Կլիմայական փոփոխությունները կարող են մինչև 2100թ. վերացնել Երկրի ողջ կորալյան խութերը. գիտնականներ
Կլիմայական փոփոխությունները կարող են մինչև հարյուրամյակի վերջը վերացնել Երկրի կորալյան խութերի գրեթե ողջ բնակելի միջավայրը: CNN-ի փոխանցմամբ՝ նման եզրակացության են եկել գիտնականները նոր հետազոտությունների արդյունքում:
Ինչպես նշում են մասնագետները, երկրագնդի վրա գոյություն ունեցող բոլոր կորալյան խութերի 70-90 տոկոսը անհետացման վտանգի տակ են գտնվում առաջիկա 20 տարում: Դրա պատճառը, Հավայիի համալսարանի գիտնականների խոսքով, օվկիանոսների տաքացումն է, ջրի թթվայնությունը և աղտոտվածությունը:
«2100 թվականին բավականին մռայլ տեսարան կլինի»,- ասել է համալսարանի հետազոտողների մեկը:
Բնապահպան ակտիվիստներից և կորալյան խութերի գծով մասնագիտացած գիտնականներից շատերը դրանց վերականգնման ուղղությամբ աշխատանքներ են տանում՝ կորալներ աճեցնելով լաբորատորիաներում, այնուհետև դրանք տեղափոխելով ծովային միջավայր: Այդպիսով նրանք փորձում են վերականգնել մահացող խութերը:


















































4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները