Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. ամուսինը կնոջը հայտնաբերել է սիրեկանի հետ՝ ավտոմեքենայում
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզի ոստիկանության բաժիններից մեկի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում նշված բաժնի սպասարկվող տարածքներից մեկում տեղի ունեցած միջադեպի փաստով։
Հունվարի 19-ին տարածքային ոստիկանության բաժին է դիմել 37-ամյա Անդրանիկ Ա-ն և հայտնել, որ կինը՝ Երևանի բնակիչ, 25-ամյա Մարիամ Ա-ն, 1 շաբաթից ավելի է, հեռացել է տանից։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 19-ի երեկոյան Ծովագյուղ գյուղին հարակից ճանապարհին ինքը հանդիպել է կնոջը՝ Մարիամ Ա-ին, ով եղել է իր սիրեկանի՝ Կոտայքի մարզի բնակիչ, 29-ամյա Գևորգ Գ-ի հետ։
Վերջիններս գտնվել են Գևորգ Գ-ին պատկանող, ճանապարհին կայանված ավտոմեքենայի մեջ։
Տեսնելով այդ ամենը՝ Անդրանիկ Ա-ն իր զոքանչի՝ Երևանի բնակիչ, 50-ամյա Գայանե Ժ-ի հետ մոտեցել են նրանց ու փորձել են կնոջը իջեցնել ավտոմեքենայից, սակայն սիրեկանը ավտոմեքենան վարել է իրենց ուղղությամբ, քարշ տվել նրանց, ինչի արդյունքում փեսան ու զոքանչը վայր են ընկել ու ստացել մարմնական վնասվածքներ։
Ոստիկանության տարածքային բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Շտապօգնության ավտոմեքենան Թեղուտի մոտ կողաշրջվել է. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց
Մшհվան ելքով վրաերթ՝ Երևանում
Վիճաբանություն և ծեծկռտուք Սյունիքի մարզում․ կան վիրավորներ
Նուբարաշենում բռնկված հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած եղբայրներից մեկը մահացել է
15-ամյա տղան վնասվածք է ստացել սառած գետնի վրա սայթաքելու և կոտրված ապակյա շշերի վրա վայր ընկնելու հետևանքով
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ