Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Արևի ամբողջական խավարումը դիտվել է Եվրոպայի որոշ երկրներում Ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Մարտուն Գրիգորյանը Պատերազմող երկրներին պաշտոնապես արգելվել է հյուրընկալել Եվրատեսիլը ՆԳ նախարարն ամփոփել է ՆԳՆ ոստիկանության Երևանի ստորաբաժանումների 2026 թ․ առաջին կիսամյակի աշխատանքը Բնական աղետներից համաշխարհային վնասը կես տարվա ընթացքում հասել է 100 միլիարդ դոլարի «Օդային շախմատ»․ ինչպե՞ս է ԱՄՆ-ն 3 ինքնաթիռով գաղտնի տարհանել Թրամփին ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 13.08.2026 Նոր թվային գործիքով հնարավոր կլինի հաշվարկել կենսաթոշակի և նպաստների չափը Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվում են․ ավտոբուսները կվերադառնան նախկին երթուղիներին Անչափահասի նկատմամբ հոգեկան ներգործության դեպք է բացահայտվել Աճել են երեխաների թունավորման դեպքերը. Ավանեսյան Պուտինին կանգնեցնելու ծրագիր ունենք. Զելենսկի

Արևի ամբողջական խավարումը դիտվել է Եվրոպայի որոշ երկրներում Ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Մարտուն Գրիգորյանը Պատերազմող երկրներին պաշտոնապես արգելվել է հյուրընկալել ԵվրատեսիլըՆԳ նախարարն ամփոփել է ՆԳՆ ոստիկանության Երևանի ստորաբաժանումների 2026 թ․ առաջին կիսամյակի աշխատանքըԲնական աղետներից համաշխարհային վնասը կես տարվա ընթացքում հասել է 100 միլիարդ դոլարի«Օդային շախմատ»․ ինչպե՞ս է ԱՄՆ-ն 3 ինքնաթիռով գաղտնի տարհանել ԹրամփինՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 13.08.2026Նոր թվային գործիքով հնարավոր կլինի հաշվարկել կենսաթոշակի և նպաստների չափըԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվում են․ ավտոբուսները կվերադառնան նախկին երթուղիներինԱնչափահասի նկատմամբ հոգեկան ներգործության դեպք է բացահայտվելԱճել են երեխաների թունավորման դեպքերը. ԱվանեսյանՊուտինին կանգնեցնելու ծրագիր ունենք. ԶելենսկիԳլոբալ բնապահպանական հիմնադրամի տնօրենը կայցելի Հայաստան՝ մասնակցելու COP17-ինՍպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը լքում է պաշտոնըԳեղարքունիքի մարզի համայնքներում կայացան Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներՍտեղծվել է աշխատանքային խումբ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար. ՌուբիոՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱյսօր՝ օգոստոսի 12-ին, միլիոնավոր մարդիկ կկարողանան դիտել լիակատար արևային խավարումԱվանի համայնքային ոստիկանները թմրամիջոցի 30 փաթեթ են հայտնաբերելԿոլումբիայում հայրը մարմնով փլատակներից պաշտպանել է երկամսական փոքրիկինՔննարկվել են մինչև 200 հզր դրամ աշխատավարձ ստացողների ապահովագրության հնարավոր սցենարներըԿիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի հաշված օրերից«Բարսելոնան» առաջարկ է ներկայացրել կիսապաշտպան Ռոդրիի տրանսֆերի համարԿադիրովը հրաժարվել է չեչեններին ուղարկել Ուկրաինայում պատերազմելու՝ հանուն «ռուսական աշխարհի». The EconomistԱդրբեջանն ակնկալում է ԱՄՆ-ի աջակցությունն ականազերծման հարցում. AxiosՀիմնանորոգվում է դեպի Շամբի ջրամբար տանող 3.2 կմ երկարությամբ ավտոճանապարհըՔաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել շինհրապարակներումՈւկրաինան ՆԱՏՕ-ից օգնություն է խնդրել տարածքների ականազերծման հարցումԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանինԹուրքիայում վերականգնվում է «Քառասուն մանուկ» հայկական եկեղեցինՀայաստանը շարունակել է բարեփոխումները, սակայն պահպանվում են խնդիրները. ԵՄԿասեցվել է «Արծվաբերդ» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունըԵրիտասարդների նորարար մոտեցումները էական ներդրում են երկրի բնապահպանության գործում․ ՇՄ նախարարՄեղրիում կասեցվել է զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունըԳիշերային հարձակում Կրասնոդարի երկրամասի վրաԵթե TRIPP-ը լինի տարանցիկ ճանապարհ, մի բան էլ կողմ կլինենք դրա զարգացմանը և խաղաղության հաստատմանը. Հայկ ՖարմանյանՔննարկումներ՝ ՔԿՀ-ներում արձանագրված խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալԿասեցվել է «Ձյունիկ» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրությունը. ՍԱՏՄՆոր Խարբերդի դեպքի վերաբերյալ մանիպուլացնող տեղեկություններ են տարածվում. ՆԳՆՈրքան ավելի բաց ճանապարհներ և ավելի շատ հնարավորություններ լինեն, դա Հայաստանի օգուտն էԵթե ձեր երազանքների կաթողիկոսը պիտի բազմազավակ հայր լինի, ուրեմն դա ձեր արժեհամակարգն է. Ա.Դավոյան Միակ նպատակն է՝ խթանել խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում. ԷրդողանBarbie Signature շարքի նոր տիկնիկ՝ Ուիթնի Հյուսթոնի կերպարովՖրանսիան կրկին շոգի ալիք է ապրումՎլահովիչը կարիերան կշարունակվի թուրքական «Բեշիկթաշում»Առաջիկա օրերին փոփոխական եղանակը կպահպանվի․ ջերմաստիճանը էապես չի փոխվիՔննարկվում է ընդդիմադիր պատգամավոր Հայկ Ֆարմանյանին ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու հարցըԿալանքի հարցը երկար քննարկվել է. Ջուլհակյան«Կիբեռանվտանգության կրթական ծրագիր դպրոցականների համար» դասընթացն ամփոփվեց Mini CTF (Capture The Flag) մրցույթով
Գիտություն

ՆԱՍԱ-ն պատրաստվում է Վեներայի, Իոյի եւ Տրիտոնի վրա առաքելությունների

ՆԱՍԱ-ում հայտնել են Discovery ծրագրի շրջանակներում չորս նոր նախագծերի մեկնարկի մասին։ Դրանցից երկուսը վերաբերում են Վեներայի հետազոտությանը, իսկ երկուսը նվիրված են հսկա մոլորակների՝ Իոյի (Յուպիտեր) եւ Տրիտոնի (Նեպտուն) արբանյակների ուսումնասիրմանը։ Յուրաքանչյուր նախագիծ 3 միլիոն դոլարի ֆինանսավորում կստանա հաջորդ ինը ամիսների ընթացքում։ Հաջորդ տարի չորսից մեկ կամ երկու նախագիծը կընտրվեն տիեզերական առաքելության տեսքով իրականացման համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Բոլոր նախագծերը կենտրոնացած են Արեւային համակարգի օբյեկտների վրա, որոնք ներկայում չեն հետազոտվում ՆԱՍԱ-ի կողմից։

Չորս նախագծերից երկուսը նվիրված են Վեներային։ DAVINCI+ (Deep Atmosphere Venus Investigation of Noble gases, Chemistry, and Imaging Plus — ազնիվ գազերի եւ քիմիայի խորը մթնոլորտային հետազոտություններ, ինչպես նաեւ պատկերների ստացում) ծրագիրը նախատեսում է Վեներա ուղարկել նոր սերնդի տիեզերական սարք։ Դրա բոլոր գործիքներն ամփոփված կլինեն հատուկ սֆերայի մեջ, որն իրենից կներկայացնի մեկնարկային զոնդ, որը, ընկնելով Վեներայի տաք ու խիտ մթնոլորտ, կվերլուծի մոլորակի օդային թաղանթի բաղադրությունը՝ դրա ամենավերին շերտերից մինչեւ մակերեւույթ։ Գիտնականներն ակնկալում են, որ այդ տեղեկատվությունը հնարավորություն կտա հասկանալ գործընթացները, որոնք հանգեցրել են մթնոլորտի ստեղծմանը, ինչպես նաեւ պարզել վերջապես, թե գոյություն ունեցել են արդյոք երբեւէ Վեներայի վրա ծովեր ու օվկիանոսներ, որոնցում պոտենցիալ կերպով կարող էր կյանք ծնվել։ Զոնդը հագեցած կլինի խցիկով, որը կնկարահանի մեկնարկր ողջ գործընթացը։

Երկրորդ առաքելության շրջանակներում, որը գիտնականներն անվանել են VERITAS (Venus Emissivity, Radio Science, InSAR, Topography, and Spectroscopy — ճառագայթային ունակություն, ռադիոհետազոտություններ, սինթեզացված սարքավորումներով ինտերֆերոմետրիկ ռադար եւ տեղագրություն ու սպեկտրոսկոպիա), ծրագրվում է Վեներայի ուղեծիր ուղարկել մի սարք, որը հագեցած կլինի հզոր ռադիոլոկացիոն սարքերով։ Դրանք թույլ կտան նայել խիտ մթնոլորտի միջով, ուսումնասիրել մոլորակի մակերեւույթը եւ ակտիվ գործընթացների՝ սալերի տեկտոնացման կամ վուլկանացման նշաններ փնտրել։ Արդյունքում ծրագրվում է պարզել, թե ինչպես է զարգացել մոլորակը, եւ ինչով է նրա զարգացումը տարբերվում Արեգակնային համակարգին չափերով ու դիրքով մոտ գտնվող Երկրի երկրաբանական էվոլյուցիայից։ Մակերեւույթի բարձր ցուցանիշները նկարահանող InSAR սարքի օգնությամբ կստեղծվի Վեներայի տեղագրության եռաչափ մոդելը։

Երրորդ առաքելությունը՝ Io Volcanic Observer (IVO)-ն, պետք է մի քանի անգամ շատ մոտենա Յուպիտերի արբանյակ Իոյին։ Հայտնի է, որ Իոն պատված է զանգվածային հրաբուխներով։ IVO առաքելությունը կօգնի պարզել, թե որտեղից է հայտնվում մագման, որը սնում է այդ հրաբուխները, եւ ինչպես են դրանք իրականում ժայթքում։ Իոն տաքանում է Յուպիտերի գրավիտացիայի անընդհատ ազդեցությունից, եւ ավելի հրաբխային ակտիվ մարմին է Արեգակնային համակարգում։ Ընդ որում, ոչինչ հայտնի չէ նրա ընդերքում մագմատիկ օվկիանոսի գոյության մասին։ Յուպիտերի արբանյակի մանրամասն ուսումնասիրությունը թույլ կտա հասկանալ, թե ինչպես են օբյեկտի վրա ազդում հոսքային ուժերը, ինչպես են ձեւավորվում եւ էվոլյուցիա ապրում Երկրին չնմանվող այս քարքարոտ մոլորակային մարմինները։

Վերջին TRIDENT առաքելությունը կուղարկվի Արեգակնային համակարգի ծայրամաս՝ Նեպտունի ամենամեծ արբանյակ Տրիտոնի մոտ, որը, չնայած այն բանին, որ հեռու է գտնվում Արեւից եւ, հետեւաբար, չափազանց սառն է, տարօրինակ ակտիվ է։ Օրինակ, նրա մակերեւույթին գործում են գեյզերներ եւ սառցե հրաբուխներ։ Ծրագրվում, է, որ տիեզերական սարքը կթռչի Նեպտունի կողքով, իսկ Տրիտոնի վրա այն կփնտրի ընդհատակյա օվկիանոս եւ կպարզի այս սառը մոլորակային մարմնի տարօրինակ ակտիվության պատճառը, որի վրա, այնուամենայնիվ, կարող է կյանք լինել։

Գիտնականները ենթադրում են, որ Տրիտոնը նախկինում եղել է Կոյպերի գոտու օբյեկտ՝ Պլուտոնի նման, սակայն շատ է մոտեցել Նեպտունին եւ հայտնվել է նրա գերության մեջ։ Այն ամենը, ինչ գիտենք այդ մոլորակային մարմնի մասին, ստացվել է «Վոյաջեր-2» զոնդից, որն այժմ արդեն գտնվում է միջաստղային տարածքում։ Գիտնականները հուսով են, որ նոր առաքելությունը անգին վկայություններ կհավաքի այդ զարմանալի, Արեից այդքան հեռու մոլորակի մասին, որն ունի իոնոսֆերա, որի մեջ օրգանական ձյուն է տեղում, եւ հնարավոր է, ներքին օվկիանոս։