Իմքայլականների երազանքի Սահմանադրությունը
Վերջապես հայտնի դարձավ, թե ինչպիսին պետք է լինի Սահմանադրությունը իմքայլականների նախաձեռնած սահմանադրական փոփոխություններից հետո:
Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական, հպարտ եւ դուխով քաղաքացիների պետություն է:
Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդի միակ կամարտահայտիչին՝ վարչապետին, որն էլ նշանակում է նախարարներին, փոխնախարարներին, ձեւավորում Ազգային ժողովը, տեղական ինքնակառավարման մարմինները, կրճատում եւ վերացնում ծննդատները:
Հոդված 3. Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները եւ ազատությունները
Հայաստանի Հանրապետությունում մարդը միջոց է ժողովրդի ներկայացուցչին ծառայելու համար: Նրանք, ովքեր կհանդգնեն հիշել իրենց արժանապատվության, իրավունքների եւ ազատությունների մասին կպառկեցվեն ասֆալտին, կծեփվեն պատերին եւ կզրկվեն թաթիկներից:
Հոդված 4. Իշխանությունների բաժանման եւ հավասարակշռման սկզբունքը
Պետական իշխանությունն իրականացվում է ժողովրդի կամարտահայտիչի՝ վարչապետի կամոք եւ ցանկություններով: Սահմանադրությունը եւ օրենքները համապատասխանեցվում եւ մշտապես փոփոխվում են ըստ նրա ցանկության, կամքի եւ տրամադրության: Օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների ղեկավարը ժողովրդի կամարտահայտիչ վարչապետն է, որն էլ ըստ օրվա տրամադրության լուծում է իշխանության տարբեր ճյուղերի բաժանման ու հավասարակշռման խնդիրը:
Հոդված 5. Իրավական նորմերի աստիճանակարգությունը
Ժողովրդի կամարտահատիչի՝ վարչապետի կամքն ու ցանկություններն ունեն բարձրագույն իրավաբանական ուժ:
Oրենքները պետք է համապատասխանեն ժողովրդի, նրա կամարտահայտիչի կամքին եւ ցանկություններին, իսկ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը՝ սահմանադրական օրենքներին եւ օրենքներին, որոնք ամբողջոին արտահայտում են ժողովրդի կամքն ու ցանկությունները, նպատակներն ու կրում նրա դուխը:
Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի եւ օրենքների նորմերի միջեւ հակասության դեպքում կիրառվում են ժողովրդի կամարտահայտչի ցանկությունները եւ որոշումները: Անհրաժեշտության դեպքում միջազգային կառույցներն արժանանում են պախարակման ժողովրդի կամարտահայտչի կողմից:
Հոդված 6. Օրինականության սկզբունքը
Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են ժողովրդի, այլ կերպ ասած՝ վարչապետի կողմից:
Հոդված 7. Ընտրական իրավունքի սկզբունքները
Հայաստանում դուխով եւ հպարտ քաղաքացիներն ազատված են ընտրելու եւ ընտրվելու ծանր պարտականություններից: Այդ խնդիրը լուծում է ժողովրդի կամարտահայտիչը: Արդարության սկզբունքը պահպանելով ժողովրդի կամարտահայտիչի ներկայացուցիչներն ընտրյալներից ընտրում են գերընտրյալներին:
Հոդված 8. Գաղափարախոսական բազմակարծությունը եւ բազմակուսակցական համակարգը
Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են գաղափարախոսական բազմակարծությունը եւ բազմակուսակցական համակարգը, որն իրականացվում է վարչապետի ամենօրյա ֆեյսբուքյան լայվերի միջոցով:
Top-News.am
Հումորի բաժին


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ