Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի պաշտպանները բոյկոտել են դատական նիստը (տեսանյութ)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր պետք է տեղի ունենար ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը։
Նիստը, սակայն, Ռոբերտ Քոչարյանի ու նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպանները բոյկոտել էին և չէին եկել դատարան։
Դատական նիստը նախագահող Աննա Դանիբեկյանն ասել է՝ փաստաբանները գրություն են ուղարկել, որ նախորդ դատական նիստին փաստաբանների հասցեին տուժողի իրավահաջորդի կողմից հնչել է սպառնալիք, որոնց դատարանը պատշաճ չի արձագանքել։
Նախորդ դատական նիստին էլ ներկա չէր Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը։
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմը պատրաստվում էր ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել դատավոր Աննա Դանիբեկյանին։
Նիստը հետաձգվեց, այն կշարունակվի փետրվարի 4-ին, ժամը 13։00-ին։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ