Մանրամասներ Սամվել Կարապետյանի կնոջ 50-ամյակից. Լֆիկը պարահրապարակից դուրս չի եկել
«Հրապարակ» թերթը գրում է.
«ԲՀԿ-«Իմ քայլը» մարտերը, մեր տեղեկություններով, դադարեցվել են «վերեւից»․ Նիկոլ Փաշինյանն ասել է` «ատստավիծ»: Ի դեպ, մենամարտի օրը Գագիկ Ծառուկյանը Հայաստանում չի եղել՝ մեկնել էր Մոսկվա` մասնակցելու Սամվել Կարապետյանի տիկնոջ` Էթերիի 50-ամյա հոբելյանին եւ 2 թոռների ծննդյան արարողությանը, որին մասնակցել է ռուսական բոմոնդը, այդ թվում՝ ՌԴ նոր վարչապետի ընկեր Արթուր Ջանիբեկյանը, Կարապետյանի հայաստանյան բոլոր սանիկները` Արգամ Աբրահամյանից մինչեւ Սամվել Ալեքսանյան, իսկ սանահեր Լֆիկը պարահրապարակից դուրս չի եկել:
Ի դեպ, նրա բիզնեսմեն կինն իր հետ Մոսկվա է տարած եղել նաեւ վարսահարդարին` Անի Ավդալյանին։ «Տուսովկան» հումորներ է արել, թե, «փաստորեն, նոր թրենդի մեջ եք՝ վարսահարդարին հետներդ պտտում եք»: Երեկ Շողերինա Ալեքսանյանն իր ինստագրամյան էջում նկար էր տեղադրել` հոբելյարի հետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ