Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ներկայացնի Ռուսաստանը Հարավային Օսիային է փոխանցել վերջին տարիների ընթացքում զենքի և ռազմական տեխնիկայի խոշորագույն խմբաքանակը Եվրամիության առաջնորդների քննարկումները նմանվել են «խմբային թերապիայի». Euractiv 97 համարի ավտոբուսի վարորդն ասել է, որ այլեւս չի գնալու ու իջեցրել է ուղեւորներին Իսպանիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Ֆելիպե VI-ի անունից կազմակերպված ընդունելությանը Միսաք Մեծարենց․ 140-ամյա հավերժ երիտասարդ բանաստեղծը Մեր թիմում բոլորը պրոֆեսիոնալներ են Մելանյա Թրամփի ամենաթանկ պայուսակները. կոկորդիլոսի Birkin-ը, որի արժեքը հարյուր հազարավոր դոլարներ է, և այլ շքեղ գանձեր Ամերիկահայ պրոդյուսեր Սև Օհանյանի «Մեղավորները» ֆիլմը նոր ռեկորդ է սահմանել. հայտարարվել են Օսկարի անվանակարգերը․ Ֆուտզալի Եվրո-2026. Հայաստանի ազգային հավաքականը հաղթանակով է մեկնարկում «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ն տուգանել 1.200․000 ՀՀ դրամով Արմավիրի մարզի պարեկները հայտնաբերել են կեղծ վարորդական վկայականով երթևեկող վարորդների (տեսանյութ)

Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ներկայացնիՌուսաստանը Հարավային Օսիային է փոխանցել վերջին տարիների ընթացքում զենքի և ռազմական տեխնիկայի խոշորագույն խմբաքանակըԵվրամիության առաջնորդների քննարկումները նմանվել են «խմբային թերապիայի». Euractiv97 համարի ավտոբուսի վարորդն ասել է, որ այլեւս չի գնալու ու իջեցրել է ուղեւորներինԻսպանիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Ֆելիպե VI-ի անունից կազմակերպված ընդունելությանըՄիսաք Մեծարենց․ 140-ամյա հավերժ երիտասարդ բանաստեղծըՄեր թիմում բոլորը պրոֆեսիոնալներ ենՄելանյա Թրամփի ամենաթանկ պայուսակները. կոկորդիլոսի Birkin-ը, որի արժեքը հարյուր հազարավոր դոլարներ է, և այլ շքեղ գանձեր Ջենիֆեր Լոպեսը ևս մեկ անգամ ապացուցել է, որ 56 տարեկանում նա ոչ միայն հիանալի տեսք ունի, այլև ապշեցուցիչ էԱմերիկահայ պրոդյուսեր Սև Օհանյանի «Մեղավորները» ֆիլմը նոր ռեկորդ է սահմանել. հայտարարվել են Օսկարի անվանակարգերը․ Երեսուն մարդ է ձերբակալվել Ստամբուլի գիշերային ակումբներումՖուտզալի Եվրո-2026. Հայաստանի ազգային հավաքականը հաղթանակով է մեկնարկում«Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ն տուգանել 1.200․000 ՀՀ դրամովԱրմավիրի մարզի պարեկները հայտնաբերել են կեղծ վարորդական վկայականով երթևեկող վարորդների (տեսանյութ)Ստորագրվել է օդանավակայանի կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացումըՎա՜յ, հունվարի կեսին ձյուն է գալիս, ո՞նց կարող էր այդպես լինել. Դանիել ԻոաննիսյանՔաղաքը աներթևեկելի է. Բաղրամյան փողոցում անգամ մաքրման, մշակման հետք չեմ տեսնում. Իոաննիսյան (վիդեո)ԱՄԷ-ում կկայանան պատմական եռակողմ բանակցություններ․ TIՈրոնողափրկարարական գործողությունների ընթացքում հայտնաբերվել են ինքնաթիռի բոլոր ուղևորների մարմիններըԶգուշացեք՝ նոր խաբեություն «TikTok»-ում . ՆԳՆ–ն հորդորում է չլրացնել «դիմումով» պահանջվող որևէ տվյալԺաննա Անդրեասյանը հանդիպել է Լոնդոնի համալսարանական քոլեջի՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում Հայաստան այցելած պատվիրակությանըԴանիացիները բոյկոտում են ամերիկյան ապրանքները Գրենլանդիայի վեճի ֆոնինՀամադասարանցին քարը դրել է ձնագնդիկի մեջ ու հարվածել 10–ամյա տղային՝ ճակատին պատճառելով վնասվածքՀեղուկ գազի ոլորտում 67 ստուգումից 37 խախտում ենք ունեցել, դա կազմում է 55%. Շուկայի տեսչական մարմնի ղեկավարՆիկոլ Փաշինյանին ընդունում եմ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, բայց չեմ սիրում. Հովիկ ԱղազարյանՄենք չենք ուզում, որ Ուկրաինան միանա ԵՄ-ին. ՕրբանԱդրբեջանական բենզինի խմբաքանակը ամբողջովին համապատասխանել է ԵԱՏՄ կանոնակարգինԵՄ-ն զինատեuակ կգնի Արկտիկայում ռազմակшն գործողությունների համարԵրբ «Խաղաղության համաձայնագիրը» ստորագրվի և վավերացվի՝ կարիք չի լինի, որ մեր առաքելությունը տեղի ունենա հենց սահմանին. Մարկուս ՌիտերՖրանկոֆոնիայի միջազգային խաղերի շրջանակում ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է մրցույթ` մշակութային 10 անվանակարգերումՀրազդանի կիրճի մարզական գոտին ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համարԱրցախում մնացած 10 քաղաքացիները տեղափոխվել են Հայաստան․ ԹորոսյանԽարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկԱՄՆ չի մարել 260 մլն դոլարի չափով իր պարտքըԻնչպես են ապրում ուկրաինացիներն առանց ջեռուցման, երբ դրսում -20°C է. ԹրամփՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «America House»Դատախազը դատարան է հանձնել Գյումրու համայնքապետարանում և հարակից հրապարակում տեղի ունեցած զանգվածային անկարգություններ կազմակերպած 4 անձանց վերաբերյալ վարույթի նյութերըՋրառատ գյուղում այրվել է վագոն-տնակԸնտրություններին մասնակցող կուսակցությունների օգտին կամ նրանց դեմ քարոզչություն իրականացնող դիտորդները չեն հավատարմագրվի. նախագիծԱյաթոլլան արդեն հազարավոր մարդկանց է uպանել և Եվրոպան նույնիսկ չի փորձել արձագանքել. ԶելենսկիԻ՞նչ կպատահի, եթե մեկ այլ երկիր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ արձակի Միացյալ Նահանգների ուղղությամբ. ՎենսԿադաստրի կոմիտեի ղեկավարի և այլ պաշտոնատար անձանց անուններով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվներ են բացվելՍտոկհոլմի արբիտրաժային տրիբունալը ամբողջությամբ մերժել է ՀԷՑ-ի գործով Կարապետյանների միջնորդության բոլոր պահանջները՝ եզրակացնելով, որ նրանց կողմից պահանջված ապահովման միջոցները հիմնավորված չենՎաշինգտոնը Գրենլանդիայի հարցում կարող է «անել այն, ինչ ուզում է». ԹրամփՄենք իսկապես սիրում ենք Եվրոպան. ԱՄՆ փոխնախագահՀանրապետության նախագահը հանդիպել է Կոկա կոլայի գործադիր տնօրենինԱրմավիրի համայնքային ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերելԵՄ-ն կասկածի տակ է դնում Խաղաղության խորհրդի համատեղելիությունը ՄԱԿ-ի կանոնադրության հետ. ԿոշտաԱրտաշատ խոշորացված համայնքին կվերադարձվի Մխչյան գյուղում գտնվող՝ 8.9 հա մակերեսով հողամասը. Դատախազության հայցը բավարարվել էՄարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հյուրընկալել է Կոտայքի մարզի Արամուսի Վ. Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտներին
Հայաստան

Գուցե վաղն էլ ասուլիս տա Տանզանիայո՞ւմ, որ մեր գործն ավելի բարդացնի

«Հրապարակ»-ը գրում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է իր հերթական ասուլիսն անցկացնել Կապանում։

Ու քանի որ մամուլի խոսնակ չունի, այդ մասին մի քանի օր առաջ լրագրող-վարչապետն անձամբ էր իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել՝ իր հերթական ասուլիսը տեղի կունենա հունվարի 25-ին, ժամը 11.00-ին՝ Սյունիքի մարզկենտրոն Կապանում, «S'UNIQUE» կինոթատրոնի շենքում: Ապա ԶԼՄ-ների ներկայացուցիչներին առաջարկել էր հավատարմագրվել ասուլիսին մասնակցելու համար։

Սովորաբար արտագնա ասուլիսների ժամանակ կառավարությունը հոգում է լրատվամիջոցների տեղափոխման և եթե գիշերելու հարկ կա՝ գիշերակացի հարցը, սակայն այս անգամ մեր հեղափոխական իշխանությունները որոշել են այդ հոգսը չվերցնել իրենց վրա՝ ով ինչպես ուզում է պետք է Կապան հասնի, որ մասնակցի վարչապետի ասուլիսին։

«Կառավարությունը չի հոգալու տեղափոխման և կեցության ծախսերը, բոլոր լրատվամիջոցները, որոնք ցանկանում են ներկա գտնվել, սեփական միջոցներով կարող են գնալ Կապան և մասնակցել ասուլիսին»,-Hraparak.am-ին ասաց վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը։ Նա նաև հիշեցրեց, որ ՀՀ տարածքում կառավարությունը երբեք լրատվամիջոցների կեցության ծախսերը չի հոգացել։ Հիմա նաև փոխադրման ծախսերը չեն հոգում։

Հարցին՝ ինչո՞ւ է կառավարությունը որոշել արհեստական բարդություններ առաջացնել լրատվամիջոցների համար, ճիշտ չէ՞ր լինի այդ ասուլիսն անել Երեւանում՝ եթե տեղափոխման հոգսը մնալու էր ԶԼՄ-ների վրա, Խաչատրյանն ասաց․ «Արհեստական բարդության խնդիր չկա, եթե գիտեք, նման մոտեցում է որդեգրվել, որ վարչապետն իր մամուլի ասուլիսները նաև մարզերում է անցկացնելու, և այս անգամ որոշում է կայացվել անցկացնել Կապանում։ Եթե հիշում եք, նախորդը տեղի է ունեցել Լոռու մարզում»։

Հիշեցրինք, որ Լոռու մարզում՝ Վանաձորում անցկացված ասուլիսին մասնակցելու համար կառավարությունը լուծել էր լրատվամիջոցների տեղափոխման, անգամ սնվելու խնդիրը, սակայն Խաչատրյանն ընդամենը կրկնեց, որ այս անգամ նման որոշում է կայացվել։

Նկատենք, որ սա լրագրող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական «սիրո» և «համերաշխության» դրսևորումն է լրատվամիջոցների նկատմամբ, երբ նա հնարավորինս բարդացնում է լրագրողների աշխատանքը։

Փաշինյանը, լավ իմանալով, որ այսօր Հայաստանում լրատվամիջոցների համար հեշտ չէ սեփական միջոցներով հասնել Կապան, այնտեղ հյուրանոց վարձակալել, որ մասնակցեն վարչապետի ասուլիսին, հատուկ այնպես է անում, որ առավելագույն դժվարություններ ստեղծի ԶԼՄ-ների համար։ Բացի այդ, առնվազն տարօրինակ է վաչապետի այս մոտեցումը՝ պարտադիր արտագնա ասուլիսներ կազմակերպել, այն դեպքում, երբ լրատվամիջոցների մեծ մասը Երևանում են գործում։

Այդ դեպքում հետաքրքիր է՝ ում համար է վարչապետը Կապանում ասուլիս տալիս՝ քանի լրատվամիջոց կա Կապանում։ Նույն տրամաբանությամբ՝ հաջորդ անգամ Նիկոլ Փաշինյանը կարող է իր ասուլիսը կազմակերպել, ասենք, Լոնդոնում, Նյու Յորքում, Տոկիոյում կամ, ասենք, Տանզանիայի մայրաքաղաք Դոդոմայում։ Ստացվում է՝ այն լրատվամիջոցները, որոնք հնարավորություն չեն ունենա մեկնել վերոնշյալ երկրներ, կզրկվեն վարչապետի ասուլիսին մասնակցելու հնարավորությունից։ Կարծես թե վարչապետին օր առաջ մի խելքը գլխին մամուլի խոսնակ է հարկավոր, որ այս տարրական նրբությունները նրան հուշի»։