Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Արցախում մնացած 10 քաղաքացիները տեղափոխվել են Հայաստան․ Թորոսյան Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ ԱՄՆ չի մարել 260 մլն դոլարի չափով իր պարտքը Ինչպես են ապրում ուկրաինացիներն առանց ջեռուցման, երբ դրսում -20°C է. Թրամփ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «America House» Դատախազը դատարան է հանձնել Գյումրու համայնքապետարանում և հարակից հրապարակում տեղի ունեցած զանգվածային անկարգություններ կազմակերպած 4 անձանց վերաբերյալ վարույթի նյութերը Ջրառատ գյուղում այրվել է վագոն-տնակ Ընտրություններին մասնակցող կուսակցությունների օգտին կամ նրանց դեմ քարոզչություն իրականացնող դիտորդները չեն հավատարմագրվի. նախագիծ Այաթոլլան արդեն հազարավոր մարդկանց է uպանել և Եվրոպան նույնիսկ չի փորձել արձագանքել. Զելենսկի Ի՞նչ կպատահի, եթե մեկ այլ երկիր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ արձակի Միացյալ Նահանգների ուղղությամբ. Վենս Կադաստրի կոմիտեի ղեկավարի և այլ պաշտոնատար անձանց անուններով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվներ են բացվել Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը մերժել է ՀԷՑ-ի գործով Կարապետյանների միջնորդության բոլոր պահանջները. Կառավարություն

Արցախում մնացած 10 քաղաքացիները տեղափոխվել են Հայաստան․ ԹորոսյանԽարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկԱՄՆ չի մարել 260 մլն դոլարի չափով իր պարտքըԻնչպես են ապրում ուկրաինացիներն առանց ջեռուցման, երբ դրսում -20°C է. ԹրամփՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «America House»Դատախազը դատարան է հանձնել Գյումրու համայնքապետարանում և հարակից հրապարակում տեղի ունեցած զանգվածային անկարգություններ կազմակերպած 4 անձանց վերաբերյալ վարույթի նյութերըՋրառատ գյուղում այրվել է վագոն-տնակԸնտրություններին մասնակցող կուսակցությունների օգտին կամ նրանց դեմ քարոզչություն իրականացնող դիտորդները չեն հավատարմագրվի. նախագիծԱյաթոլլան արդեն հազարավոր մարդկանց է uպանել և Եվրոպան նույնիսկ չի փորձել արձագանքել. ԶելենսկիԻ՞նչ կպատահի, եթե մեկ այլ երկիր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ արձակի Միացյալ Նահանգների ուղղությամբ. ՎենսԿադաստրի կոմիտեի ղեկավարի և այլ պաշտոնատար անձանց անուններով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվներ են բացվելՍտոկհոլմի արբիտրաժային տրիբունալը մերժել է ՀԷՑ-ի գործով Կարապետյանների միջնորդության բոլոր պահանջները. ԿառավարությունՎաշինգտոնը Գրենլանդիայի հարցում կարող է «անել այն, ինչ ուզում է». ԹրամփՄենք իսկապես սիրում ենք Եվրոպան. ԱՄՆ փոխնախագահՀանրապետության նախագահը հանդիպել է Կոկա կոլայի գործադիր տնօրենինԱրմավիրի համայնքային ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերելԵՄ-ն կասկածի տակ է դնում Խաղաղության խորհրդի համատեղելիությունը ՄԱԿ-ի կանոնադրության հետ. ԿոշտաԱրտաշատ խոշորացված համայնքին կվերադարձվի Մխչյան գյուղում գտնվող՝ 8.9 հա մակերեսով հողամասը. Դատախազության հայցը բավարարվել էՄարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հյուրընկալել է Կոտայքի մարզի Արամուսի Վ. Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտներին60-ամյա տղամարդը տանիքում ապօրինի հրազեն էր պահում․ Թումանյանի համայնքային ոստիկանների բացահայտումըՄակրոնը հայտարարել է Ռուսաստանից մեկնող լցանավի կալանման մասինՀամայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու հերթական դեպքն են բացահայտելՀայաստանը Խաղաղության խորհրդին միանալու համար անդամավճար չի վճարի2025 թվականին վերականգնվել է շուրջ 80 մլն դոլարի վնաս․ Գլխավոր դատախազությունՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի արտահերթ նիստԹրամփը հայտնել է, որ կարող է «ցմահ» մնալ Խաղաղության խորհրդի ղեկավար Թրամփը 5 միլիարդ դոլարի դատական ​​հայց է ներկայացրել JPMorgan-ի դեմՊաշտպան Անահիտ Մանասյանը և աշխատակազմի ներկայացուցիչները, 2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում, իրականացրել են այց ՊՆ N ուսումնական զորամասՎարորդներին հորդորվում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոններըՀայաստանն ու Ադրբեջանը ընդօրինակում են Գերմանիայի և Ֆրանսիայի քայլերը պատերազմից հետո Սպասվում է ձյուն. Երեւանի ամենատաք ու ամենացուրտ հունվարի 23-ըՄենք հետեւում ենք Իրանին. ԹրամփՍեւանում սիգի որսի քվոտան ավելացվել էԱբու Դաբիում այսօր կկայանա ԱՄՆ-Ռուսաստան-Ուկրաինա եռակողմ հանդիպումըԿան փակ ավտոճանապարհներ«Խաղաղության խորհուրդը» հետ է կանչում ձեզ ուղղված հրավերը՝ միանալ խորհրդին. Թրամփը՝ Կանադայի վարչապետինԽոշոր հրդեհ՝ Արարատի մարզում. Արալեզ գյուղի տներից մեկում առաջացած կրակը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից«Հանրապետություն» կուսակցությունը կմասնակցի խորհրդարանական ընտրություններինՀեղուկ գազի բարձր գինը անընդունելի է․ Գևորգ ՊապոյանԵղանակը առաջիկա օրերինԱրգավանդում բшխվել են «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան և «Nissan Rogue»-ըԽաղաղության խորհուրդը մի բան է, որն աշխարհը երբեք չի տեսել․ ԹրամփՆախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել «Խաղաղության խորհրդի» հիմնադիր նիստին և կանոնադրության ստորագրման արարողությանըՈւկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչները եռակողմ բանակցություններ կանցկացնենՄիգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հունվարի 27-ի ամրագրումները կսպասարկի հունվարի 24-ինՀՀ վարչապետը կարճատև շփումներ է ունեցել ԴավոսումՎաշինգտոնյան հանդիպումներից հետո որևէ միջադեպ չի արձանագրվել հայ-ադրբեջանական սահմանին․ Մարկուս ՌիտերՎարչապետ Փաշինյանը Դավոսում մասնակցել է «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման արարողությանը (տեսանյութ)Քննարկվել են համագործակցության ընդլայնման հեռանկարները․ ՆԳ նախարարն ընդունել է ՄԹ արտակարգ և լիազոր դեսպանինԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի վարչական շրջաններում և մարզերում
Հայաստան

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ը հիմա աջակցու՞մ է Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հակաքարոզչությանը, թե՞ ո՛չ

Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակի պատասխանատու Մարկոս քահանա Մանգասարյանն անդրադարձել է «Բաց հասարակության հիմանդրամներ-Հայաստան»-ի գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանի հայտարարությանը, որ Հայ Առաքելական եկեղեցին այն միակ կրոնական կառույցն է, որին հիմնադրամը երբևէ ֆինանսավորել է, և 2010-2011 թթ. Արմավիրի թեմին 50 000 դոլար դրամաշնորհ է հատկացրել՝ սոցիալապես անապահով 130 երեխաների համար ամառային ճամբար կազմակերպելու նպատակով։

Մարկոս քահանա Մանգասարյանն իր պատասխանը Լարիսա Մինասյանին տրամադրել է Aysor.am-ին, որը հրապարակում ենք ամբողջությամբ:

«Ուշադիր ծանոթացա Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի՝ լրատվամիջոցներին և հանրությանն ուղղված ուղերձին, դրանում շարադրված «վերջին շրջանում առավել հաճախ շրջանառված կեղծ լուրերին»՝ «սուտ»-երին, և պատասխան «փաստ»-երին։ Առավել ուշագրավ էր ինձ համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն վերաբերող հատվածը։ Հայոց Եկեղեցին միշտ և բոլոր ժամանակներում բարձրաձայնել է ճշմարտությունը, ջատագովը եղել արդարության, ընդվզել անարդարության և կեղծիքի դեմ, առավել ևս երբ դա սպառնալիք է ներկայացրել իր հոգևոր խնամքի ներքո գտնվող ժողովրդի համար։ Այս դեպքում էլ այդպես էր։

Առավել քան դատապարտելի է հիշյալ հիմնադրամի որդեգրած մոտեցումը՝ Արմավիրի թեմի միջոցով անապահով 130 երեխաների ամառային հանգստի կազմակերպման համար կատարված բարեգործությամբ հերքել փաստը այն ժխտողական վերաբերմունքի, որ հիմնադրամը և վերջինիս աջակցությամբ գործող մի շարք հասարակական կազմակերպություններ տարբեր առիթներով ուղղակի և անուղղակի դրսևորել են Հայոց Եկեղեցու և ազգային ու հայրենական կյանքում նրա դերակատարության հանդեպ։

Հեռուն չգնալով միայն հիշեցնեմ․ի՞նչ էր վերջերս՝ 2019թ․դեկտեմբերի 18-ին, Երևանում «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կողմից և «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության ղեկավարությամբ կազմակերպված «ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի` Համընդհանուր պարբերական դիտարկման 35-րդ նիստին ընդառաջ» հանրային քննարկումը, եթե ոչ՝ նաև մի մասով հակաքարոզչություն և ատելության սերմանում Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու դեմ։ Արդյոք հրավիրված էին այդտեղ Հայ Եկեղեցու ներկայացուցիչները և քաղաքացիական հասարակություն ներկայացնող բազում այլ հասարակական կազմակերպություններ, որոնք չեն կիսում հիմնադրամի հովանավորյալ շատ և շատ տեսակետներ։ Անշուշտ ո՛չ, որովհետև այլապես չէին կարողանա օրեր անց Ժնևում ՄԱԿ-ի ամբիոնից Հայաստանի քաղաքացիական հասարակության անունից հնչեցնել խնդրահարույց գնահատականներով և դիտարկումներով իրենց զեկույցը՝ ըստ նշյալ քննարկման ժամանակ շրջանառության մեջ դրված փաստաթուղթ-առաջարկի, որի մեջ, օրինակ, նշված է․

«Պետության աշխարհիկ հիմքը և կրոնի ու արտահայտվելու ազատությունը խախտվում են Հայաստանյայց Առաքելական եկեղեցու աճող միջամտող կեցվածքի պատճառով։ ․․․Այն ունի ոչ միայն օրենքով նախատեսված կրթական համակարգ և զինված ուժեր մուտք գործելու մենաշնորհ, այլ նաև չարաշահում է իր դիրքը՝ միջամտելով այդ կառույցների գործունեությանը և խախտելով դրանց աշխարհիկ բնույթը» և կամ առաջարկությունների մեջ տեղ գտած հետևյալ ցուցումները, որոնք պարունակում են Հայ Եկեղեցու նկատմամբ անհիմն մեղադրանքներ՝ «վերանայել կրոնական կազմակերպությունների մասին գործող օրենքը․․․հատկապես Հայաստանյայց Առաքելական եկեղեցու գերիշխող դիրքի ․․․մասերով», «արգելել զինվորների հարկադիր մասնակցությունը ՀԱԵ հոգևորականների կրոնական ծեսերին» և այլն։

Այս լույսի ներքո ամբողջովին ընկալելի և տեղին է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հունվարի 20-ին տեղի ունեցած եպիսկոպոսների ժողովին անդրադարձը վերոհիշյալ փաստաթղթին։ «Բացարձակապես անընդունելի ու դատապարտելի նկատվեց զեկույցում Հայ Եկեղեցու դերի և առաքելության ոչ ճշգրիտ և նենգափոխված ներկայացումը, որը ինքնին խտրականության և ատելության դրսևորում է Հայ Եկեղեցու և նրա` թվով ճնշող մեծամասնություն հանդիսացող հետևորդների նկատմամբ։

Ժողովականները հաստատեցին, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առանձնահատուկ կարգավիճակը բացարձակորեն չի ենթադրում կրոնական կազմակերպությունների նկատմամբ խտրական վերաբերմունք, այլ գերազանցապես Հայ Եկեղեցու թե՛ անցյալի և թե՛ ներկայի դերի արձանագրումն է հայրենի պետության և նրա քաղաքացիների կողմից», - ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Հիմա, հենվելով միայն այս փաստի վրա, հարցնում եմ՝ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության ջանքերով կազմակերպված այս քննարկման իրողությունը և հիմնադրամի կողմից վավերացված զեկույցը ի՛նչ է ենթադրել տալիս՝ աջակցո՞ւմ է Հայ Եկեղեցու դեմ հակաքարոզչությանը, թե՞ ո՛չ։ Ուստի, պետք չէ քողարկվել կատարված բարեգործությամբ․ անշահախնդիր բարեգործությունը միշտ էլ գովելի արարք է»։