Կորոնավիրուսը «շատ վտանգավոր իրավիճակ» է ստեղծում ամբողջ աշխարհի համար. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ կորոնավիրուսի բռնկումը, որը սկսվել է Չինաստանում, «շատ վտանգավոր իրավիճակ» է ստեղծում ամբողջ աշխարհի համար:
Նրա խոսքով` «ռիսկերը հսկայական են, եւ մենք պետք է պատրաստ լինենք դրան ամբողջ աշխարհում»: Associated Press գործակալությանը տված հարցազրույցում Գուտերեշը նշել է, որ իրեն ամենաշատն անհանգստացնում է վիրուսի տարածումը «առողջապահության ոլորտում ավելի քիչ ներուժ» ունեցող շրջաններում, հատկապես` աֆրիկյան որոշ երկրներում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ուսումնասիրում է, թե ինչպես օգնել դիմայակել իրադարձությունների նման զարգացմանը, հավելել է նա:
Ավելի վաղ Եգիպտոսը հայտնել էր այս վիրուսով վարակման առաջին դեպքի մասին, ինչը մտահոգություն է առաջացրել աֆրիկյան մայրցամաքում հիվանդության տարածման կապակցությամբ:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից