Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ ԱՄՆ չի մարել 260 մլն դոլարի չափով իր պարտքը Ինչպես են ապրում ուկրաինացիներն առանց ջեռուցման, երբ դրսում -20°C է. Թրամփ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «America House» Դատախազը դատարան է հանձնել Գյումրու համայնքապետարանում և հարակից հրապարակում տեղի ունեցած զանգվածային անկարգություններ կազմակերպած 4 անձանց վերաբերյալ վարույթի նյութերը Ջրառատ գյուղում այրվել է վագոն-տնակ Ընտրություններին մասնակցող կուսակցությունների օգտին կամ նրանց դեմ քարոզչություն իրականացնող դիտորդները չեն հավատարմագրվի. նախագիծ Այաթոլլան արդեն հազարավոր մարդկանց է uպանել և Եվրոպան նույնիսկ չի փորձել արձագանքել. Զելենսկի Ի՞նչ կպատահի, եթե մեկ այլ երկիր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ արձակի Միացյալ Նահանգների ուղղությամբ. Վենս Կադաստրի կոմիտեի ղեկավարի և այլ պաշտոնատար անձանց անուններով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվներ են բացվել Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը մերժել է ՀԷՑ-ի գործով Կարապետյանների միջնորդության բոլոր պահանջները. Կառավարություն Վաշինգտոնը Գրենլանդիայի հարցում կարող է «անել այն, ինչ ուզում է». Թրամփ

Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկԱՄՆ չի մարել 260 մլն դոլարի չափով իր պարտքըԻնչպես են ապրում ուկրաինացիներն առանց ջեռուցման, երբ դրսում -20°C է. ԹրամփՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «America House»Դատախազը դատարան է հանձնել Գյումրու համայնքապետարանում և հարակից հրապարակում տեղի ունեցած զանգվածային անկարգություններ կազմակերպած 4 անձանց վերաբերյալ վարույթի նյութերըՋրառատ գյուղում այրվել է վագոն-տնակԸնտրություններին մասնակցող կուսակցությունների օգտին կամ նրանց դեմ քարոզչություն իրականացնող դիտորդները չեն հավատարմագրվի. նախագիծԱյաթոլլան արդեն հազարավոր մարդկանց է uպանել և Եվրոպան նույնիսկ չի փորձել արձագանքել. ԶելենսկիԻ՞նչ կպատահի, եթե մեկ այլ երկիր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ արձակի Միացյալ Նահանգների ուղղությամբ. ՎենսԿադաստրի կոմիտեի ղեկավարի և այլ պաշտոնատար անձանց անուններով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվներ են բացվելՍտոկհոլմի արբիտրաժային տրիբունալը մերժել է ՀԷՑ-ի գործով Կարապետյանների միջնորդության բոլոր պահանջները. ԿառավարությունՎաշինգտոնը Գրենլանդիայի հարցում կարող է «անել այն, ինչ ուզում է». ԹրամփՄենք իսկապես սիրում ենք Եվրոպան. ԱՄՆ փոխնախագահՀանրապետության նախագահը հանդիպել է Կոկա կոլայի գործադիր տնօրենինԱրմավիրի համայնքային ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերելԵՄ-ն կասկածի տակ է դնում Խաղաղության խորհրդի համատեղելիությունը ՄԱԿ-ի կանոնադրության հետ. ԿոշտաԱրտաշատ խոշորացված համայնքին կվերադարձվի Մխչյան գյուղում գտնվող՝ 8.9 հա մակերեսով հողամասը. Դատախազության հայցը բավարարվել էՄարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հյուրընկալել է Կոտայքի մարզի Արամուսի Վ. Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտներին60-ամյա տղամարդը տանիքում ապօրինի հրազեն էր պահում․ Թումանյանի համայնքային ոստիկանների բացահայտումըՄակրոնը հայտարարել է Ռուսաստանից մեկնող լցանավի կալանման մասինՀամայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու հերթական դեպքն են բացահայտելՀայաստանը Խաղաղության խորհրդին միանալու համար անդամավճար չի վճարի2025 թվականին վերականգնվել է շուրջ 80 մլն դոլարի վնաս․ Գլխավոր դատախազությունՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի արտահերթ նիստԹրամփը հայտնել է, որ կարող է «ցմահ» մնալ Խաղաղության խորհրդի ղեկավար Թրամփը 5 միլիարդ դոլարի դատական ​​հայց է ներկայացրել JPMorgan-ի դեմՊաշտպան Անահիտ Մանասյանը և աշխատակազմի ներկայացուցիչները, 2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում, իրականացրել են այց ՊՆ N ուսումնական զորամասՎարորդներին հորդորվում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոններըՀայաստանն ու Ադրբեջանը ընդօրինակում են Գերմանիայի և Ֆրանսիայի քայլերը պատերազմից հետո Սպասվում է ձյուն. Երեւանի ամենատաք ու ամենացուրտ հունվարի 23-ըՄենք հետեւում ենք Իրանին. ԹրամփՍեւանում սիգի որսի քվոտան ավելացվել էԱբու Դաբիում այսօր կկայանա ԱՄՆ-Ռուսաստան-Ուկրաինա եռակողմ հանդիպումըԿան փակ ավտոճանապարհներ«Խաղաղության խորհուրդը» հետ է կանչում ձեզ ուղղված հրավերը՝ միանալ խորհրդին. Թրամփը՝ Կանադայի վարչապետինԽոշոր հրդեհ՝ Արարատի մարզում. Արալեզ գյուղի տներից մեկում առաջացած կրակը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից«Հանրապետություն» կուսակցությունը կմասնակցի խորհրդարանական ընտրություններինՀեղուկ գազի բարձր գինը անընդունելի է․ Գևորգ ՊապոյանԵղանակը առաջիկա օրերինԱրգավանդում բшխվել են «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան և «Nissan Rogue»-ըԽաղաղության խորհուրդը մի բան է, որն աշխարհը երբեք չի տեսել․ ԹրամփՆախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել «Խաղաղության խորհրդի» հիմնադիր նիստին և կանոնադրության ստորագրման արարողությանըՈւկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչները եռակողմ բանակցություններ կանցկացնենՄիգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հունվարի 27-ի ամրագրումները կսպասարկի հունվարի 24-ինՀՀ վարչապետը կարճատև շփումներ է ունեցել ԴավոսումՎաշինգտոնյան հանդիպումներից հետո որևէ միջադեպ չի արձանագրվել հայ-ադրբեջանական սահմանին․ Մարկուս ՌիտերՎարչապետ Փաշինյանը Դավոսում մասնակցել է «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման արարողությանը (տեսանյութ)Քննարկվել են համագործակցության ընդլայնման հեռանկարները․ ՆԳ նախարարն ընդունել է ՄԹ արտակարգ և լիազոր դեսպանինԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի վարչական շրջաններում և մարզերումԻնչպես Մակրոնի՝ 659 եվրո արժողությամբ արևային ակնոցները վիրուսային դարձան

Եթե Անգելա Մերկելը հրապարակավ Գերմանիայի ՍԴ նախագահ, պրոֆեսոր Ֆոսկուլեի մասին նման բան ասի, հետևանքը կլինի հենց նույն օրը Մերկելի հրաժարականը

Սահմանադրական դատարանի (ՍԴ) շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ 168.am-ը զրուցել է Գերմանիայում աշխատանքային երկարամյա փորձ ունեցող իրավագիտության դոկտոր, ՍԴ դատավորի թեկնածու առաջադրված Գոռ Հովհաննիսյանի հետ, ում, հիշեցնենք, 2019թ. ապրիլի 16-ին Ազգային ժողովը (ԱԺ) չընտրեց որպես ՍԴ դատավոր:

– Սահմանադրական դատարանի ու, մասնավորապես, Հրայր Թովմասյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին ձեր գնահատականը ո՞րն է, հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր առավոտյան կատարած այն գրառման համատեքստում, թե «Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ և որևէ կապ ունենալ ՍԴ-ի հետ»:

– Դա իրավաբանական հարց չէ, ես քաղաքական հարցերի չեմ պատասխանում, որովհետև, կարծում եմ, որ քաղաքագետներն ավելի կոմպետենտ են այդ հարցում: Եթե բուն իրավունքի հետ կապված հարց ունեք, ես կփորձեմ պատասխանել:

– Զուտ իրավական տեսանկյունից, այն տեսանկյունից, որ իշխանության մի ճյուղի ղեկավարը նման հայտարարություն է անում իշխանության մյուս ճյուղի ղեկավարի վերաբերյալ՝ ըստ էության միջամտելով վերջինիս աշխատանքներին, ի՞նչ է նշանակում: Սրա իրավաբանական ձևակերպումը ո՞րն է:

– Հարցը պետք է դիտարկել այն տեսանկյունից, թե արդյո՞ք որևէ լիազորությամբ արդարացվում է այս կամ այն պաշտոնատար անձի քայլը կամ արտահայտությունը: Ես կարծում եմ, որ բոլոր պետական մարմինները, հատկապես՝ սահմանադրական մարմինները, ինչպիսիք են Կառավարությունը, Ազգային ժողովը, պետք է ցուցաբերեն չափազանց մեծ հարգանք մյուս մարմինների ընդունած որոշումների հանդեպ: ՍԴ-ն ինքը ոչ քաղաքական մարմին է, դատարան է ու քաղաքականությամբ չի զբաղվում և չի կարող իրեն թույլ տալ այդպիսի քաղաքական հայտարարությունների դեպքում նույն կերպ պատասխանել իշխանության մյուս թևերին, ինչպիսիք են, օրինակ, Խորհրդարանն ու Կառավարությունը, որոնք ի սկզբանե հենց քաղաքական մարմիններ են, ու հենց նրանց կողմից են հնչում քաղաքական գնահատականները, ինչը շատ նորմալ է: Այս տեսանկյունից, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքը չի կարող պատասխանել այդ հայտարարություններին, պետք է Կառավարությունն ու Խորհրդարանը ևս որոշակի զսպվածություն ցուցաբերեն:

Ես այսպես եմ գնահատում. թեև այս տեսանկյունից նման քաղաքական հայտարարությունների պրոբլեմ չկա, բայց, միևնույն է, իմ կարծիքով՝ պիտի չափազանց մեծ զսպվածություն ցուցաբերեն սահմանադրական նշյալ մարմինները՝ մեկը մյուսի հանդեպ արտահայտություններ անելիս: Երբ Հայաստանում ինչ-որ մեկը մի բան է հայտարարում, ես փորձում եմ այդ նույն բանը պատկերացնել Գերմանիայում, ու դեպքերի 99.9%-ում ես չեմ կարողանում նման բան պատկերացնել: Ուղղակի բացառվում է: Օրինակ, եթե ես պատկերացնեմ, թե Անգելա Մերկելը հրապարակավ Գերմանիայի ՍԴ նախագահ, պրոֆեսոր Ֆոսկուլեի մասին է նման բան ասում, չեմ չափազանցնի՝ հետևանքը կլինի Մերկելի հրաժարականը հենց նույն օրը:

Ոչ ոք դա ուղղակի չի հանդուրժի: Դա ուղղակի աներևակայելի է: Բայց մշակույթն այս երկրում ու Հայաստանում տարբեր են, այդ թվում՝ և քաղաքական մշակույթը: Մենք պիտի փորձենք զարգացնել նաև այդ ոլորտը: Ոչ թե՝ ինչ մտքներովս անցնի, երբ ուզենք, ինչ ուզենք՝ ասենք, այլ մտածենք, որ դրա համար էլ սահմաններ կան:

– Այսինքն՝ ճի՞շտ ենք հասկանում, որ եթե Հրայր Թովմասյանը քաղաքական զսպվածություն է ցուցաբերում և քաղաքական բանավեճի մեջ չի մտում, քաղաքական հայտարարություններ չի անում ի պատասխան, ինչի իրավունքը, ըստ էության, չունի էլ, սահմանադրական մյուս մարմիններն առիթից օգտվում են ու անընդհատ թիրախավորված ինչ-որ բաների մեջ են մեղադրում ՍԴ նախագահին:

– Ես չգիտեմ՝ պատճառը ՍԴ-ի քաղաքական չեզոքությունն է և այդ առիթից օգտվելո՞վ են այդ հայտարարություններն անում, թե՞ չէ… Ես ենթադրում եմ՝ պատճառը դա չէ: Բայց եթե դիմացինը չի կարող քեզ պատասխանել նույն կերպ, նույն զենքերով, պատերազմն էլ ազնիվ չէ: Ես գտնում եմ, որ ցանկացած վեճ, այդ թվում և՝ բարձրագույն պետական մարմինների միջև վեճերը, պիտի լուծվեն իրավունքի ճանապարհով:

– Այս վեճի մեջ իրավունքի հետ աղերսներ տեսնո՞ւմ եք:

– Ո՞ր վեճի մեջ:

– Սահմանադրական դատարան և գործադիր ու օրենսդիր իշխանության մարմիններ վեճի մեջ:

– Ես այդ մասին արդեն իսկ մի հարցազրույցում ասել եմ, որ այս պահին Սահմանադրական դատարանը գործում է արդեն իսկ գործող սահմանադրական կարգավորումների համաձայն: Կարող եմ էլի ասել, որ չի կարելի համարել, որ սահմանադրության ինչ-որ մի նորմ ավելի կարևոր է ու արտահայտում է ժողովրդի կամքը, իսկ մեկ այլ նորմ, որը նույն ժողովրդի հանրաքվեով է ընդունվել, պետք է անտեսվի: Խոսքը կոնկրետ դեպքում «ՍԴ-ի մասին» Սահմանադրության կարգավորումների և այդ կարգավորումներին վերաբերող անցումային դրույթի մասին է: Այս երկուսը պետք է փոխադարձ կապի մեջ լինեն, ոչ թե միմյանցից կտրել ու ասել՝ մեկը մեզ ընդհանրապես չի հետաքրքրում, դուր չի գալիս, իսկ քանի որ այս մի կարգավորումն ավելի շատ է դուր գալիս ու հարմար է, ուրեմն միայն դա պետք է կիրառել: Սա ոչ պրոֆեսիոնալ, մակերեսային մոտեցում է: Բազմաթիվ իրավաբաններ, այդ թվում՝ նաև ես, լսել եմ մի քանի գերմանացի իրավունքի պրոֆեսորների կարծիքը, որոնք Գերմանիայի կառավարությանը տարիներ շարունակ խորհրդատվություն են մատուցել սահմանադրական իրավունքի ու ընդհանրապես իրավունքի զարգացման ոլորտում, իրենք էլ հայկական Սահմանադրության նորմերը մեկնաբանեցին ու բոլորը միանշանակ պնդեցին, որ էստեղ Սահմանադրության որևէ խախտում չկա:

– Ձեր տպավորությամբ՝ ՍԴ-ի հանդեպ կատարվող այս գործողությունների գլոբալ նպատակը ո՞րն է:

– Ես չգիտեմ: Դա նորից քաղաքական հարց է: Ես, բնականաբար, ունեմ իմ կարծիքը, ես ենթադրություններ կարող եմ անել, բայց քանի որ դա իրոք քաղաքական ոլորտի հարց է, թե այս կամ այն քաղաքական ուժն ի՞նչ քաղաքական նպատակներ է հետապնդում իր այս կամ այն քայլը անելիս, ավելի լավ է, որ այդ ոլորտի մասնագետներն ավելի կոմպետենտ ձևով պարզաբանեն: Ես քաղաքագետ չեմ:

– Իշխանությունները հիմա արդեն բաց տեքստով խոսում են ՍԴ-ն լուծարելու և Վճռաբեկ դատարանի հետ միավորմամբ՝ Գերագույն դատարան ստեղծելու մոդելի մասին: Սրա նպատակահարմարությունն ինչպե՞ս եք գնահատում:

– Ես չեմ կարող հիմա որևէ գնահատական տալ, քանի դեռ չկան կոնկրետ իրավանորմեր, չկա տեքստը Սահմանադրության փոփոխության, որովհետև ամեն ինչ կախված է կոնկրետ տեքստից: Ես միայն կարող եմ ասել, որ Սահմանադրության ցանկացած փոփոխություն պարտադիր պետք է համապատասխանի Սահմանադրության անփոփոխելի հոդվածների պահանջներին: Ես կարծում եմ, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծը պատրաստ լինելուց հետո, այս պահին չեմ հիշում, թե իրավասու դիմող սուբյեկտն ով է, բայց համապատասխան իրավասու դիմող սուբյեկտը, քանի որ կարծիքները բաժանվում են՝ ծայրահեղությունից ծայրահեղություն, պետք է անպայման դիմի Սահմանադրական դատարան՝ ստուգել տալու սահմանադրականությունը, այսինքն՝ ՍԴ-ի կողմից հավանության արժանանալուց հետո նոր միայն այն պետք է դնել հանրաքվեի, քանի որ, կրկնում եմ, սա չափազանց խնդրահարույց փոփոխություն է լինելու: