Ծխելը թողնելու համար երբեք ուշ չէ. գիտնականները թոքերի ինքնավերականգնման մեխանիզմ են հայտաբերել
Ոմանք կարծում են, որ ծխելը թողնելն իմաստ չունի, հատկապես` միջին կամ ծեր տարիքում: Նույնիսկ որոշ մասնագեր են այդպես կարծում, քանի որ համարվում է, որ մուտացիաները, որոնք թոքերի քաղցկեղի են հանգեցնում, շարունակվում են նույնիսկ ծխելը թողնելուց հետո: Սակայն Nature ամսագրում հրապարակված նոր հետազոտությունը ցույց է տվել, որ փոքր թվով չվնասված բջիջները կարող են նպաստել թոքերի վերականգնմանը: Եվ թոքերը ինքնավերականգնվում են նույնիսկ այն մարդկանց մոտ, ովքեր թողնելուց առաջ 40 տարի շարունակ օրական մեկ տուփ ծխախոտ են ծխել:
«Մենք բոլորավին պատրաստ չէինք այդ բացահայտմանը: Գոյություն ունի բջիջների մի խումբ, որը կախարդական կերպով թարմացնում են օդուղիների լորձաթաղանթը», - նշում է հետազոտող Փիթեր Քեմփբելը:
Լոնդոնի Համալսարանական քոլեջի և Սանգերի ինստիտուտի գիտնականները վերլուծել են 16 կամավորի թոքերի բիոպսիաները. նրանցին ոմանք նախկինում ծխում էին, ոմանք դեռ շարունակում էին ծխել հետազոտության պահին, ոմանք էլ երբեք չեն ծխել: Գենետիկական փոփոխությունները մարմնի բջիջներում տեղի են ունենում ծերությանը զուգահեռ, և դա նորմալ երևույթ է համարվում, սակայն որոշ մուտացիանեի, կուտակվելով, կարող են քաղցկեղի հանգեցնել: Հետազոտությունը ցույց է տվել, որ ծխողների մոտ թոքերի բջիջների 90%-ը մինչև 10 000 գենետիկ փոփոխություն է պարունակել, այդ թվում նաև այնպիսիք, որոնք կարող են քաղցկեղ առաջացնել: Սակայն նրանց մոտ, ովքեր թողել են ծխելը, թոքերի բջիջների ընդհանուր թվի մինչև 40%-ը առողջ էին:
Ըստ գիտնականների` այս մարդկանց մոտ ծխելը թողնելուց հետո, ըստ երևույթին, առողջ բջիջները փոխարինել են ծխախոտի ծխից վնասվածներին: Այս երևույթի ճշգրիտ մեխանիզմը դեռ պարզ չէ, սակայն ուսումնասիրության հեղինակները կարծում են, որ գոյություն ունի բջիջների ամբար, որոնք աստիճանաբար բազմապատկվում և փոխարինում են վնասված բջիջները, երբ մարդը թողնում է ծխելը:


















































Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել Իրանը
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկը ընտրել է ՄՍԾ-ն՝ ին...
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Հայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկել
Երևանում և մարզերում կլինեն էլեկտրաէներգիայի ընդհատումներ
ԱՄԷ նախագահն ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգը քննարկել են տարածաշրջանային զարգացումները