Մեր թանկարժեք ժամանակը ծախսեցինք «աբսուրդային բոլոլա» և մի «ահավոր բազառի» վրա. Լուսինե Բադալյանը՝ ԱԺ միջադեպի մասին (տեսանյութ)
Ես ունեմ խորին համոզմունք, որ ներողություն է պետք խնդրել պարոն Պետրոսյանի պահվածքի համար ոչ միայն պարոն Բաբաջանյանից, այլ նաև բոլորիցս, որ մեր թանկարժեք ժամանակը, որի ընթացքում կարող էինք ևս մեկ օրինագիծ քննարկել, ծախսեցինք «աբսուրդային բոլոլայի», ներողություն արտահայտությանս համար, և «մի ահավոր բազարի» վրա: Այս մասին Ազգային ժողովում, անդրադառնալով «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի շուրջ ծագած վեճին, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը:
Նա հիշեցրեց, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքը սահմանում է, որ ԱԺ պատգամավորն ունի ազատ արտահայտվելու իրավունք, և չի կարելի ընդհատել:
«Ես շատ երկար, մեկ տարի հետևում եմ և ունեմ մշակած ստատիստիկա, որ երբ պատգամավորն այստեղից ելույթ է ունենում, հիմնականում հենց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներն են նրանց ընդհատում, երկխոսությունների վերածում: Կարելի էր այս ամենից խուսափել ընդամենը ներողություն խնդրելով, եթե մարդիկ նույնիսկ ճիշտ չէին հասկացել: Ինչ վերաբերում է երեք տառին, ապա այստեղ հորդորում եմ պարոն Պետրոսյանին մի քիչ զգույշ այդ երեք տառը օգտագործել, որովհետև, ինչ գիտես, թե ով ինչ կհասկանա այդ երեք տառի մեջ, և ում դեմ էր պետք պայքարել»,-ասաց նա:
«Բարգավաճ Հայաստան» խմբագրությունից Գևորգ Պետրոսյանը ելույթ ունենալիս նշել էր, թե ինչ հասկացություն է «գողական աշխարհ» ասվածը: «Մի հուշում կամ խորհուրդ տամ. այդ «գողական» բառի հետ էլի երեք տառով բաղկացած հասկացություն կա, լավ կլինի նաև դրա դեմ պայքարեք»,-ասել էր նա:
Այնուհետև Արման Բաբաջանյանը հույս էր հայտնել, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից ինչ-որ մեկը պետք է ներողություն խնդրի իրենց գործընկերոջ խայտառակ պահվածքի համար: Արման Բաբաջանյանի ելույթից հետո միջադեպ գրանցվեց «Իմ քայլի» և ԲՀԿ խմբակցությունների պատգամավորների միջև:
Հայտնենք նաև, որ Ազգային ժողովում պատգամավորների միջև ծագած վեճից հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց որոշ պատգամավորների նկատմամբ կարգապահական միջոց է կիրառում:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ