Հայտնի ինֆորմատորը ներկայացրել է կանանց երազանքի հեռախոսի արթ-կոնցեպտը
Համացանցում Ice Universe անունով հայտնի ինֆորմատորը բավական հաճախ է հրապարակում բջջային սարքերի ոլորտում նորույթների հետ կապված տեղեկատվություն։ Նա նաեւ ինքն է մշակում բջջային հեռախոսների արթ-կոնցեպտներ՝ մեկ ամբողջության մեջ միավորելով տարբեր շշուկներ, ենթադրություններ եւ արտահոսքեր, գրում է Planet Today-ը։
Ահա, այժմ նույնպես նա ներկայացրել է սմարթֆոնի հերթական արթ-կոնցեպտը, որը, նրա կարծիքով, շատ հարմար է կանանց համար։ Հետաքրքիր է, որ էկրանի բոլոր չորս անկյունները ծալված են, չէ՞ որ հենց այդպիսի դիզայներական կոնցեպցիայի մասին են խոսում որոշ արտադրող ընկերություններ։ Կարեւոր է նաեւ այն, որ դիմացի վահանակի վրա չկա նկարահանող խցիկ։ Ենթադրվում է՝ դա պայմանավորված է նրանով, որ այն աննկատելի տեղադրված կլինի էկրանի մակերեւույթի տակ։ Հենց այս ուղղությամբ են ներկայում աշխատում բջջային սարքեր արտադրողները։ Ավելին, նման նախատիպեր արդեն ներկայացվել են անցյալ տարի։
Հարկ է նաեւ նշել հիմնական խցիկի հետաքրքիր ձեւավորումը։ Այն տեղադրված է եռանկյունի բլոկում, ընդ որում՝ լուսադիոդային ֆլեշը տեղադրված է ավելի ներքեւ։
Կարեւոր է պարզաբանել, որ այս արթ-կոնցեպտը ավելի շատ այն տեսլականն է, թե որ ուղղությամբ առաջիկայում կշարժվի բջջային սարքերի ստեղծման ինդուստրիան կին օգտատերերի համար, քան թե ամփոփիչ մոդել։ Ի դեպ, նման մոդել կարող է եւ չհայտնվել։


















































4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները