Միայնակ տղամարդը 25 հազար դոլար կվճարի իր երազանքների կնոջը հանդիպելու համար
ԱՄՆ Կանզաս նահանգի բնակիչը խոստացել է 25 հազար դոլար վճարել յուրաքանչյուրին, ով կկազմակերպի իր հանդիպումը երազանքների կնոջ հետ: Այս մասին հայտնում է KCTV հեռուստաալիքը:
Այս ձեւով Ջեֆ Գեբհարտը որոշել է ոչ միայն կարգավորել իր անձնական կյանքը, այլ նաեւ օգնել տեղի անօթեւան կենդանիների կացարանին: Նա բոլոր ցանկացողներին առաջարկում է գտնել կնոջ, որն իրեն կհամապատասխանի: Փոխարենը նա խոստանում է վճարել 25 հազար դոլար, ինչպես նաեւ նույնքան գումար էլ կփոխանցի կացարանի հաշվին:
Գեբհարտը խոստովանել է, որ հոգնել է ժամադրություններից եւ օնլայն-ծանոթություններից: «Կին փնտրելու համար իմ ծախսած ժամանակին եւ այդ ընթացքում կրած տառապանքներին կարելի է համապատասխան էկվիվալենտ գտնել, ընդ որում ես մոտավորապես այդքան գումար արդեն ծախսել եմ ժամադրությունների համար », նշել է նա:
Մինչ նման տարօրինակ հայտարարություն անելը, նա խորհրդակցել է իր ընկերների հետ, որոնց մեծամասնությունը հոգեբաններ են: Նրանք միասին ստեղծել են հարցաշար, որը ծանոթներին կօգնի Գեբհարտի համար համապատասխան զույգ ընտրել: Հարցերից մեկն էլ այն մասին է, թե սիրում է արդյոք հավանական զուգընկերուհին շներին: Ամերիկացին չի թաքցնում, որ ինքը շուն ունի:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից