Մոսկվայում հայ տղամարդը հարձակվել է հայուհու վրա՝ ռուս տղայի հետ ընկերություն անելու համար (տեսանյութ)
Փետրվարի 15-ին Մոսկվայում հայազգի տղամարդը հարձակվել է «Մակդոնալդս» արագ սննդի կենտրոնում գտնվող երիտասարդ զույգի վրա: Համապատասխան տեսանյութը հայտնվել է համացանցում:
Կադրերում երևում է, թե ինչպես է տղամարդը մոտենում զույգին և հարցնում նրանց, թե ինչու են միասին, ապա պահանջում է, որ աղջիկն իրեն տա իր հոր հեռախոսահամարը: Հարցին, թե արդյո՞ք աղջիկը հայուհի է՝ վերջինս դրական պատասխան է տալիս: Ենթադրվում է, որ նրա ընկերն ազգությամբ ռուս է:
Այն բանից հետո, երբ աղջիկը հրաժարվում է տալ իր հոր հեռախոսահամարը, տղամարդը նրա ուղղությամբ բաժակներ է շպրտում:
Իսկ երբ աղջիկն ասում է, որ իր հայրն ազգությամբ հայ է, իսկ մայրը՝ ռուս, տղամարդը նրան «աղբ» և «ազգի խայտառակություն» է անվանում:
«Русского Союза»-ի տվյալներով՝ տղամարդու անունը Ադամ Ասկոյան է, ով «AspeT» հայկական ազգային խմբավորման առաջնորդն է:
Նշվում է նաև, որ «AspeT» խմբավորումը ձևավորվել է 2019 թվականի ամռանը:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից