Բելգիական տաճարում մարդկային ոսկորներից և գանգերից կառուցված պատեր են հայտնաբերվել (լուսանկարներ)
Հնագետները Բելգիայի տարածքում գտնվող տաճարներից մեկում մարդկային ոսկորներից և կոտրած գանգերից կառուցված պատեր են հայտնաբերել, գրում է Independent-ը:
Բելգիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Գյոթեի Սուրբ Բավո տաճարի ահարկու տեսարանին ականատես են դարձել այցելուների համար նոր կենտրոն կառուցող բանվորները:
Brussels Times թերթի տվյալներով՝ պատերը հիմնականում կառուցված են միմյանց վրա դիզված ազդրի ոսկորներից և հասուն մարդկանց սրունքի ոսկորներից, իսկ դրանց միջև տարածությունը լցված է գանգերով:
Կառուցապատման նախագծի ղեկավար Յանիեկ դե Գրիզեն հայտնել է, որ ոսկորները կհեռացվեն:
«Այս պահին կարող եմ ասել, որ շինարարությունը թվագրվում է 17-18-րդ դարերին, թեև դեռևս մի շարք հետազոտություններ պետք է իրականացվեն»,- ասել է նա:
Հնագետները կարծում են, որ ոսկորները ձեռք են բերվել եկեղեցու բակում գերեզմանոցի մաքրման աշխատանքների ժամանակ:
«Գերեզմանոցի մաքրման ժամանակ կմախքները պարզապես չէին կարող դեն նետել՝ հաշվի առնելով, որ հավատացյաները հավատում են մարմնի հարությանը, և ոսկորները համարվում են դրա կարևոր բաղադրիչը»,- ասել է նա:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից