Էդուարդ Աղաջանյանը վերաբացել է իր ակումբը, որտեղ Ամանորի գիշերն է անցկացրել ՔՊ վերնախավը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նոր Հայաստանի նոր իշխանությունները յոթ մղոնանոց քայլերով են հաջողություններ արձանագրում: Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը («դիջեյ») Երեւանի Տերյան փողոցում, «Ցիտադելի» շենքում վերաբացել է նախկինում գործող իր ակումբը՝ «Ֆերմատան», որը հեղափոխությունից հետո վերազինվել է, շատ թանկ տեխնիկա է բերվել, միայն ձայնային «սաունդը» մոտ 50 հազար դոլար արժե եւ բերվել է Մեծ Բրիտանիայից:
«Նյու-կլուբում» Ամանորի օրերին ՀԴՄ կտրոն չեն տվել, հարցին` ինչո՞ւ, պատասխանել են` հանրապետությունում ՀԴՄ-ի թուղթ չկա:
Ի դեպ, Ամանորի գիշերն այնտեղ են անցկացրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Ալեն Սիմոնյանը, մի շարք ՔՊ-ականներ: Այն այժմ ամենամոդայիկ ակումբներից է համարվում։ Հիշենք, որ Ամանորից առաջ էլ Աղաջանյաններին պատկանող «Զիգզագ» ընկերությունը կտրոններ չէր տրամադրել, ինչի համար Պետեկամուտների կոմիտեն տուգանել էր ընկերությանը՝ 5 օրով կասեցրել էր «Զիգզագի» գործունեությունը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ