«Շերեմետևո» օդանավակայանում ձերբակալել են չվերթի ժամանակ ուղևորներից մեկից 40 000 դոլար գողացած հայ ամուսիններին
Լոս Անջելես-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավի ուղևորուհիներից մեկը 40 000 դոլար է գողացել ինքնաթիռում հարևանությամբ նստած ուղևորուհուց և գողոնը թաքցրել կոշիկի մեջ:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով ՌԴ ՆԳՆ-ին, գողությունը կատարողը Հայաստանի բնակչուհի է: «Շերեմետևո» օդանավակայանում վայրէջքից հետո ուղևորուհին դիմել է ՆԳՆ հերթապահ բաժնին՝ խնդրելով գտնել իր պայուսակը, որը մոռացել է ինքնաթիռում: Սակայն, երբ ոստիկանության աշխատակիցները օդանավի սրահ են բարձրացել, պայուսակն արդեն տեղում չի եղել:
Բորտուղեկցորդները հայտնել են, որ պայուսակը կարող էին գողացած լինել հարևան ուղևորներից ոմանք, որոնք երկար ժամանակ նստած էին մնացել իրենց տեղերում: Ոստիկաններն արագ պարզել են կասկածյալների տվյալներն ու ձերբակալել նրանց: Նրանցից մեկին մատնել է տարօրինակ քայլվածքը:
«Կինը դժվարությամբ էր շարժվում՝ պատճառաբանելով դա առողջական վիճակով, սակայն, ինչպես պարզվել է, նորմալ քայլել նրան խանգարում էին մարզակոշիկներում թաքցրած թղթադրամների կապոցները: Գումարի մյուս մասն առգրավվել է նրա ամուսնու վերարկուի գրպանից»- ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ:
Ձերբակալվածների նկատմամբ քրեական գործ է հարուցվել:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից