10 000 կիսամերկ տղամարդ մասնակցել է ամենամյա փառատոնին (լուսանկարներ, տեսանյութ)
Ճապոնիայում մոտ տաս հազար կիսամերկ տղամարդ մասնակցել է երկրի հնագույն ավանդական փառատոններից մեկին, որն ունի 500-ամյա պատմություն, հայտնում է Daily Mail պարբերականը:
Փառատոնի մասնակիցները, կրելով միայն «սպիտակ սավանի» նմանվող հագուստ, հատուկ գլխաշոր և կոշիկներ, այցելել են Ճապոնիայի Օկայամա քաղաքի հարավային հատվածում գտնվող տաճար` նշելու «Մադակա Մացուրի» տոնակատարությունը:
Տոնակատարությունը սկսվում է նախքան հիմնական շենք մտնելը տղամարդկանց` մաքրվելու նպատակով տաճարի մոտակայքում եղած սառը ջրերի միջով անցնելուց հետո: Այնուհետև տղամարդիկ գարեջուր են խմում, տաքանում և սպասում են տաճարի գլխավոր մասնաշենք գնալուն:
Երեկոյան մոտավորապես 10-ի սահմաններում մասնակիցները ներս են մտնում գլխավոր տաճար, որից մոտ մեկ ժամ անց լույսերն անջատվում են և քահանան ճյուղերի խրձեր է նետում ամբոխի վրա: 30 րոպե շարունակ տղամարդիկ հրմշտում են միմյանց ճյուղերը գտնելու և իրենց պահելու համար, քանի որ դրանք բարեբերության և առատության խորհրդանիշ են համարվում:
Սովորաբար «կռվից» հետո մասնակիցները մի շարք կապտուկներ ու կոտրվածքներ են ստանում:
Չնայած որ նախկինում նաև մահվան ելքով դեպքեր են եղել` ամեն տարի հարյուրավոր մարդիկ աշխարհի տարբեր ծայրերից շարունակում են մասնակցել այս փառատոնին:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից