Ջամբուլում 90-ից ավելի քրգործ է հարուցվել
Ղազախստանի Ջամբուլի մարզի Կորդական շրջանում անկարգությունների հետեւանքով հարուցվել է շուրջ 90 քրեական գործ, այդ թվում՝ 11 գործ սպանությունների փաստով: Այս մասին հայտնել է երկրի ՆԳ առաջին փոխնախարար Մարատ Կոժաեւը, փոխանցում է Tengrinews.kz-ն:
«Այսօրվա դրությամբ հարցաքննվել են հարյուրավոր մարդիկ, իրականացվում են դատավարական գործողություններ՝ ուղղված այդ իրադարձություններին յուրաքանչյուր մասնակցի դերակատարման ամրագրմանը: Անցկացվում են անհրաժեշտ փորձաքննություններ: Դատավարական բոլոր անհրաժեշտ ապացույցները ստանալուն պես մեղավորները պատասխանատվության կենթարկվեն»,- ասել է Կոժաեւը:
«Քրեական գործերի թիվն անչափ մեծ է, ամեն օր դրանց թիվն ավելանում է, որովհետեւ նոր հանգամանքներ են ի հայտ գալիս: Այսօրվա դրությամբ տարբեր դրվագներով հարուցվել է շուրջ 90 քրեական գործ»,- նշել է նա:
Կոժաեւը խոստացել է ձերբակալվածների ընդհանուր թիվը ավելի ուշ հրապարակել, քանի որ այս փուլում ընթացքի մեջ են քննչական գործողությունները եւ դատավարական ապացույցների ամրագրումները:
«Համենայնդեպս, սկանդալը հրահրող այն անձանցից երեքը, որոնք ոստիկանության աշխատակիցներին չեն ենթարկվել, ձերբակալվել են, գործը դատարան է ուղարկվել: Այս բոլոր իրադարձությունների պատճառներից մեկը դարձած տարեց մարդու ծեծի դեպքով նույնպես մեղավոր անձինք պարզված են, ձերբակալված, կալանավորված: Մնացյալ հրահրողների, սադրողների վերաբերյալ ձեզ տեղեկություններ կտրամադրենք տառացիորեն մոտ ժամանակում»,- ասել է Կոժաեւը:
Նա նաեւ հավելել է, որ ձերբակալվածների թվում ուժային կառույցների աշխատակիցներ չկան:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից