«Արփա» պահպանվող լանդշաֆտին հատկացվել է 29,7 մլն դրամ
Կովկասի բնության հիմնադրամը /CNF/ սկսում է 2020 թվականի աջակցության ծրագիրը Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին:
ԲՀՊՏ-ների զարգացման գործընթացի մեկնարկում CNF-ը «Արփա» պահպանվող լանդշաֆտին հատկացրել է այս տարվա համար նախատեսվող ֆինանսական աջակցությունը, որը կազմել է 29 միլիոն 730 հազար դրամ: «Արփա», նախկին՝ «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտին Կովկասի բնության հիմնադրամը աջակցություն սկսել է ցուցաբերել 2014 թվականից սկսած:
Ընդհանուր առմամբ, 2014-19 թթ. համար ԿԲՀ-ն «Արփա» ՊԼ-ին ցուցաբերել է մոտավորապես 185 հազար եվրոյի աջակցություն: 2019 թվականին ԿԲՀ-ի կողմից ՊԼ-ին հատկացվել է մոտավորպես 29 միլիոն դրամի օժանդակություն, որից տրվել են աշխատակիցների աշխատավարձերը, գնվել են վառելիք, պահեստամասեր, վճարվել են կոմունալ և այլ ծառայությունների գումարները, կատարվել են այլ ծախսեր, այդ թվում , առաջին անգամ՝ ՊԼ-ի աշխատակիցների առոջապահական ապահովագրության համար:
Նշենք, որ պահպանության ուղղությամբ տարվող տարիների աշխատանքն արդյունք տվել է, այս պահպանվող տարածքում են նաև պարբերաբար տեսանկարահանվում պարսկական ընձառյուծը, բեզոարյան ածերը, գորշ արջը, այլ կենդանատեսակներ:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ