Չափդ ճանաչի. քաշքշոց եւ վեճ խորհրդարանում (տեսանյութ)
Ազգային ժողովում պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթից հետո միջադեպ գրանցվեց «Իմ քայլը» և ԲՀԿ խմբակցությունների պատգամավորների միջև:
ԱԺ ամբիոնից Արման Բաբաջանյանն ասաց, որ նախկինների սոցիալական բազան քրեական հեղինակություններն են, և ասաց, որ իրենք դեռ շատ անելիքներ ունեն։ Նա հույս հայտնեց, որ բոլորը միակամ կլինեն:
Նախքան այդ, Արման Բաբաջանյանն անդրադարձավ ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանի ելույթին, որը դահլիճում ներկա արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին ասել էր, որ քրեական հեղինակություններից բացի, լավ կլինի պայքարել նաև այլ մարդկանց դեմ։ Երեք տառով բառ կա, նաև դրանց դեմ պետք է պայքարել»:
Պատգամավորն իր ելույթում նշեց, որ հույս ունի, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից ինչ-որ մեկը պետք է ներողություն խնդրի իրենց գործընկերոջ խայտառակ պահվածքի համար: «ԱԺ նախագահին կոչ եմ անում, որ անպայման արձագանքի այս անթույլատրելի պահվածքին»,-ասաց նա, իսկ դահլիճից ծափեր հնչեցին: Դահլիճից նաև այլ մեկնաբանություններ հնչեցին, որոնց ի պատասխան՝ Արման Բաբաջանյանը նշեց. «… լռեք, երբ ես խոսում եմ»:
Ելույթից հետո Արման Բաբաջանյանը զբաղեցնում էր իր տեղը, այդ ընթացքում ԲՀԿ-ական պատգամավոր Արթուր Դալլաքյանը գնաց դեպի Արման Բաբաջանյանը, ով ոչ մի կերպ չարձագանքեց քաշքշոցին:
«Իմքայլական» պատգամավորներն ու ԲՀԿ-ականները Դալլաքյանին չթույլատրեցին մոտենալ Բաբաջանյանին:
Արձագանքելով միջադեպին՝ Արարատ Միրզոյանն ամբիոնից ասաց.« Պատգամավորները հերթագրվում ու ամբիոնից խոսում են և չեն կարող հետապնդվել իրենց ելույթների համար, ով չի գիտակցում այս նորմերը, թող հրաժարվի մանդատից և «բիսեդկում լռվի»։
Սակայն պատգամավորները չէին հանգստանում և շարունակում էին վեճը:
Միայն մի քանի անգամ սաստելուց հետո պատգամավորների մի մասը զբաղեցրեց իր տեղը, իսկ մի քանի պատգամավորներ լքեցին դահլիճը:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ