ՀՔԾ քննիչը սպառնացել է Նարեկ Սամսոնյանին դատել
Հարցաքննությունը քննիչի մոտ բավականին խայտառակ շրջադարձ ունեցավ վերջին րոպեներին։ Այս մասին այսօր ՀՔԾ-ից դուրս գալուց հետո ասաց «Քաղաքացիական գիտակցություն» հկ-ի ղեկավար Նարեկ Սամսոնյանը։
Նա նշեց, որ, ըստ էության, ՀՔԾ էր հրավիրվել «իկռայի գործով» և ՀՔԾ-ն հաստատել է իր կողմից հայտնած գրեթե բոլոր տեղեկությունները։
«Հարցաքննությունը կատարվում էր ՀՔԾ քննիչ Լեռնիկ Ստեփանյանի կողմից։ Իմ խորին համոզմամբ՝ հարցաքննության ողջ ընթացքը վերահսկվում էր Սասուն Խաչատրյանի կողմից։ Հարցերին տալիս էի շատ կոնկրետ պատասխաններ, քննիչը պարտավոր էր արձանագրել իմ ցանկացած պատասխանը, ինչ-որ պահից քննիչը դուրս եկավ սենյակից՝ մոտավորապես 7- 10 րոպեով ու հետո եկավ նոր հարցերով»,-պատմեց Սամսոնյանը։
Նա նշեց, որ հարցաքննությունից հետո վերցրել է իր ցուցմունքը՝ ծանոթանալու համար, թե ինչ է գրել քննիչը. «Պարզվեց, որ քննիչը՝ պաշտոնեական կեղծիքի միջոցով, իմ կողմից տրված պատասխաններն արձանագրել էր սկզբում, սակայն տպելուց առաջ ջնջել էր մի հատվածթ, նոր տպել այն։ Նմանատիպ աբսուրդ իրավական մոտեցում ես չեմ տեսել»։
«Քաղաքացիական գիտակցություն» հկ-ի ղեկավարի խոսքով, քննիչը իր պատասխանի մի հատվածը հանել է և պատասխանի տրամաբանությունը լրիվ փոխել. «Ինձ տրված հարցին ես պատասխանել եմ հետևյալը՝. «Իմ վերաբերմունքը տվյալ հարցի շուրջ ձևավորվել է նաև արտաքին գործոններով, որոնցից ամենաառաջինն այն է, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը քաղաքական գործունեությամբ է զբաղվել, զբաղվում ու պետք է ենթարկվի պատասխանատվության։ Ես չունեմ արժանահավատություն՝ ՀՔԾ-ի նկատմամբ»։ Ցուցմունքի այս հատվածն արձանագրությունից հանվել է քննիչի կողմից։
Սամսոնյանը հայտարարեց, որ տեղի ունեցածը քաղաքական հետապնդում է, որի նպատակն իր խոսքի ազատությունը սահմանափակելն ու իրեն մեկուսացնելն է, նաև հնարավոր ձևով մեղադրանք առաջադրելը։
«Նիկոլ Փաշինյանի ուղղակի հրահանգով Սասուն Խաչատրյանը հերթական քաղաքական հետապնդումն է նախաձեռնել իր հետ հանցակից դարձնելով Լեռնիկ Ստեփանյան անուն-ազգանունով հատկապես կարևորագույն գործերով քննիչին, որի հանրային ճանաչելիությունը խոստանում եմ ապահովել գրասենյակ հասնելուն պես»,-ասաց Սամսոնյանը։
Նա հայտնեց, որ ինքը գրիչ է նվիրել քննիչին, սակայն իր խոսքով՝ կեղծարար քննիչն այն չի վերցրել, նաև չի կարողացել «սելֆի» անել, քանի որ ներսում ցանկացել են հեռախոսը վերցնել ու նա այն փոխանցել է իր փաստաբանին։
Սամսոնյանը հայտնեց նաև, որ քննիչը վերելակի մոտ իրեն սպառնացել է իրեն դատել. «Այդ սպառնալիքն ուղղակիորեն ուղղված է եղել ինձ, որ ես դատվելու եմ։ Սպասում եմ նրան, թե ինչ հոդվածով են ինձ դատելու»։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ