«Իմ քայլը» հակասահմանադրական կարգավորում է շրջանառության մեջ դրել
Իշխանությունը «Ազգային ժողովի կանոնակարգ» եւ «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխությունների փաթեթով մտադիր է ԱԺ կանոնակարգ օրենքում չեզոքացնել ՍԴ դիմելու միջոցով Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականությունը ստուգելու պարտադիր պահանջը։
Նախագծի հեղինակը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն է։
Նախագծով առաջարկվում է փոփոխություններ իրականացնել ԱԺ կանոնակարգ օրենքի 5-րդ (Ազգային ժողովի նախագահը ), 86-րդ (Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկման և ընդունման կարգը ) եւ 141-րդ (Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությունը ) հոդվածներում։
Որպես հիմնավորում նշվում է, որ Սահմանադրության 15-րդ գլխում (Սահմանադրության ընդունումը, փոփոխությունը եւ հանրաքվեն) չկա ՍԴ դիմելու միջոցով Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականությունը ստուգելու պարտադիր պահանջ: Ըստ նախագծի հեղինակի, Սահմանադրության 168-րդ հոդվածը (Սահմանադրական դատարանի լիազորությունները), որի 2-րդ կետը սահմանում է, որ մինչեւ Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաեւ հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը, ՍԴ-ն որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը, ավելացվել է 2015 թվականի փոփոխություններով:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում սահմանադրագետ Գոհար Մելոյանն անդրադառնալով առաջարկվող փոփոխություններին, ասաց, որ այս փոփոխությամբ Սահմանադրական դատարանի եզրակացության անհրաժեշտությունն այլեւս չլինի սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ, ինչից բխում է, որ իշխանությունը, ըստ ամենայնի, մտադիր է Սահմանադրության կոնկրետ հոդված փոխել, որը փոփոխության ենթակա չէ եւ դրանով ՍԴ-ի հարցը լուծել։
«Ակնհայտ է, որ գործող իշխանությունը փորձում է ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխություններ անելու եղանակով շրջանցել սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ ՍԴ-ի եզրակացությունը ստանալու պարտադիր պահանջը։ Բացի այս, իմ ենթադրությամբ, իրենք փորձ են կատարելու Սահմանադրության՝ փոփոխության ոչ ենթակա որոշակի դրույթները փոփոխության ենթարկել եւ այդպիսով լուծել ՍԴ-ի շուրջ իրենց իսկ ստեղծած արհեստական թնջուկին»,-ասաց Գոհար Մելոյանը ։
Սահմանադրագետի գնահատմամբ, իշխանությունը այս նախագծով գնում է հակասահմանադրական կարգավորումների ուղղությամբ։ «Օրենքը միակողմանի, ըստ ցանկության մեկնաբանման առարկա չէ, իրավունքի մեկնաբանման տեսության մեջ կան հստակ կանոններ, որոնցով նախագծեր մշակելիս պարտավոր են առաջնորդվել»,-շեշտում է Գոհար Մելոյանը։
Սահմանադրագետն ասաց՝ նախատեսվող սխեմայի վերաբերյալ առաջիկայում հանդես կգա համապատասխան մասնագիտական վերլուծությամբ։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ