«Ես կարող եմ գնալ, կրկին ծննդաբերել, խնդիրը դա չէ». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
Նորածին երեխային գրկելու եւ զագս գնալու անհրաժեշտություն երբեւիցե չի եղել: Այս մասին այսօր` ԱԺ-ում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը:
«Որպես երկու երեխաների մայր, վերջին անգամ 2007 թվականին եմ եղել ծննդատանը, եթե բան է փոխվել, բայց վստահ եմ` բան չի փոխվել, որ երեխային գրկելու եւ զագս գնալու անհրաժեշտություն երբեւիցե չի եղել: Ես երբեւիցե չեմ եղել որեւէ բյուրոկրատական քաշքշուկի մեջ, որովհետեւ բոլոր հարցերով զբաղվել է երեխայի հայրը: Այսինքն էսպես է` ծննդատնից վերցնում ես տեղեկանք, էնտեղ երեխայի անունն ես գրանցում, բերում ես այս փաստաթուղթը ծննդատուն եւ դուրս ես գրվում, պարոն Մելքումյան»,-ասաց նա:
Ինչին Մելքումյանը դահլիճից պատասխանեց, Լուսինե Բադալյանն էլ արձագանքեց. «Ես կարող եմ գնալ, կրկին ծննդաբերել, խնդիրը դա չէ, բյուրոկրատիա կա, իհարկե, կա, բայց ծննդկանը եւ նորածին երեխան երբեւիցե չեն խառնվել այս հարցերին: Մենք պետք է իչ-որ բան փոխենք, ավտոմատացենենք, բայց երբեք ծննդկանը նորածին երեխայի հետ ինչ-որ տեղ չի գնում, պետք չէ գույները էսպես ուռճացնել: Բայց զագսի աշխատակիցը չունի էդ իրավասությունը` երեխային անձամբ տեսնելու եւ գրանցելու»:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ արձագանքեց. «Բայց ճիշտ է ասում տիկին Բադալյանը, երեխային տեսնելը որնա, շատ կոնկրետ պիտի տեսնի, գուցե ցուրտա, գուցե բանա էդ ձեր ասածը անելու համար»:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ