Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Գվինեայում 30 մարդ է զոհվել աղբավայրի փլուզման հետևանքով «Վարչաֆեստ 2026»-ի գլխավոր մրցանակը ստացավ Red Line-ը Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում «անգամ մեկ կաթիլ նավթ չի արտահանվի» Հորմուզի նեղուցով. Ռեզայի ՀՀ և ԱՄՆ մասնագետները ներկայացրել են փաստահենք քաղաքականության մշակման համատեղ նախագիծը Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում Մեր ժողովուրդը շատ ավելի վաղ է գլխի ընկել, որ ղարաբաղյան համակարտությունը թակարդ է. Փաշինյան Զբոսաշրջիկների թիվն աճում է՝ ծախսերը՝ նույնպես  Երկաթուղին Հայաստանի սեփականությունն է. վարչապետ Դուբայում բնակարանների ձեռքբերման գործարքները կտրուկ նվազել են Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարը խոսել է իր պաշտոնանկության պատճառների մասին Նոր լուսավորություն՝ Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում Վերականգնվում և արդիականացվում է «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը

Գվինեայում 30 մարդ է զոհվել աղբավայրի փլուզման հետևանքով«Վարչաֆեստ 2026»-ի գլխավոր մրցանակը ստացավ Red Line-ըՏնտեսական պատերազմի շարունակման դեպքում «անգամ մեկ կաթիլ նավթ չի արտահանվի» Հորմուզի նեղուցով. ՌեզայիՀՀ և ԱՄՆ մասնագետները ներկայացրել են փաստահենք քաղաքականության մշակման համատեղ նախագիծըՎթարային ջրանջատում Աբովյան քաղաքումՄեր ժողովուրդը շատ ավելի վաղ է գլխի ընկել, որ ղարաբաղյան համակարտությունը թակարդ է. ՓաշինյանԶբոսաշրջիկների թիվն աճում է՝ ծախսերը՝ նույնպես Երկաթուղին Հայաստանի սեփականությունն է. վարչապետԴուբայում բնակարանների ձեռքբերման գործարքները կտրուկ նվազել ենՈւկրաինայի պաշտպանության նախկին նախարարը խոսել է իր պաշտոնանկության պատճառների մասինՆոր լուսավորություն՝ Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգումՎերականգնվում և արդիականացվում է «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճըՈւսուցիչների կամավոր ատեստավորում. մեկնարկում է հայտերի ընդունումըՏավուշի մարզում քաղաքացին մոտ 6 մետր բարձրությունից ընկել է գետափնյա հատված. նա հոսպիտալացվել էՄ-20 ԱԱ. 70 կգ քաշային Դավիթ Դավթյանը՝ բրոնզե մեդալակիրՀրշեջներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի հարակից տներՈւկրաինայի պաշտպանական բյուջեում 27 մլրդ դոլարի դեֆիցիտ է առաջացել. Կիևը սպասում է ԵՄ օգնությանըՎալտեր Գյուրջինյանը՝ ՖԻԴԵ-ի վարպետՀրդեհ Լոռու մարզի Ջրաշեն բնակավայրում․ հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհըԾանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ15 տարեկանների առաջնությունում Հայաստանն այսօր ունի երկու մասնակիցՀայկ Մարտիրոսյանը «Rubinstein Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի 4-րդ հորիզոնականում էՇենգավիթի համայնքային ոստիկանները համարանիշների գողությունը բացահայտեցին ժամերի ընթացքումՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները քաղաքացուն են վերադարձրել կորցրած 3600 դոլար գումարըՂազախստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրություններըՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանովՎարչապետն ԱԺ-ում ներկայացնում է կառավարության հնգամյա ծրագիրը․ ուղիղԼոռու մարզի մի քանի բնակավայրում գազամատակարարման ընդհատումներ կլինենԵՄ-ն խոստանում է շարունակական աջակցություն տրամադրել Ուկրաինային․ ԿոշտաOzon-ի պահեստները հարձակման են ենթարկվելԻրանցի հաքերները Մեծ Բրիտանիայում էլեկտրակայան են շարքից հանել․ The TelegraphՀՀ քաղաքացիության տրամադրման և դադարեցման կարգերը կվերանայվեն2 քննիչներին ծեծի ենթարկած ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են. ՔԿՀանուն Իսրայելի ԱՄՆ-ն անտեսել է տարածաշրջանում իր դաշնակիցների շահերը. ՂալիբաֆԶինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել էՀայկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնության փոխչեմպիոնՍևանում քաղաքացիները ջրային մոտոցիկլետից ընկել են ջուրըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել էէբոլան ընդլայնվում է սրընթաց կերպովՌուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. ԿլիչկոՖինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա ՄանուկյանըՆյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումովԵրկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում«Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվելՀայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունումՔննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունըՉինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքներըԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունիցՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Պատիվ ունեմ» ծրագրի շահառուների հետ
Ավտո

2019-ին ավտոմեքենա օտարած անձինք մինչեւ ապրիլի 20-ը պարտավոր են ներկայացնել եկամտային հարկի տարեկան հաշվարկ եւ վճարել

2019 թվականի ընթացքում ավտոմեքենա օտարած ֆիզիկական անձինք մինչեւ ապրիլի 20-ը ներառյալ պարտավոր են ներկայացնել 2019 թվականի եկամտային հարկի տարեկան հաշվարկ եւ վճարել եկամտային հարկ:

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ օրենսդրության համաձայն՝ (2019 թվականի հունիսի 25-ին Ազգային ժողովի կողմից ընդունված ՀՕ-68-Ն օրենք) այն ֆիզիկական անձինք, ովքեր 2019 թվականի հունիսի 29-ից հետո այլ ֆիզիկական անձանց օտարել են 365 օրվա ընթացքում ձեռք բերված ավտոմեքենա կամ ավտոմեքենաներ (այդ թվում՝ առաջին դեպքով), պարտավոր են մինչեւ գործարքին հաջորդող տարվա ապրիլի 20-ը հարկային մարմին ներկայացնել եկամտային հարկի տարեկան հաշվարկ եւ վճարել եկամտային հարկը՝ օտարված ավտոմեքենայի պայմանագրային արժեքի 1% -ի չափով, բայց ոչ պակաս, քան ավտոմեքենայի շարժիչի յուրաքանչյուր ձիաուժ հզորության համար 150 դրամ, իսկ շարժիչի հզորությունը կիլովատերով արտահայտված լինելու դեպքում՝ համապատասխան հզորության նկատմամբ կիրառվում է 1.36 գործակիցը։

Օրինակ 1

Ֆիզիկական անձը 2019 թվականի հոկտեմբերին օտարել է 2018 թվականի դեկտեմբերին ձեռքբերված ավտոմեքենա, որի պայմանագրային արժեքը 4.000.000 դրամ է, իսկ շարժիչի հզորությունը` 250 ձիաուժ: Քանի որ 4.000.000-ի 1%-ը 40.000 դրամ է, իսկ 250 ձիաուժ հզորության եւ 150 դրամի բազմապատիկը 37.500 դրամ, հետեւաբար գործարքը ենթակա է հարկման պայմանագրային արժեքի 1%-ի չափով, այսինքն` եկամտային հարկը կկազմի 40.000 դրամ:

Օրինակ 2

Դիտարկենք այլ տարբերակ: Ֆիզիկական անձը 2019 թվականի հուլիսին օտարել է 2018 թվականի սեպտեմբերին ձեռքբերված ավտոմեքենա, որի պայմանագրային արժեքը 2.500.000 դրամ է, իսկ շարժիչի հզորությունը` 170 ձիաուժ: Քանի որ 2.500.000-ի 1%-ը 25.000 դրամ է, իսկ 170 ձիաուժ հզորության եւ 150 դրամի բազմապատիկը` 25.500 դրամ, հետեւաբար գործարքը ենթակա է հարկման ըստ շարժիչի հզորության, այսինքն` եկամտային հարկը կկազմի 25.500 դրամ:

Տեղեկացնենք, որ նվիրատվության գործարքը նույնպես համարվում է օտարում, որի մասով առաջանում է եկամտային հարկ հաշվարկելու եւ վճարելու պարտավորություն։

Օրինակ 3․

Ֆիզիկական անձը 2019 թվականի սեպտեմբերին նվիրատվության պայմանագրի հիման վրա օտարել է ավտոմեքենա: Տվյալ դեպքում ավտոմեքենայի պայմանագրային արժեքը 0 դրամ է, իսկ շարժիչի հզորությունը` 220 ձիաուժ, հետեւաբար գործարքը ենթակա է հարկման 220 ձիաուժ հզորության եւ 150 դրամի բազմապատիկի չափով, այսինքն` եկամտային հարկը կկազմի 33,000 դրամ:

Եկամտային հարկի դրույքաչափը կիրառվում է նաեւ 2018թ. հուլիսի 1-ից մինչեւ 2019թ. հունիսի 29-ը օտարված ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող երկրորդ եւ ավելի մեքենայի դեպքում (ՀՀ հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետ` մինչեւ 29.06.2019թ. գործող խմբագրությամբ):

Օրինակ 4

Ֆիզիկական անձը 2019 թվականի հունվարին եւ փետրվարին ձեռք բերված երկու ավտոմեքենան օտարել է մարտին եւ ապրիլին: Այս դեպքում միայն երկրորդ` ապրիլին օտարված ավտոմեքենայի գործարքն է համարվում հարկվող: Եկամտային հարկը կհաշվարկվի նույն սկզբունքով` պայմանագրային արժեքի 1%, բայց ոչ պակաս ավտոմեքենայի շարժիչի յուրաքանչյուր ձիաուժ հզորության համար 150 դրամից:

Ինչպես վճարել եկամտային հարկը

2019 թվականի ընթացքում հարկվող գործարք իրականացրած ֆիզիկական անձինք մինչեւ 2020 թվականի ապրիլի 20-ը ներառյալ պարտավոր են բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնել 2019 թվականի եկամտային հարկի տարեկան հաշվարկ եւ վճարել եկամտային հարկը: Քաղաքացին պետք է՝ հարկային մարմնից ստանա հարկ վճարողի հաշվառման համար եւ կնքի հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնելու պայմանագիր՝ այցելելով հարկային մարմնի ցանկացած սպասարկման բաժին, կամ առցանց եղանակով՝ մուտք գործելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ https://file-online.taxservice.am/pages/loginPage.jsf հղումով:

Քաղաքացին եկամտային հարկը պետք է վճարի բանկային ծառայության միջոցով՝ 900008000490 միասնական հաշվին, պարտադիր նշելով ֆիզիկական անձի անուն, ազգանունը եւ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)։

Մինչեւ ապրիլի 20-ը եկամտային հարկի հաշվարկ չներկայացնելու դեպքում Հարկային օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն կկազմվի արձանագրություն եւ կտեղադրվի հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում (www.azdarar.am): Այսպիսով հարկ վճարողը հնարավորություն կունենա ծանոթանալու արձանագրությանը եւ ներկայացնելու բացատրություններ։ Արձանագրությունը հիմք կհանդիսանա չկատարված հարկային պարտավորության մասով գանձման վարչական վարույթ իրականացնելու համար։