Հարավային Կորեայում կորոնավիրուսի օջախն է եղել ապոկալիպտիկ աղանդը
Հարավային Կորեայում կորոնավիրուսի օջախն է եղել ապոկալիպտիկ աղանդը, որը պատասխանատու է հիվանդության բոլոր դեպքերի գրեթե կեսի համար. աղանդի հետեւորդները հավատում են, որ դրա հիմնադիրը Երկրում Քրիստոսի Երկրորդ գալուստի մարմնավորումն է, փոխանցում է BBC-ն:
Պաշտոնյաների խոսքով՝ Տեգու քաղաքում «Շին-չոնջի վկայության խորանի տաճար» կազմակերպության վարակի աղբյուրն է եղել 61-ամյա մի կին: Հարավկորեական իշխանությունները հայտնում են, որ շաբաթվա սկզբին նրա մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Կնոջ ինքնությունը չի բացահայտվում:
Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կորեական կենտրոնից հայտարարել են, որ կնոջ հետ շփվել է 166 մարդ: Նրանց բոլորին հանձնարարվել է հանրությունից որոշ ժամանակով մեկուսանալ:
Խմբում ընդհանուր գրանցվել է վարակման 30 նոր դեպք (երկրում գրանցված 59 դեպքից):
«Շին-չոնջի վկայության խորանի տաճարը», որին մեղադրում են աղանդավորական հայացքների եւ պաշտամունքի ստեղծման մեջ, հայտարարել է, որ Տեգուում համայնքի գործունեությունը դադարեցվել է, իսկ մյուս շրջաններում ու քաղաքներում պատարագներն անցկացվելու են համացանցում առցանց ռեժիմով եւ ծխականների տանը անհատական կարգով:
Տեգուի քաղաքապետը իրավիճակն աննախադեպ ճգնաժամ է անվանել եւ քաղաքի բնակիչներին կոչ արել իրենց տներից դուրս չգալ: «Ֆրանս պրեսը» հաղորդում է, որ ամերիկացի զինվորականները սահմանափակել են քաղաքից ոչ հեռու գտնվող իրենց բազա մուտքը:


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան