Քրեական ենթամշակույթի դեմ պայքարող նախարարը սպառնում է քրեական ենթամշակույթ կրողների ոգով եւ ոճով
Տարօրինակ եւ անհեթեթ ժամանակներ են, որը քայքայում եւ թուլացնում է մեր պետությունը, սպանում գոյություն ունեցող պետական ինստիտուտները: Արդարադատության նախարարը 28 տարեկան է, դեռ չի հասցրել հասկանալ, թե կյանքն ինչ է, միայն հասցրել է խուսափել զինվորական ծառայությունից, բայց ԱԺ ամբիոնից ելույթ է ունենում մատ թափ տալով:
Հասարակությունը, ՀՀ քաղաքացին արդեն հոգնել են բարձր պաշտոնյաների շուրթերից հնչող սպառնալիքներից: Մեկը սպառնում է փռել ասֆալտին, թաթիկներ կտրել, մյուսն էլ, թե ժամանակն է, որ պետությունը ցույց տա իր ուժը:
Զավեշտ է իսկական. պետության ղեկավարներին սպառնացողները, փողոց եւ կամուրջ փակողները, ռադիոտուն գրավողները, մետրոպոլիտենի աշխատանքը խափանողներն այսօր սպառնում են ներքին զորքերով: Պատկերացնո՞ւմ եք ինչ կլիներ, եթե, օրինակ, մետրոպոլիտենի աշխատանքը խափանելու, կամուրջները փակելու կամ հենց փողոց փակելու համար ձեր դեմ ներքին զորքեր դուրս բերվեր:
Զավեշտ է իսկական. քրեական ենթամշակույթի դեմ պայքարող շատ երիտասարդ նախարարն ԱԺ ամբիոնից քրեական մշակույթ կրողի ոճով եւ ոգով հայտարարում է. «Թող մեկն իր բախտը փորձի ու մեզ անկարգություններով սպառնա. մենք ունենք ներքին զորքեր»: Եւ այստեղ բոլորովին էլ կապ չունի թաղի տղերքով է վախեցնում, թե ներքին զորքերով: կարեւորը տոնն է եւ խոսքի ոճը, եւ որ ամենակարեւորն է՝ առկա սպառնալիքը:
Անկարգությունները երբեւիցե չի կարելի ողջունել, բայց երբ անկարգություններ պատրաստվող անողներին նույն անկարգություն անելով իշխանություն եկածը սպառնում է ներքին զորքերով, հայտարարելով, թե պետությունն ինչպես երբեք հզոր է, արդեն ծիծաղելի է: Ի դեպ, երբ տեղի անտեղի հիշեցնում են առկա հզորության մասին, նշանակում է իրականում ամեն ինչ շատ ավելի վատ է, քան կարող ենք պատկերացնել:
Հետագա սերունդների եւ պատմաբանների համար ավելացնենք, որ Արդարադատության նախարարը Ռուստամ Բադասյանն է:
Վահրամ Գեւորգյան
Top-News.am


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ