WikiLeaks-ից հայտնել են Ասանժի վիճակի մասին
WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժն իրեն ավելի լավ է զգում այն բանից հետո, երբ նրան տեղափոխել են Բելմարշ բրիտանական բանտի ընդհանուր հատված: Այս մասին Press Association լրատվական գործակալության կազմակերպած մամուլի ասուլիսում լրագրողներին ասել է WikiLeaks-ի գլխավոր խմբագիր Քրիսթին Խրաֆնսոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ես նրան հանդիպել եմ 10 օր առաջ: Իր փաստաբանների, հանրության եւ որքան էլ տարօրինակ է՝ Բելմարշի այլ բանտարկյալների ջանքերի շնորհիվ իրեն ավելի լավ է զգում, որոնք միասին հասան նրան, որ դադարեն նրան մենախցում պահել»,- ասել է Խրաֆնսոնը:
Հունվարի վերջին հայտնի էր դարձել, որ մենախցում ավելի քան 9 ամիս անցկացնելուց հետո Ասանժին տեղափոխել են Բելմարշ բանտի ընդհանուր հատված, որտեղ ուրիշ բանտարկյալների հետ շփվելու հնարավորություն ունի: Սա պաշտպանական կողմը գնահատել է որպես խոշոր հաղթանակ: ՄԱԿ փորձագետները, ինչպես նաեւ 18 երկրից ավելի քան 100 բժիշկներ եւ հոգեբաններ ավելի վաղ բազմիցս ուշադրություն էին դարձրել, որ շրջապատի աշխարհից Ասանժի երկարատեւ մեկուսացումը կարելի է համարել հոգեբանական խոշտանգում, որը կարող է անդրադառնալ ավստրալացու առողջության վրա:
Լոնդոնի դատարանը ներկա պահին պատրաստվում է քննել Ասանժին Միացյալ Նահանգներ արտահանձնելու գործը, որտեղ նա մեղադրվում է հանցագործությունների կատարման մեջ՝ կապված «ԱՄՆ պատմության մեջ խոշորագույն» գաղտնի տեղեկությունների բացահայտման դեպքի հետ: WikiLeaks-ի հիմնադրին սպառնում է մինչեւ 175 տարվա բանտարկություն հաքերային գործունեության պատճառով:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից