Հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունն ակտիվորեն զարգանում է. Պենտագոն
Հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունն ակտիվորեն զարգանում է, Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանը ելույթ ունենալով Հայկական բանակին նվիրված տոնին, հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Լորա Քուփերը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Նա, մասնավորապես, նշել է. «Ակտիվորեն զարգացող համագործակցությունը մեր Զինված ուժերի միջեւ իրական ոգեւորություն է առաջացնում: Մեզ համար պատիվ է ընդունել Հայաստանից ուսանողների՝ ռազմական կրթություն տալով նրանց: Այս տարի մենք նախատեսում ենք նաեւ զարգացնել համագործակցությունը Հայաստանի ազգային պաշտպանության հետազոտությունների համալսարանի հետ, ինչպես նաեւ շարունակել կրթել Հայաստանի Զինված ուժերի ներկա եւ ապագա առաջնորդներին»:
Քուփերի խոսքով, պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության հիմքում Հայաստանի եւ Կանզաս նահանգի միջեւ ընդլայնվող գործընկերությունն է.
«Կանզասի հետ ընթացող ծրագիրը թույլ է տալիս մեծացնել Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի գործունակությունը, դյուրացնել պաշտպանական ոլորտի բարեփոխումները Հայաստանում»:
Հայ-ամերիկյան ռազմական գործընկերության մասին խոսեց նաեւ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանը, ընդգծելով՝ համագործակցությունն ընթանում է ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ շրջանակներում.
«Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ անցյալ տարի նախաձեռնված ռազմավարական երկխոսությունը հարթակ է տրամադրում համընդհանուր բանակցությունների համար, այդ թվում եւ՝ ռազմաքաղաքական ոլորտի գործընկերության ոլորտում»:
«Պաշտպանության նախարարության անունից ցանկանում եմ հատուկ նշել Հայաստանի անձնվեր ներդրումը իր սահմաններից դուրս կայունության եւ անվտանգության պահպանման գործում: Աֆղանստանում 120 հայաստանցի զինվորական ապահովում են պաշտպանություն Մազարի Շարիֆում, ներդրում կատարելով Աֆղանստանի ժողովրդին խաղաղություն ու անվտանգություն բերելու գործին: Կոսովոյում ՆԱՏՕ-ի ուժերի շրջանակներում 41 հայաստանցի զինվորականներ կարեւորագույն ներդրում են կատարում Արեւմտյան Բալկաններում կայունության եւ անվտանգության պահպանման գործում»:
Հայաստանի խաղաղապահ ուժերը գործում են աշխարհի տարբեր հատվածներում, իր ելույթում նշեց ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Արման Մկրտչյանը.
«Մեր դաշնակիցների եւ գործընկերների միջեւ համագործակցությունը, հատկապես՝ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հետ, ՆԱՏՕ-ի եւ ՀԱՊԿ-ի շրջանակներում, շարունակում է կարեւոր դեր խաղալ ներքին պաշտպանական բարեփոխումների եւ մեր պաշտպանական ռազմավարության համար»:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ