Էրդողանը հայտնել է, թե որն է սիրիական Իդլիբում Թուրքիայի գործողությունների նպատակը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ սիրիական Իդլիբում գործողությունների նպատակը տեղի 4 միլիոն բնակչությանը փրկելն է, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը` հղում տալով Պակիստանի խորհրդարանում նախագահի ելույթին:
«Իդլիբում վերջին շրջանում մեր իրականացրած գործողությունների նպատակն այնտեղ ռեժիմի ռմբակոծման սպառնալիքի տակ գտնվող չորս միլիոն ճնշված մարդկանց փրկելն է»,- նշել է նա:
Թուրքիայի նախագահը հավելել է, որ Թուրքիան «իր առջև ամենուր` Լիբիայից մինչև Եմեն արյունահեղությունը, տառապանքն ու արցունքները կանգնեցնելու նպատակ է դրել»:
Ինչպես հաղորդել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, անցած օրերին թուրքական ԶՈՒ-ն Իդլիբում սիրիական բանակի առնվազն 63 զինծառայող է «չեզոքացրել»:
Ինչպես հայտնի է, սիրիական բանակը Ռուսաստանի ավիացիայի աջակցությամբ Իդլիբում Թուրքիայի աջակցությունը վայելող կազմավորումների դեմ լայնածավալ հարձակողական գործողություն է իրականացնում: Մի քանի օրվա ընթացքում հարձակումների հետևանքով զոհվել է 14 թուրք զինծառայող: Անկարան իր հերթին հայտարարում է սիրիացի զինծառայողների մահվան մասին:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից