Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռեաբիլիտացիոն ծրագիր ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց համար Ռուբինյանը լավագույն թեկնածուն էր, որ կարող էր ինձ փոխարինել այդ պաշտոնում. Սիմոնյան Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ Ճապոնիայի վարչապետն այցելել է Հնդկաստան Արմեն Գրիգորյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի խորհրդականը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը 2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ Քաղաքական մակարդակում արտահանման խնդիրը կարող ենք արձանագրել, որ լուծված է. Փաշինյան Ազգային ժողովում նախատեսվում է ներդնել պատգամավորների էթիկայի հանձնաժողովի գործունեության նոր կառուցակարգեր Կառավարությանը լիազորություն կտրվի արգելելու առանձին պեստիցիդների շրջանառությունն ու կիրառումը ՀՀ-ում Վարորդական վկայականի հարցում նոր փոփոխություններ․ Կառավարությունը հաստատեց նախագիծը

Ռեաբիլիտացիոն ծրագիր ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց համարՌուբինյանը լավագույն թեկնածուն էր, որ կարող էր ինձ փոխարինել այդ պաշտոնում. ՍիմոնյանՄեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆՃապոնիայի վարչապետն այցելել է ՀնդկաստանԱրմեն Գրիգորյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի խորհրդականը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգըԱլեն Սիմոնյանի ճեպազրույցը2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿՔաղաքական մակարդակում արտահանման խնդիրը լուծված է, բայց մենք չենք կարող ԵՄ դույլով ծիրան տանել. ՓաշինյանՊետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձՔաղաքական մակարդակում արտահանման խնդիրը կարող ենք արձանագրել, որ լուծված է. ՓաշինյանԱզգային ժողովում նախատեսվում է ներդնել պատգամավորների էթիկայի հանձնաժողովի գործունեության նոր կառուցակարգերԿալանքի տակ գտնվող մեղադրյալները և ազատազրկված դատապարտյալները հնարավորություն կունենան տեսակապով մասնակցել դատական նիստերինԿառավարությանը լիազորություն կտրվի արգելելու առանձին պեստիցիդների շրջանառությունն ու կիրառումը ՀՀ-ումՎարորդական վկայականի հարցում նոր փոփոխություններ․ Կառավարությունը հաստատեց նախագիծըԱնահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովինՈստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանաԿիևում հունիսի 3-ը սգո օր է հայտարարվելԻնքնակամ կառույցների օրինականացման հնարավորությունները կընդլայնվենՔննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերԸնտրակաշառքի համար պատիժը կխստացվի. օրենսդրական նոր նախաձեռնությունԹրամփի կրիպտո նախագծերը՝ նոր եկամուտների աղբյուր և քննարկումների պատճառԼիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքըԱՄՆ-ը մտադիր է Ադրբեջանի հետ զարգացնել համագործակցությունը էներգետիկայի և առաջատար տեխնոլոգիաների ոլորտում. ՔարլոնԱՄՆ-ի հավաքականը դուրս է եկել աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչԵրևանը կհյուրընկալի ֆուտզալի ՉԼ-ի նախնական փուլըԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքն անցնի Չինաստանի վերահսկողության տակWildberries-ը թանկացնում է վաճառողների համար միջնորդավճարներըGTB Development ընկերությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկերԵրևանում անցկացվել է Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարըՀրապարակվել է բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակը Նորվեգիայի դեմ խաղումՍենեգալը հրաժեշտ տվեց աշխարհի առաջնությանըՎենեսուելայում երկրաշարժից հետո օգնություն է ստացել ավելի քան 80 000 ընտանիքՀամատեղ ընդունված հայտարարությունները միայն խոսքեր չեն, այլ կոնկրետ գործեր․ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպումըԱռաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներԱԺ արտահերթ նիստում առաջարկվում են փոփոխություններ՝ կապված ընտրողների ցուցակների հետՄերցը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների լայնածավալ փաթեթDeutsche Bahn ընկերության հեռահար գնացքների ճշտապահությունը հասել է տարվա հակառեկորդինԼեհաստանում Բելառուսի հետախուզական ծառայությունների համար լրտեսության կասկածանքով երկու մարդ է ձերբակալվելԻրանը բախվում է կուտակված նավթի արագ սպառման խոչընդոտներիԱռաջին խնդիրը, որ պետք է լուծենք, լիարժեք, անկեղծ և ամբողջական համապատասխանությունն է ԵՄ չափանիշներին. ՓաշինյանԳործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքըԴեր Լայենն ու Փաշինյանը քննարկել են Հայաստանի տնտեսական բազմազանեցման հարցերըԵվրոպայում շարունակվում է ինտենսիվ շոգըԲացառում եմ. Փաշինյանը՝ 2013 թ. Մաքսային միության ուղղությամբ գնալու որոշման կրկնության մասինՆԳ նախարարը ներկայացրեց քննարկվելիք նախագծերըՄենք ուզում ենք Հայաստանին օգնել բազմազանեցնել իր էներգամատակարարումներըՉեմ վերցնի մանդատ. Ալեն ՍիմոնյանՆույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակըՄահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրողներից 112-ամյա Մերի ՎարդանյանըՄեկնարկել են Ծովինարով անցնող մարզային նշանակության ճանապարհի 2,4 կիլոմետրանոց հատվածի միջին նորոգման աշխատանքները
Աշխարհ

«1990-ի հունվարին իմ մանկությունը կանգ առավ. ես 11 տարեկան էի». ԱՄՆ Կոնգրեսում նշել են Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցը

ԱՄՆ-ի Կոնգրեսում նշել են Բաքվում հայերի ջարդերի 30-րդ տարելիցը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

30 տարի առաջ մի փոքր հայ աղջնակ սարսափած թաքնվում էր իր տատիկի բնակարանում, երբ Բաքվի փողոցներով շրջում էին հրոսակախմբերը: Այդ աղջնակի հայրը, դանակը ձեռքին, կանգնել էր դռան առջեւ՝ պատրաստվելով պաշտպանել իր ընտանիքը: Այսօր Աննան այլեւս սարսափած չէ, նա չի թաքնվում այլ՝ բարձրաձայնում է հայերի հետ տեղի ունեցածի մասին: Այսպես կոնգրեսական Ռաջա Քրիշնամուրթին ներկայացրեց Միացյալ Նահանգների Կոնգրեսում անցած, Բաքվում հայերի ջարդերի 30-րդ տարելիցի հիշատակի երեկոյի խոսնակ, քաղաքական եւ հասարակական գործիչ Աննա Աստվածատուրյան Թրքոթին:

ԱՄՆ որպես փախստական տասնամյակներ առաջ ժամանած Աննան իր զեկույցում անդրադարձավ Բաքվում հայերի ջարդերին սեփական փորձի եւ պատմական իրադարձությունների համատեքստում: Նրա խոսքով, չնայած որ այն օրերից երեք տասնամյակ է անցել, այդ իրադարձությունները մղձավանջի տեսքով դեռ շարունակում են իրեն հետապնդել. «1990-ի հունվարին իմ մանկությունը կանգ առավ: Ես այն ժամանակ ընդամենը 11 տարեկան էի»:

Երեկոյի ընթացքում ելույթ ունեցող ԱՄՆ-ի մի շարք կոնգրեսականներ ընդգծեցին՝ 30 տարի առաջ տեղի ունեցած ողբերգությունն էլ ավելի սարսափելի է, մինչ պատասխանատվության չեն ենթարկվել այն սանձարձակած անձինք:

«Մենք բոլորս գիտենք, որ Բաքվի հայերը սպանվել, խոշտանգումների եւ թալանի են ենթարկվել, տասնյակ հազարավոր հայեր ստիպված լքել են իրենց տները, իսկ Ադրբեջանի ղեկավարությունը մինչ օրս պատասխանատվության չի հրավիրվել», - իր ելույթում նշել է կոնգրեսական Թի Ջեյ Քոքսը:

Այսօրվա Ադրբեջանը 30 տարի առաջ տեղի ունեցածի համար մեղադրում է Խորհրդային Միության ղեկավարությանը: Բաքվում հիշեցնում են, որ Խորհրդային Հայաստանի տարածքում բնակվող ադրբեջանցիները նույնպես ստիպված էին լքել իրենց տները:

Անկախ ամեն ինչից, սակայն, պատմության դատն ամեն ինչ բացահայտելու է, նշում է կոնգրեսական Գուս Բիլիրակիսը, ով Ադամ Շիֆի հետ միասին Ներկայացուցիչների պալատում ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի համահեղինակն էր. «Ոչ մի մարդ չպետք է ենթարկվի նման բռնությունների, ինչպիսին արժանացան հայերն այն ժամանակ»:

Անդրադառնալով Բաքվի հայերի ջարդերին, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանն առաջարկեց դրանք դիտարկել ավելի լայն համատեքստում, որպես Ադրբեջանի պատասխանը Լեռնային Ղարաբաղում հայերի խաղաղ բողոքների: Հենց այն Ղարաբաղում, որն ի դեմս Ստալինի Խորհրդային իշխանությունը նվիրել էր Ադրբեջանին:

Այսօր Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է վերահաստատել իր նվիրվածությունը խաղաղության եւ ժողովրդավարության արժեքներին, իսկ այս պարագայում դա նշանակում է կանգնել Հայաստանի կողքին, համոզված է կոնգրեսական Ջուդի Չուն: Իսկ հայկական արմատներ ունեցող կոնգրեսական Ջեքի Սփիրն ավելացնում է՝ պայքարը երբեք չի դադարելու. «Մեր գործն արդար է, իսկ արդարությունն ի վերջո կհաղթի»: