հայաստան՝ մասնակցելու COP17-ինՍպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը լքում է պաշտոնըԳեղարքունիքի մարզի համայնքներում կայացան Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներՍտեղծվել է աշխատանքային խումբ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար. ՌուբիոՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱյսօր՝ օգոստոսի 12-ին, միլիոնավոր մարդիկ կկարողանան դիտել լիակատար արևային խավարումԱվանի համայնքային ոստիկանները թմրամիջոցի 30 փաթեթ են հայտնաբերելԿոլումբիայում հայրը մարմնով փլատակներից պաշտպանել է երկամսական փոքրիկինՔննարկվել են մինչև 200 հզր դրամ աշխատավարձ ստացողների ապահովագրության հնարավոր սցենարներըԿիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի հաշված օրերից«Բարսելոնան» առաջարկ է ներկայացրել կիսապաշտպան Ռոդրիի տրանսֆերի համարԿադիրովը հրաժարվել է չեչեններին ուղարկել Ուկրաինայում պատերազմելու՝ հանուն «ռուսական աշխարհի». The EconomistԱդրբեջանն ակնկալում է ԱՄՆ-ի աջակցությունն ականազերծման հարցում. AxiosՀիմնանորոգվում է դեպի Շամբի ջրամբար տանող 3.2 կմ երկարությամբ ավտոճանապարհըՔաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել շինհրապարակներումՈւկրաինան ՆԱՏՕ-ից օգնություն է խնդրել տարածքների ականազերծման հարցումԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանինԹուրքիայում վերականգնվում է «Քառասուն մանուկ» հայկական եկեղեցինՀայաստանը շարունակել է բարեփոխումները, սակայն պահպանվում են խնդիրները. ԵՄԿասեցվել է «Արծվաբերդ» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունըԵրիտասարդների նորարար մոտեցումները էական ներդրում են երկրի բնապահպանության գործում․ ՇՄ նախարարՄեղրիում կասեցվել է զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունըԳիշերային հարձակում Կրասնոդարի երկրամասի վրաԵթե TRIPP-ը լինի տարանցիկ ճանապարհ, մի բան էլ կողմ կլինենք դրա զարգացմանը և խաղաղության հաստատմանը. Հայկ ՖարմանյանՔննարկումներ՝ ՔԿՀ-ներում արձանագրված խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալԿասեցվել է «Ձյունիկ» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրությունը. ՍԱՏՄՆոր Խարբերդի դեպքի վերաբերյալ մանիպուլացնող տեղեկություններ են տարածվում. ՆԳՆՈրքան ավելի բաց ճանապարհներ և ավելի շատ հնարավորություններ լինեն, դա Հայաստանի օգուտն էԵթե ձեր երազանքների կաթողիկոսը պիտի բազմազավակ հայր լինի, ուրեմն դա ձեր արժեհամակարգն է. Ա.Դավոյան Միակ նպատակն է՝ խթանել խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում. ԷրդողանBarbie Signature շարքի նոր տիկնիկ՝ Ուիթնի Հյուսթոնի կերպարովՖրանսիան կրկին շոգի ալիք է ապրումՎլահովիչը կարիերան կշարունակվի թուրքական «Բեշիկթաշում»Առաջիկա օրերին փոփոխական եղանակը կպահպանվի․ ջերմաստիճանը էապես չի փոխվիՔննարկվում է ընդդիմադիր պատգամավոր Հայկ Ֆարմանյանին ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու հարցըԿալանքի հարցը երկար քննարկվել է. Ջուլհակյան
Հայաստան

Երեւանում քիմիկոսների ուսանողական առաջին մրցաշարն է տեղի ունեցել

Փետրվարի 22-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացավ Քիմիկոսների ուսանողական առաջին մրցաշարը, որն «Այբ» կրթական հիմնադրամի նոր ծրագիրն է՝ ուղղված բարձրագույն կրթության ոլորտում տաղանդավոր երիտասարդների բացահայտմանը:

Ուսանողական մրցաշարի նպատակն է մեծացնել երիտասարդների հետաքրքրությունը քիմիայի նկատմամբ և նպաստել մեր երկրում գիտության այս ճյուղի զարգացմանն ու նոր մասնագետների ներգրավմանը ամենատարբեր ոլորտներում։ Նոր մրցաշարը հիմնադրամի կողմից արդեն 10 տարի հաջողությամբ անցկացվող Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարի տրամաբանական շարունակությունն է և նպատակ ունի ամրապնդելու կապն ինչպես գիտության, այնպես էլ մեր երկրի տնտեսության մի շարք ոլորտների հետ։

Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսը, ով մասնագիտությամբ քիմիկոս է և ղեկավարել է Շվեդիայի Ուփսալայի համալսարանի քիմիայի և քիմիական ճարտարապետության ֆակուլտետը, հատուկ ոգևորությամբ ողջունեց երիտասարդ քիմիկոսների մրցաշար անցկացելու «Այբ»-ի նախաձեռնությունը։ «Քիմիայի շնորհիվ դուք կարողանում եք աշխարհը տեսնել մոլեկուլյար մակարդակով և իմանալ, թե ինչպես են կարող մոլեկուլները փոխգործակցել ու նոր բան ստեղծել». դիմելով երիտասարդ քիմիկոսներին՝ նշեց Կարին Մարկիդեսը և կոչ արեց ոչ միայն սիրել իրենց մասնագիտությունը, այլ նաև ամուր պահել կապը միմյանց հետ։

Ողջունելով ներկաներին «քիմիական» այս տոնի կապակցությամբ՝ մրցաշարի համակարգող Նինա Հոբոսյանն ընդգծեց, որ մրցույթը երիտասարդներին իրենց գիտելիքները գործնականորեն իրացնելու լավ հնարավորություն է տալիս, ինչի արդյունքում ակնկալվում է, որ նրանք այս ոլորտը կհարստացնեն նոր գաղափարներով։ Համակարգողը ծանոթացրեց մրցույթին մասնակից թիմերին, ժյուրիի անդամներին, ընթացակարգին ու կանոններին։ Սա թիմային մրցույթ է, որտեղ բակալավրիատի և մագիստրատուրայի՝ քիմիայով հետաքրքրվող ուսանողները դրսևորեցին բարդ քիմիական խնդիրներ լուծելու, լուծումները համոզիչ ձևով ներկայացնելու, գիտական քննարկումներ վարելու իրենց ունակություններն ու հմտությունները: Մրցաշարին մասնակցում էին 5 թիմ Հայաստանի տարբեր համալսարաններից: Եզրափակիչ փուլը հաջողությամբ հաղթահարեց ու հաղթող ճանաչվեց «PR» թիմը, որի անդամները ներկայացնում էին Երևանի պետական համալսարանն ու Երևանի պետական բժշկական համալսարանը:

Նոր մրցաշարի գործընկերն ու աջակիցը «Կոնվերս Բանկն» է, որն արդեն երեք տարի աջակցում է «Այբ» կրթական հիմնադրամին քիմիկոսների մրցաշարների կազմակերպման և քիմիական կրթության տարածման գործում: Ինչպես նշեց «Կոնվերս Բանկի» բիզնեսի զարգացման գծով տնօրեն Արթուր Նահապետյանը, մրցաշարին աջակցությունը «Կոնվերս Բանկի» կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակում «Այբ» կրթական հիմնադրամի համագործակցությամբ իրականացվող հերթական կրթական նախաձեռնությունն է։ «Նախորդ տարիներին մենք հանդես ենք եկել որպես Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարի գլխավոր հովանավոր՝ 2019-ին աջակցելով նաև Հայաստանի հավաքականի մասնակցությանը պատանի քիմիկոսների միջազգային մրցաշարին։ Վստահ եմ, որ նոր մրցաշարը կդառնա ուսանողների շրջանում ամենասպասված կրթական նախաձեռնություններից մեկը՝ նպաստելով ոչ միայն ուսանողության շրջանում քիմիայի նկատմամբ հետաքրքրության աճին, այլև յուրօրինակ կամուրջ դառնալով նրանց ու պոտենցիալ գործատուների միջև»,- ասաց նա։

«Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանի բնորոշմամբ՝ մրցաշարը նպատակ ունի ընդլայնելու ուսանողների ներգրավվածությունը գիտության ու արդյունաբերության մեջ, ձևավորելու ուսանողական թիմեր` տեխնոլոգիական խնդիրներ լուծելու համար։ Հաջողություն մաղթելով հաղթող թիմին՝ հիմնադրամի տնօրենը նշեց. «Հույս ունեմ, որ այս նոր ձևաչափով «Այբ»-ին կհաջողվի ամրապնդել կապը մասնագետների ու կազմակերպությունների միջև, նպաստել, որ ուսանողները տարբեր ընկերություններում ու հետազոտական ինստիտուտներում դրսևորեն նորարարական մոտեցումներ և առաջադրեն առկա խնդիրներին լուծումներ, ու նաև՝ ձևավորեն քիմիկոսների ուժեղ համայնք»։

Մրցաշարին ներկա էին նաև քիմիայի ոլորտում հայտնի մասնագետներ, դեղագործական և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նրանց կարծիքով՝ մրցաշարը կարևոր հարթակ է՝ ուսանողների հնարավորությունները բացահայտելու և նրանց հետ նոր, ստեղծագործ ծրագրեր իրականացնելու համար:

Ժյուրիի անդամները վստահ են, որ մրցաշարը պետք է շարունակական լինի, քանի որ այն կարողացավ մեկ հարթակում համախմբել բոլոր սերունդների քիմիկոսներին և նոր ոգևորություն փոխանցեց այս գիտությամբ զբաղվողներին: