Դուբայում ավարտվել են 3D տպիչով տպված ամենամեծ շենքի կառուցման աշխատանքները (լուսանկարներ)
Աշխարհում 3D տպիչով տպված ամենամեծ շենքի կառուցման աշխատանքները Դուբայում պաշտոնապես ավարտվել են, հայտնում է Daily Mail պարբերականը:
Երկհարկանի շենքը կշահագործի Դուբայի քաղաքապետարանը` օգտագործելով այն որպես վարչական գործառույթների համար նախատեսված գլխավոր գրասենյակ: 641 քմ մակերեսով շենքը ստեղծվել է Apis Cor ընկերության հետ համատեղ, որը Բոստոնում 3D տպման և շինարարական ընկերություն է:
Ընկերությունը նշում է, որ մեծածավալ աշատանքներ են տարվում նման տեխնոլոգիաների կիրառումն ավելի մասսայական դարձնելու ուղղությամբ: Դուբայի քաղաքապետարանի աշխատակիցներն իրենց հերթին նշել են, որ այս ծրագիրը նրանց մեծ փորձ և գիտելիքներ է տվել, ուստի նրանք պատրաստվում են 3D տպիչի առավել ժամանակակից տարբերակը ստեղծել:
Նշվում է, որ մինչ 2030 թվականը քաղաքապետարանը պատրաստվում է նոր շինությունների 25 տոկոսը այս տեխնոլոգիայի կիրառմամբ կառուցել, քանի որ դրա շնորհիվ անհրաժեշտ աշխատուժի թիվը կրճատվում է 70 տոկոսով, իսկ կառուցման ծախսերը` 90 տոկոսով:
Ընկերության ներկայացուցչի խոսքով` շուտով նման տեխնոլոգիայով շենքեր կկառուցվեն Կալիֆոռնիայում և Լուիզիանայում:


















































Հավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր Նշա...
Քարից մինչև արձան. Գիտնականները առաջին անգամ ցույց են տվել Զատկի կղզում մոայիի ստեղծումը
Մայր Աթոռի հայտարարությունը
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա
54-ամյա Քրիստինա Օրբակայտեն լողազգեստով ցուցադրել է կազմվածքը
Հայտնի է երկրի ամենախիտ բնակեցված քաղաքը
Քեյթ Միդլթոնը բացահայտել է իր արտաքինի մասին զարմանալի գաղտնիք
«Միսս Անգլիա» մրցույթում առաջին բացահայտ նույնասեռական հաղթողը պատմել է, որ իրեն «ծաղրել են» իր սեռա...
Խիստ ծանր հիվանդություններից բացի բոլորը պետք է զորակոչվեն բանակ․ Գեղամ Նազարյան