ԵՊՀ ռեկտորին ներկայացվող պահանջներից հանվել է 3 տարվա փորձ ունենալու պահանջը
ԵՊՀ կանոնադրությունում չկա նման սահմանափակում, մինչդեռ կանոնակարգում կար այդ սահմանափակումը: Այս մասին այսօր՝ հունվարի 31-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գեւորգ Մուրադյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ռեկտորին ներկայացվող պահանջների ցանկից հանվել է 3 տարվա աշխատանքային փորձի պահանջը:
«Խնդիրը զուտ իրավական է: ԵՊՀ կանոնադրությունում չկա նման սահմանափակում, իսկ կանոնադրությունը հաստատում է կառավարությունը: Դա իրավական առումով կոնֆլիկտի է բերում: Կանոնադրությունը շատ ավելի բարձր աստիճան ունի, քան կանոնակարգը: Դրա համար հանեցինք»,-ասաց նա՝ հավելելով, որ այս պահին միակ գլոբալ պահանջը, որ կա, դա դոկտոր պրոֆեսորի կոչում ունենալն է:
Հարցին, թե արդեն կա՞ն թեկնածուներ, Մուրադյանը նշեց, որ գուցե կան մարդիկ, որ լրատվամիջոցներում այդ մասին հայտարարել են, բայց երբ հայերը կբերեն, այդ ժամանակ կերեւա:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ