Զբոսաշրջիկները նշել են աշխարհի ամենառոմանտիկ քաղաքները
Առցանց ծառայության հարցմանը մասնակցած զբոսաշրջիկները նշել են լավագույն քաղաքը Բոլոր սիրահարների օրվա տոնակատարության համար, հաղորդում է Aviasales-ը:
Ընկերության մասնագետները հետազոտությունն անցկացրել են ինը հազար օգտատերերի շրջանում, պարզելով, թե նրանք պլանավորում են արդյոք փետրվարի 14-ին ճանապարհորդել, եւ որ երթուղիներն են նրանք համարում առավել հարմարը:
Պարզվել է, որ հարցվածների 20 տոկոսն արդեն ավիատոմսեր է գնել Սուրբ Վալենտինի օրը ներառող ժամկետով: Մասնակիցները որոշել են նաեւ աշխարհի ամենառոմանտիկ քաղաքը: Ամենից շատ ձայներ՝ 36 տոկոս, հավաքել է Վերոնան (Իտալիա):
Երկրորդ տեղում Փարիզն է, որը ստացել է ձայների 21 տոկոսը, իսկ զբոսաշրջիկների 18 տոկոսը կցանկանար այդ օրն անցկացնել Հռոմում: Վենետիկի օգտին քվեարկել է հարցման մասնակիցների 14 տոկոսը, իսկ Սանկտ-Պետերբուրգի օգտին՝ 11 տոկոսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից