Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Արևի ամբողջական խավարումը դիտվել է Եվրոպայի որոշ երկրներում Ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Մարտուն Գրիգորյանը Պատերազմող երկրներին պաշտոնապես արգելվել է հյուրընկալել Եվրատեսիլը ՆԳ նախարարն ամփոփել է ՆԳՆ ոստիկանության Երևանի ստորաբաժանումների 2026 թ․ առաջին կիսամյակի աշխատանքը Բնական աղետներից համաշխարհային վնասը կես տարվա ընթացքում հասել է 100 միլիարդ դոլարի «Օդային շախմատ»․ ինչպե՞ս է ԱՄՆ-ն 3 ինքնաթիռով գաղտնի տարհանել Թրամփին ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 13.08.2026 Նոր թվային գործիքով հնարավոր կլինի հաշվարկել կենսաթոշակի և նպաստների չափը Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվում են․ ավտոբուսները կվերադառնան նախկին երթուղիներին Անչափահասի նկատմամբ հոգեկան ներգործության դեպք է բացահայտվել Աճել են երեխաների թունավորման դեպքերը. Ավանեսյան Պուտինին կանգնեցնելու ծրագիր ունենք. Զելենսկի

Արևի ամբողջական խավարումը դիտվել է Եվրոպայի որոշ երկրներում Ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Մարտուն Գրիգորյանը Պատերազմող երկրներին պաշտոնապես արգելվել է հյուրընկալել ԵվրատեսիլըՆԳ նախարարն ամփոփել է ՆԳՆ ոստիկանության Երևանի ստորաբաժանումների 2026 թ․ առաջին կիսամյակի աշխատանքըԲնական աղետներից համաշխարհային վնասը կես տարվա ընթացքում հասել է 100 միլիարդ դոլարի«Օդային շախմատ»․ ինչպե՞ս է ԱՄՆ-ն 3 ինքնաթիռով գաղտնի տարհանել ԹրամփինՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 13.08.2026Նոր թվային գործիքով հնարավոր կլինի հաշվարկել կենսաթոշակի և նպաստների չափըԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվում են․ ավտոբուսները կվերադառնան նախկին երթուղիներինԱնչափահասի նկատմամբ հոգեկան ներգործության դեպք է բացահայտվելԱճել են երեխաների թունավորման դեպքերը. ԱվանեսյանՊուտինին կանգնեցնելու ծրագիր ունենք. ԶելենսկիԳլոբալ բնապահպանական հիմնադրամի տնօրենը կայցելի Հայաստան՝ մասնակցելու COP17-ինՍպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը լքում է պաշտոնըԳեղարքունիքի մարզի համայնքներում կայացան Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներՍտեղծվել է աշխատանքային խումբ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար. ՌուբիոՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱյսօր՝ օգոստոսի 12-ին, միլիոնավոր մարդիկ կկարողանան դիտել լիակատար արևային խավարումԱվանի համայնքային ոստիկանները թմրամիջոցի 30 փաթեթ են հայտնաբերելԿոլումբիայում հայրը մարմնով փլատակներից պաշտպանել է երկամսական փոքրիկինՔննարկվել են մինչև 200 հզր դրամ աշխատավարձ ստացողների ապահովագրության հնարավոր սցենարներըԿիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի հաշված օրերից«Բարսելոնան» առաջարկ է ներկայացրել կիսապաշտպան Ռոդրիի տրանսֆերի համարԿադիրովը հրաժարվել է չեչեններին ուղարկել Ուկրաինայում պատերազմելու՝ հանուն «ռուսական աշխարհի». The EconomistԱդրբեջանն ակնկալում է ԱՄՆ-ի աջակցությունն ականազերծման հարցում. AxiosՀիմնանորոգվում է դեպի Շամբի ջրամբար տանող 3.2 կմ երկարությամբ ավտոճանապարհըՔաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել շինհրապարակներումՈւկրաինան ՆԱՏՕ-ից օգնություն է խնդրել տարածքների ականազերծման հարցումԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանինԹուրքիայում վերականգնվում է «Քառասուն մանուկ» հայկական եկեղեցինՀայաստանը շարունակել է բարեփոխումները, սակայն պահպանվում են խնդիրները. ԵՄԿասեցվել է «Արծվաբերդ» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունըԵրիտասարդների նորարար մոտեցումները էական ներդրում են երկրի բնապահպանության գործում․ ՇՄ նախարարՄեղրիում կասեցվել է զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունըԳիշերային հարձակում Կրասնոդարի երկրամասի վրաԵթե TRIPP-ը լինի տարանցիկ ճանապարհ, մի բան էլ կողմ կլինենք դրա զարգացմանը և խաղաղության հաստատմանը. Հայկ ՖարմանյանՔննարկումներ՝ ՔԿՀ-ներում արձանագրված խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալԿասեցվել է «Ձյունիկ» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրությունը. ՍԱՏՄՆոր Խարբերդի դեպքի վերաբերյալ մանիպուլացնող տեղեկություններ են տարածվում. ՆԳՆՈրքան ավելի բաց ճանապարհներ և ավելի շատ հնարավորություններ լինեն, դա Հայաստանի օգուտն էԵթե ձեր երազանքների կաթողիկոսը պիտի բազմազավակ հայր լինի, ուրեմն դա ձեր արժեհամակարգն է. Ա.Դավոյան Միակ նպատակն է՝ խթանել խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում. ԷրդողանBarbie Signature շարքի նոր տիկնիկ՝ Ուիթնի Հյուսթոնի կերպարովՖրանսիան կրկին շոգի ալիք է ապրումՎլահովիչը կարիերան կշարունակվի թուրքական «Բեշիկթաշում»Առաջիկա օրերին փոփոխական եղանակը կպահպանվի․ ջերմաստիճանը էապես չի փոխվիՔննարկվում է ընդդիմադիր պատգամավոր Հայկ Ֆարմանյանին ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու հարցըԿալանքի հարցը երկար քննարկվել է. Ջուլհակյան«Կիբեռանվտանգության կրթական ծրագիր դպրոցականների համար» դասընթացն ամփոփվեց Mini CTF (Capture The Flag) մրցույթով
Հայաստան

««Արմաթն» ուզում են ժեշտ սարքել» Կարեն Վարդանյան

Ո՛չ դադարում է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների շուրջ բարձրացած աղմուկը, ո՛չ էլ հորիզոնում երևում է հարցի լուծումը: Հունվարի 23-ին՝ մինչ կառավարության նիստի մեկնարկը, խնդրին անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսքն ուղղելով այն մարդկանց, որոնք կառավարությանը մեղադրում են խնդիրներ առաջացնելու համար: Նախ՝ երկար նախաբան, որն իր մեջ «Արմաթ»-ի գոյության ընթացքում դրա ֆինանսավորման պատմությունն էր ներառում, ապա՝ այն, ինչը ստիպել է այս աղմուկը բարձրացնել:


«Մենք մի պահ պետք է դադար վերցնենք, վերլուծենք, թե ինչպես է աշխատում համակարգը, պետք է ձևակերպենք տեխնիկական առաջադրանք, և սրանից հետո այդ լաբորատորիաները իրականացնենք մրցութային կարգով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, թե ովքեր կառավարությանը տան բովանդակություն, գին, լավագույն առաջարկը, այդ կազմակերպություններն էլ կհաղթեն:

Վերջում էլ առաջարկեց հրապարակել նախաբանում իր հնչեցրած թվերը, հետո «նոր էժան շահարկումների դաշտ մտնել»:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ ամբիոնից, Կառավարության հարցուպատասխանի ժամանակ, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, կրկին նախաբանից հետո, ասել էր, թե 2019 թվականի դեկտեմբերի վերջին է հանդիպել լաբորատորիաների ներդրողների հետ, զրույցում ասել, որ կհանդիպեն հունվարի առաջին օրերին, կտեսնեն, թե ինչպիսին է այս ներդրման արդյունքը և արդյունավետությունը, ապա հետագա քայլերի մասին որոշումներ կկայացնեն:

ԿԳՍՄ նախարարը նաև ասել էր, որ այս կառավարության դեպքում «այդ խմբի շանտաժային բառապաշարը չի աշխատելու»:

168.am-ի հետ զրույցում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը հերքեց ԿԳՍՄ նախարարի ասածն այն մասին, թե պայմանավորվել են հանդիպել հունվարի առաջին օրերին ու հետագա քայլերի մասին որոշումներ կայացնել: Փոխարենը՝ հանդիպումից այլ բան հիշեց:

«Մենք առաջարկել ենք, ասել՝ եթե Դուք ասում եք, որ բոլոր դպրոցներում պետք է լաբորատորիա լինի, տարվա սկզբին պետք է գումարը տրամադրեք, որպեսզի մենք բոլոր մատակարարումները անենք, ասացի՝ եթե Դուք իսկապես ուզում եք, Ձեր խոսքը բռնում է գործի հետ, ուրեմն պետք է հունվարից անենք: Իսկ եթե դուք մնացորդային ձևով եք տալու, ոնց որ անցած տարի եք տվել, ապա մենք 300 հատից ավել չենք կարող անել: Ասել եմ՝ 2 սցենար կա, պետք է պատասխանեք: Եվ հետո նաև համապատասխան նամակ եմ ուղարկել»,- մեզ հետ զրույցում ասաց Կարեն Վարդանյանը:

Ըստ Վարդանյանի՝ դրանից հետո՝ 2019 թվականի դեկտեմբերի 30-ին, նամակ է ստացել նախարարից, որում նշված է եղել՝ ««Արմաթ»-ի հարցը կքննարկենք 2021 թվականի բյուջեի շրջանակում»:

«Իրականությունն այդ է: Ինքն ինչ ասես՝ կարող է խոսել, քաղաքական գործիչ է»,- ասաց Կ. Վարդանյանը՝ հավելելով, թե մինչ օրս նախարարությունից էլ իրենց ասած հունվարի առաջին կեսի հանդիպման մասին նորություն չկա դեռ:

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրենը նշեց՝ այն, որ նախարարը խոսում է 707 դպրոցում «Արմաթ» լաբորատորիայի գոյության մասին, սխալ է: 707-ը այս պահին գործող լաբորատորիաների խմբավարների թիվն է, ու որպեսզի այդ մարդիկ աշխատավարձ ստանան, այս օրերին արդեն իսկ պետք է նախարարության հետ պայմանագիր ստորագրվի, քանի որ նախարարությունն իր վրա է վերցրել «Արմաթ» լաբորատորիաների աշխատակիցների աշխատավարձերի վճարման պարտականությունը:

Վարդանյանին այս իրավիճակը հիշեցնում է նախորդ՝ 2019 թվականը, երբ, ինչպես ինքն է ասում, գործին չտիրապետելու պատճառով մարդիկ 3 ամիս աշխատավարձ չստացան:

«Այն, որ բյուջեում նախատեսված է, դա շատ քիչ բան է նշանակում: Գործին չտիրապետելու պատճառով անցած տարի 300 խմբակավարի աշխատավարձ չտվեցի: Հիմա էլի նույն պատմությունն է: Անգործության պատճառով պրոբլեմներ են առաջանում, հետո նախարարը փորձում է ինչ-որ տեքստերով դա լուծել»,- ասաց Կարեն Վարդանյանը:

ԱՏՁՄ գործադիր տնօրենի խոսքով՝ կրթական պրոցեսը լաբորատորիա չէ: Ասում է, թե շատ դպրոցներում հազարավոր ֆիզիկայի, մաթեմատիկայի, քիմիայի լաբորատորիաներ են տեղադրվել նախկին նախագահի եղբոր կողմից, բայց այդ առարկաների զարգացում չենք տեսնում, «որովհետև մեխանիկական պրոցես է գնացել, ժեշտը տարել են, թափել են դպրոցներում, ու վերջ: Հիմա նույնն ուզում են անել «Արմաթի» նկատմամբ՝ «Արմաթը» սարքելով ժեշտ»:

Վարդանյանի խոսքով՝ «Արմաթ»-ը «Արմաթ» կդառնա այն ժամանակ, երբ խմբավարները անցնեն անհրաժեշտ վերապատրաստումներ, երբ կազմակերպվեն ճամբարներ, մարզային ու հանրապետական մրցույթներ:

«Առաջ մենք մեզնով մի կերպ արել ենք, բայց երբ պետությունը վերցրել է և ասել է՝ «սա իմ ծրագիրն է», ակնկալել ենք, որ պետությունը պետք է մասնակցի: Խնդիրն այս է՝ կա՛մ պետությունը պատասխանատվություն վերցնում է այս ծրագրի համար, կա՛մ չի վերցնում: Դա պարզ կդառնա մոտ օրերս, ու եթե պայմանագիր չկնքեն, դա կնշանակի, որ այդ գումարը էլի հերթական ձևականությունն է»,- ասաց մեր զրուցակիցը:

Կարեն Վարդանյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք իր նման խոսելաոճը սպառնալիք կամ շանտաժ չէ:

«Եթե սպառնում եմ, թող քրեական գործ բացի: Կա ՀՔԾ, սպառնալիքը քրեական հանցագործություն է, թող դիմի, քրեական գործ բացի: Տարել-մտցրել եմ իրեն անկյո՞ւնը, ծեծե՞լ եմ, ի՞նչ եմ արել, որ սպառնացել եմ, ո՞նց եմ սպառնացել: Տղամարդու նման խոսելը նշանակում է սպառնա՞լ: Լավ, մյուս անգամ կանացի կխոսեմ»,- զրույցը եզրափակելով՝ ասաց Կարեն Վարդանյանը:

 

168.am